ՙՙՙԿՈՒԶԵՆԱՅԻ ՍԱՆԱՀԻՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՓՐԿՎԵՐ, ԱՅԼԵՎ ԴԱՌՆԱՐ ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻ՚
Արխիվ 12-16![]()
ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունը սերտ կապեր հաստատել Լոռվա աշխարհում բնակվող իրենց հայրենակիցների հետ, այնտեղից սերված, այնտեղ ապրող մարդկանց, տեղի ունեցող կարեւոր իրադարձություններն ու իրողությունները: Այս եւ նման հարցերի շուրջ է մեր թղթակցի զրույցը ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ:
-Յուրաքանչյուր տարածաշրջանի ճանաչված զավակները ինքնատիպ խորհրդանիշեր են, այնտեղ ապրող մարդկանց բնութագրող կերպարներ:
Օրինակ` մենք սկսել ենք գուսան Զաքարյանի 90-ամյակի նախապատրաստությունը: Այս հրաշալի բանաստեղծը, գուսանը, ունենալով բավականին դրամատիկ կյանք, թողել է գրական եւ երաժշտական մի գողտրիկ, բայց բարձրարժեք ժառանգություն, որը պետք է առաջին հերթին հասցնել հենց նրա հայրենակիցներին` լոռեցիներին եւ, ընդհանրապես, մեր ժողովրդին: Ցավոք, այս պահին ընդամենը 18 երգ է մեզ հասել գուսանից, բայց դա էլ քչերը գիտեն: Միաժամանակ, չմոռանանք, որ դրանցից յուրաքանչյուրը գուսանական արվեստի մեկական գոհար է: Այս ամենը հաշվի առնելով` ՙԼոռվա ձորը՚ տպագրության է պատրաստում նրան նվիրված գիրքը, ուր տեղ կգտնեն գուսան Զաքարյանի բանաստեղծությունները, երգերը: Այս ամենին հավելվել են նրա մասին արժեքավոր հուշ-հիշողությունները: Փորձել ենք նրա մասին եղած-չեղածը փրկել եւ ընթերցողին ներկայացնել: Այս ամենից բացի, հուսով ենք, որ մենք նրա նոր երգերով համերգներ կկազմակերպենք Երեւանում, նրա ծննդավայրում` Վահագնում, Վանաձորում:
- Քանի որ խոսեցինք հոբելյանների մասին, հիշենք, որ լրանում է կուսակցական եւ պետական ականավոր գործիչ, ծագումով Լոռու Վահագնի գյուղից` Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակը: Անդրադարձ կունենա±ք այդ հոբելյանին:
- Նախ, կարծում եմ, որ մեր ժողովրդի ականավոր զավակներից մեկը` Անտոն Քոչինյանը, արժանի է, որ պետական մակարդակով նշվի նրա ծննդյան 100-ամյակը: 2013 թվականը սարերի ետեւում չէ: Պետության կազմակերպածից բացի, անկասկած, ՙԼոռվա ձորը՚ նրան նվիրված միջոցառում կունենա: Ի դեպ, Անտոն Քոչինյանն իր Լոռվա բնաշխարհի նկատմամբ մեծ սեր ու նվիրում է ունեցել: Երբ կենսաթոշակի էր անցել, հաճախ էր Լոռի գնում, հանդիպում իր բնաշխարհի մարդկանց:
- Կարելի± է համարել, որ միշտ ուշադրության կենտրոնում են Լոռվա աշխարհից սերված եւ մեր ժողովրդի կյանքում կարեւոր դերակատարություն ունեցած անձինք: Նրանցից շատերը ապրում են մեր կողքին: Վերջիններիս հետ կապված սպասվո±ւմ են հետաքրքիր հանդիպումներ, միջոցառումներ:
- Ե°վ առաջիններին, ե°ւ երկրորդներին մենք միշտ պետք է արժանին հատուցենք ու գնահատենք: Օրինակ, առաջիկայում մենք Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հետ համատեղ նշելու ենք մեր հայրենակից, ճանաչված գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակը: Նա Լոռվա ձորի արժանավոր զավակներից է, իր հող ու ջրին նվիրված վառ անհատականություն:
Ընդամենը վերջերս նշեցինք ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի ծննդյան 75-ամյակը` ներկայացնելով նրա նոր գիրքը` նվիրված Մեծ լոռեցուն` Հովհաննես Թումանյանին:
- Գիտենք, որ ՙԼոռվա ձոր՚-ի օրակարգում է նաեւ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի մեծանուն գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակը: Ինչպե±ս կնշվի այս կարեւոր հոբելյանը:
- Նա սերտ կապեր ուներ Լոռվա գողտրիկ անկյուններից` Ախթալայի հետ, ուր ստեղծեց, իր իսկ խոսքերով ասած, ՙշվեյցարական մակարդակ՚ ունեցող անկյուն: Ի դեպ, մենք արդեն ավարտել ենք Միքայել Արամյանցին նվիրված տեսաֆիլմի նկարահանումները:
Չեք մոռանում նաեւ այն մարդկանց, ովքեր սերտ առնչություն են ունեցել Լոռվա ձորի հետ: Օրինակ սյս տարի եւս կնշվի Սայաթ-Նովային նվիրված տոնը. արդեն երկու տարի է, ինչ Հաղպատավանքում կազմակերպվում է այս եկեղեցու տոնը` նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին: Այդ օրը հազարավոր մարդիկ են գալիս Հաղպատ` հաղորդակցվելու Սայաթ-Նովայի ստեղծագործությանը, որովհետեւ այդ օրը Հաղպատավանքը, ողջ Լոռվա Ձորը շնչում է սայաթնովայական երաժշտությամբ ու նրա պոեզիայի ոգով:
Երբեք չպետք է մոռանալ, որ Հայաստանի տարածքից Լոռին միակն է, ուր երկար ժամանակ ապրել է Սայաթ-Նովան: Սա` առաջին, երկրորդ` նրա մայրը ծագումով սանահինցի էր, կինը` այգեհատցի: Չմոռանանք նաեւ, որ սայաթնովայական Վարդատոնը հիմնադրվել է նաեւ մեծն Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ: Իհարկե, չենք մոռանում ավանդական ՙԹումանյանական օրը՚ եւս. կրկին, ինչպես արդեն 25 տարի, այս տարվա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Դսեղի Թումանյանի տուն-թանգարանը կհյուրընկալի հազարավոր մարդկանց:
- Իսկ ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունը տարածաշրջանում առկա խնդիրների խնդիրների առումով քայլեր փորձո±ւմ է ձեռնարկել: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, լուծում ստանո±ւմ է:
- Եթե մեկ տարի առաջ Մոտկոր գնալու համար մեծ ջանք էր պետք, ապա այսօր այդ ճանապարհը արդեն գրունտային բարեկարգում ունի, այլեւս դժվար անանցանելի չէ: Խնդրի լուծման համար նաեւ մեր ահազանգերը տեղ հասան, եւ այսօր ունենք բարեկարգ ճանապարհ: Ճանապարհների նորոգումներ են կատարվել Օձուն-Արդվի միջգյուղական ճանապարհահատվածում: Նախկինում մի քանի կիլոմետր հաղթահարելու եւ այստեղ հասնելու համար շատ երկար ժամանակ էր պահանջվում: Իսկ չէ± որ այն հայոց սրբավայրերից մեկն է, ուր ամփոփված է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի աճյունը: Այս փոքրիկ գողտրիկ եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Այս խնդրի մասին ենք սկսել բարձրաձայնել:
Ժամանակին առաջիններից մեկը ՙԼոռվա Ձոր՚ հայրենակցական միությունն ահազանգեց, որ վթարային վիճակում է հայտնվել Սանահինի եկեղեցական համալիրը:
- Ցավոք, գործը, պատերի ուսումնասիրությունից բացի, առաջ չի գնացել: Սանահինի վանական համալիրը մնում է վթարային վիճակում, եւ ամեն րոպե պատերից մեկը կարող է փախչել, փլվել: Տեղյա±կ եք այդ ամենին:
- Ես կուզենայի, որ Սանահինը ոչ միայն փրկվեր այս վթարային վիճակից, այլեւ դառնար գործող եկեղեցի: Մի թաքուն մտադրություն էլ ունենք. ինչպես Օձունի, Հաղպատի, Ախթալայի վանական համալիրները իրենց տոներն ունեն, այնպես էլ Սանահինը իր տոնը վերականգնի: Չէ± որ այստեղ հռչակավոր համալսարան է գործել: Գուցե տոնը վերականգնելիս այս իրողությունը ե±ւս պետք է հաշվի առնել:
- Եվ մեր վերջին հարցը. Եթե չենք սխալվում, օրեր հետո Դուք 55 տարեկան կդառնաք: Ժամանակ առ ժամանակ փորձո±ւմ եք անցած-գնացածը ծանրութեթեւ անել:
- Լեզվի տեսչությունում զբաղվածությունը, գիտամանկավարժական աշխատանքը, հասարակական գործունեությունը այնքան են բովանդակավորում քո ապրած ժամանակը, որ ձգտում ես միշտ առաջ նայել..., իսկ առայժմ անցած-գնացածն անընդհատ ծանրութեթեւ անելու ժամանակ այդպես էլ չես ունենում...
Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Հ.Գ. ՙԻրավունքը՚ սիրով շնորհավորում է Սերգո Երիցյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ, ցանկանում ամենայն բարիք:

