ՙԱդրբեջանը չի կարող հաղթել...
Արխիվ 12-16![]()
Բայց Ադրբեջան կոչեցյալում կարող են գլուխ գովել, որ իրենց մոտ է ապրում Օբամայի ՙպատճեն՚: Ոմն ԱՍԻՖ ՄՈՒՍՏԱՖԱԵՎ, որը սովորական անտաղանդ նկարչիստ է, այնքան է նման Օբամային, որ նրա մուտքն Իրան արգելել էին եւ հայտնել, որ մուտք գործելու դեպքում պարզապես կձերբակալեն: Դե ինչ, եթե Օբաման վարում է այդ աստիճանի ադրբեջանամետ ու թուրքամետ քաղաքականություն, ապա չպետք է զարմանալ, որ որեւէ թուրք կարող է այդ աստիճանի նման լինել Օբամային: Համ էլ, երեւի թե, ընդհանուր շատ բաներ կարելի է գտնել ամերիկացիների ու նրանց այդքան սիրած ու պաշտպանած թուրքերի միջեւ:
Եզրափակելով ամերիկյան թեմաները` պետք է նշենք, որ, այսպես կոչված, ՙFREEDOM HOUSE՚ կազմակերպությունը կրկին ու կրկին առաջնորդվում է կրկնակի չափանիշներով: Այդ կառույցի զեկույցում Հայաստանը դասված է կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքը, իսկ, օրինակ, Վրաստանը համարվել է անցումային` դեպի ժողովրդավարություն: Անշուշտ, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները Վրաստանում, հաստատ, ավելի շատ չեն, քան մեր երկրում, բայց... չէ± որ ամերիկացիների մոտ կա այս ասացվածքը` ՙՇան որդի է, բայց մեր շան որդին՚: Դե, քանի որ Սահակաշվիլին ամբողջովին իրենցն է, ապա, բնականաբար, ժողովրդավար կանվանեն, դե, իսկ ամերիկյան գերիշխանություն չընդունած Հայաստանը, թեկուզ աշխարհի ամենաժողովրդավարը լինի, էլի կհամարվի կիսաավտորիտար:
Ժլատությունը կործանում է ՙհարիֆին՚` դրանում կարելի է համոզվել` աչքի առաջ ունենալով Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում ապրող գործարար ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ տեղի ունեցածը: Երբ դոլարի կուրսը սկսեց անկում ապրել, նա որոշեց արագորեն փոխել իր բոլոր խնայողությունները` 250 հազար դոլարը, ու, ինտերնետում գտնելով լավագույն փոխարժեք ունեցող փոխանակման կետը, ներկայացավ այդտեղ, այն էլ` քանի անգամ այդտեղ զանգահարելով, որ անպայման իրեն սպասեն: Եվ այդ ամենն ավարտվեց շատ պարզ ձեւի` գանձապահը այդ փողերով փախավ, իսկ Հովհաննիսյանին պարզապես փակեց փոխանակման կետի տարածքում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

