ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Արխիվ 12-16

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ



Աչքներս լույս. այս շոգ ու կրակին` հունիսի 26-ին, ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաք անցկացնել: Նույնիսկ ՙավելի լավ ժամանակներով՚ ամառային բազմամարդ հանրահավաք ապահովել հնարավոր չէ, դե, իսկ ԱԺ ընտրություններում խեղճ ու կրակ 7 տոկոս հավաքելուց հետո` առավել եւս: Ուրեմն` ի±նչն է դրդում ՀՀՇ-ականներին ամռանն անել այն, ինչը նախորդ տարիներին թողնվում էր աշնանը, առավել եւս, որ աշունը, կարծես թե, ավելի նպաստավոր է նախագահական ընտրություններին ընդառաջ քայլեր անելու համար:

ՕՍԿԱՆՅԱՆԻ ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ


Երեկվա թիվ 1 լուրը Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունն էր. ՙԿառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (ՙՀանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)՚) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործունեությանը՚:
Եվ հետաքրքրական է, որ Օսկանյանի հայտարարությունը որոշ չափով նմանվում է խոստովանական ցուցմունքի, քանի որ բացեիբաց հիշատակվում են արտերկրյա ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ՙՙՍիվիլիթասի՚ գործունեության առաջին օրերից` 2008-ից սկսած` հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ՚: Միաժամանակ Վարդան Սիվիլիթասիչը շտապում է հագնել քաղաքական հալածյալի պատմուճանը. ՙԱկնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա՚:
Բնականաբար, հետագայում կլինեն արձագանքները ինչպես ամերիկյան տարբեր հաստատությունների, այնպես էլ բացառված չէ այս պահին Հայաստանից բացակայող Ռոբերտ Քոչարյանի արձագանքը: Բայց բոլոր դեպքերում փաստը մնում է փաստ, որ եթե գլխավոր դատախազը գա ԱԺ Վարդան Օսկանյանի հետեւից, ապա գործնականում ոչ ոք ու ոչինչ չի կարողանա խանգարել համապատասխան քրեական գործընթացի իրագործմանը:
Ի դեպ, Օսկանյանի հարցաքննության եւ հայտարարության առնչությամբ ԲՀԿ-ն առանձնապես չի շտապում հանդես գալու որոշակի դիրքորոշմամբ: Ըստ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի. ՙՑանկացած դեպքում, այդ թվում` այս, մենք հույս ենք ուզում հայտնել, որ ՀՀ պետական իրավապահ մարմիններն առաջնորդվելու են օրենքներով եւ սահմանադրությամբ եւ հանցագործություններ բացահայտելիս քաղաքական նկատառումներ ու ենթատեքստ չեն փնտրելու՚, եւ խոսնակը հավելեց, որ ԲՀԿ-ն ուշադրությամբ հետեւելու է գործընթացին: Եվ ԲՀԿ մամլո խոսնակը, ով տվյալ դեպքում ներկայացնում է ամբողջ կուսակցության մոտեցումը, ամենեւին էլ չի շտապում կիսելու Օսկանյանի այն գնահատականը, թե դա քաղաքական պատվեր է. ՙՑանկացած դեպքում, երբ կա անիրավաչափ ճնշում, ընկալում է որպես ճնշում թե իր հանդեպ, թե իր քաղաքական գործընկերների, թե ՀՀ քաղաքացիների: Կարեւոր է, որ չլինի անիրավաչափ գործողություն: Եթե ամեն բան օրենքի շրջանակներում է, ուրեմն կեցցե օրենքի գերակայությունը: Եթե ոչ, այստեղ արդեն առաջանում են այլ հարցեր՚: Իսկ թե ինչու ԲՀԿ-ն այդ հարցում չի շտապում` դա պայմանավորված է միանգամից մի քանի գործոնով: Նախ` կուսակցության մեծամասնությունը ամենեւին չի կիսում Օսկանյանի ՙնարնջագույն՚ մոտեցումները, եւ մարդիկ, ովքեր ամեն կերպ խուսափում են ՙընդդիմություն՚ բառից, դժվար թե ցանկություն ունենան կռիվ տալու իրենց համար մշտապես պրոբլեմներ ստեղծող Օսկանյանի համար: Ընդհակառակը` Օսկանյանի այդպիսի չեզոքացումը նրանց համար ինչ-որ տեղ նույնիսկ ազատորեն շունչ քաշելու առիթ է, քանի որ հնարավորություն է ընձեռում փորձել վերադառնալ հին, սովորություն դարձած իշխանական սխեմաներին: Գումարած դրան` շատ կարեւոր է, թե ինչպե±ս դրան կարձագանքի Ռոբերտ Քոչարյանը եւ կարձագանքի± արդյոք: Ի վերջո, հենց Օսկանյանն էր Քոչարյանի համար հիմնական հնարավորությունը հրապարակավ հնչեցնելու այն, ինչ իրեն ցանկալի է, բայց միաժամանակ շարունակել մնալ ստվերում: Իսկ այժմ արդեն կարող է անհրաժեշտություն առաջանալ դուրս գալու ստվերից, քանզի այլապես էապես դժվարանում է նույն ԲՀԿ-ի միջոցով ինչ-ինչ քայլեր անելը: Ի վերջո, ոչ ոք չի սիրում ուրիշի համար կրակից շագանակներ հանել, եւ ԲՀԿ-ն դժվար թե այդ կանոնից բացառություն լինի: Բայց մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հայտնությունը էապես կնվազեցնի հանրության վստահությունը ԲՀԿ-ի որեւէ, թեկուզ եւ շատ ընդդիմադիր քայլի նկատմամբ, ու նաեւ պրոբլեմային կդարձնի նոր ՙմիասնական շտաբեր՚ ստեղծելու ցանկացած գործընթաց:
Ուշագրավ է եւ հետեւյալը. ԱԱԾ-ն Վարդան Օսկանյանի ՙՍիվիլիթասի՚ հակաօրինական գործունեության գծով որպես վկա (առայժմ) ներգրավեց կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելուց առաջ, իսկ ՀԱԿ-ը պատրատվում է հանրահավաք անել ծրագիրը ներկայացնելուց հետո: Բայց արդյոք ե°ւ Ազգային անվտանգության մարմինների, ե°ւ ՙնարնջագույնների՚ շտապելու միակ եւ ամենակարեւորը` հիմնական պատճառը հենց կառավարության ծրագի±րն է: Չէ± որ խորհրդարանում դրա ընդունմանը խոչընդոտելը գործնականում անհնար է` ձայների պարզ հաշվարկից ելնելով, եւ տակը մնալու են միայն մի քանի կռվարար ելույթներ: Ճիշտ է, Օսկանյանի չեզոքացումը հավանաբար կհանգեցնի նրան, որ ճղճղան ելույթների բեռը կհասնի բացառապես ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցություններին (եթե, իհարկե, ՙԺառանգությունը՚ առհասարակ ներկայանա նիստին): Բայց, այնուամենայնիվ, կարծես թե, այլ դրդապատճառներ էլ կան, որոնք հարկ է փնտրել աշխարհաքաղաքական հարթությունում:

ԻՐԱԿԱՆ ՇՏԱՊՈՂԸ ԱՄԵՐԻԿԱՆ Է


Եվ, իրոք, ինչու ՀԱԿ-ի տերերը որոշեցին, որ հանրահավաք պետք է անել հենց ամսի 26-ին, այլ ոչ թե հունիսի 15-ին` կառավարության ծրագիրն ԱԺ-ում ընդունելուց անմիջապես հետո երեկոյան, կամ, ասենք, հաջորդ օրը, կամ, վատագույն դեպքում` մի քանի օր անց: Այստեղ, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, կամա թե ակամա, հիշում ես Վլադիմիր Ժիրինովսկու այն խոսքը, որ Արեւմուտքը Մերձավոր Արեւելքի մեծ պատերազմը սանձազերծելու է հունիսի 22-ին: Միգուցե խոսքը պատերազմի մասին չէ, սակայն մինչեւ հունիսի 26-ը ինչ-որ իրադարձություն տեղի է ունենալու, որը չափազանց կարեւոր է նույն ԱՄՆ-ի համար:
Ի դեպ, ԼՏՊ-ի` որպես նախագահի թեկնածու առաջադրվելը միանգամայն հնարավոր համարող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դիվերսիաներ գործելով Ադրբեջանը յուրահատուկ ուղերձ է հղել Հայաստանին եւ աշխարհին: Դե, իսկ շարունակությունը բավականին ուշագրավ է. ՙԱդրբեջանի ռազմական մեքենայի լկտիությունը սակայն պայմանավորված չէ միայն նավթադոլարային եկամուտների եւ ռազմավարական սպառազինությունների գնման հետ: Այն նախեւառաջ կապված է Հայաստանի այսօրվա վիճակի հետ: Մշտապես կեղծվող ընտրություններ, քրեապետական կառավարման համակարգ, որ խեղդում է մեր տնտեսության զարգացումը, վերից վար կոռումպացված պետություն, ահռելի չափերի հասնող արտագաղթ, ժողովրդի անասելի աղքատություն եւ տառապանքներ, աչքի զարնող սոցիալական անհավասարություն` այս է այսօր Հայաստանը, ինչ մեծացնում է հակառակորդի ինքնավստահությունը: Ադրբեջանի նավթային սպառազինման շանտաժին մենք կարող ենք ունենալ ազդու պատասխան` դեմոկրատական Հայաստան, որում բոլորը հավասար են օրենքի առջեւ, ուր գործում է ազատ տնտեսական մրցակցությունը, ուր իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից եւ հաշվետու է նրա առջեւ՚:
Չէ, բոլոր ամերիկամետները իրար շատ նման են եւ հավասարաչափ պարզունակ: Նույնպիսի մարազմ, թե ՙժողովրդավարություն՚ ունենալու դեպքում մեր զինվորները սահմանային հենակետերում չեն զոհվի, մի քանի օր առաջ արտաբերել էր եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նույն պրիմիտիվ քարոզչության սխեմայի մեջ պետք է դիտարկել եւ ՙՍարդարապատ՚ շարժման այն հայտարարությունը` իբր վայ, Կիկոս ջան, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից ԱԺ ընտրությունները լեգիտիմության ճանաչման դիմաց իշխանությունը վճարելու է տարածքներով: Նույնիսկ շրջանառության մեջ են հայտնվել քարոզչական բնույթի այնպիսի ՙմարազմատիկ՚ վերլուծություններ, ուր առկա է պնդում` իբր ԱՄՆ-ն ավելի շատ է շահագրգռված, որ ազատագրված տարածքները մնան Հայաստանի վերահսկողության տակ, քան ՀՀ իշխանությունները: Կարճ ասած` ՙնարնջագույնների՚ եւ նրանց տերերի քարոզչական մեքենան գործում է այն սկզբունքով, որ համաձայն Գեբելսի` ինչքան ավելի աներեւակայելի լինի սուտը, այնքան հեշտ դրան կհավատան:
Սակայն վերադառնանք այն խնդրին, թե Արեւմուտքն ու, հետեւաբար` վերջինիս ՙ5-րդ շարասյուները՚ ում են տեսնում միասնական ՙնարնջագույն՚ թեկնածուի դերում: Արամ Զ. Սարգսյանը առայժմ ստվերից դուրս չի գալիս եւ մի տեսակ սպասողական վիճակում է, ՙԺառանգությունն՚ ու ՀՀՇ-ն շարունակում են հրապարակավ հույսեր կապել ԲՀԿ-ի հետ: Բայց միաժամանակ, օրինակ, ՙժառանգական՚ Արմեն Մարտիրոսյանը ժխտում է Րաֆֆու այն խոսքը, որ ինքը չի առաջադրվելու, եւ պնդում, որ ՙԺառանգությունն՚ անպայման թեկնածու առաջադրելու է: ՙԺառանգության՚ գործընկեր ՙԱզատ դեմոկրատներն՚ էլ պատրաստ են պաշտպանել ՙԺառանգության՚ թեկնածուին, եթե դա լինի Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր հերթին ՙԱզատ դեմոկրատները՚ չեն կիսում ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ լավատեսությունը ԲՀԿ-ի նկատմամբ, եւ երեկ ՙԱզատ դեմոկրատների՚ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ԲՀԿ-ին անվանեց գաղափարախոսությունից իսպառ զուրկ եւ բազում թելերով կոալիցիայի հետ կապված կուսակցություն:
Այսինքն` գզվռտոցը միասնական թեկնածուի համար շարունակվում է, եւ յուրաքանչյուրը ձգտում է ՙքեռի Սեմի՚ աչքերում ավելի լավը երեւալ: Նույնիսկ մեյդան բերեցին այնպիսի ֆանտաստիկ սխեմա, թե ԲՀԿ-ն կարող է Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ պաշտպանել ԼՏՊ-ի թեկնածությունը...
Բնականաբար, ֆանտաստիկ վարկածները կթողնենք ֆանտաստիկայի սիրահարներին, որոնք մինչեւ հիմա չեն հավատում, որ Երեւանի երկնքում անցած հինգշաբթի երեւացածը ռուսական ՙՏոպոլ-Մ՚ հրթիռն էր, այլ ոչ թե այլմոլորակայինների թռչող ափսեն: Իսկ ոչ ֆանտաստիկի ոլորտից այն է, որ ՙՍիվիլիթասի՚ եւ Օսկանյանի հակաօրինական գործունեությունը քրեական հետազոտության առարկա դարձնելու արագացնելը օբյեկտիվորեն շատ դժվարին է դարձնում ԲՀԿ-ի որեւէ տարբերակով ներքաշումը ՙնարնջագույն՚ ՙմիասնական՚ խաղերի մեջ: Ի վերջո, դժվար է պատկերացնել, որ նույն ԱՄՆ-ն Ռոբերտ Քոչարյանին ընկալի որպես միասնական ՙնարնջագույն՚ թեկնածու: Համ էլ` այդպիսի դերը, թերեւս, բավականին հեռու է եւ ՀՀ երկրորդ նախագահի մենթալիտետից: Ի վերջո, ՙտղամարդկության՚ մասին խոսակցությունները ավարտվեցին նախագահական երկրորդ ժամկետի հետ միաժամանակ:
Բայց ամենակարեւորը` ինչը երեւում է ՙՍիվիլիթասի՚ պես օտարի կամակատար կառույցների գործունեության բացահայտ հետաքննության փաստից, դա այն է, որ, կարծես թե, մեր անվտանգության մարմինները վերջապես սկսել են լուրջ ուշադրություն դարձնել տարատեսակ ՙ5-րդ շարասյուների՚ գործունեության վրա: Միգուցե գրանտածիծների հերթն էլ հասնի±:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում