ՙՙԾԵԾՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՇԱՀԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ
Արխիվ 12-16![]()
ԾԵԾՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՇԱՀԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ
ՙՀայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2008թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը, իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվողª Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանին, իսկ 2010թ. հունվար ամսից մինչեւ 2010թ. հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածումª նույն տանը, իր որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկրորդ կնոջը` Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Համազասպի Գեւորգյանին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական եւ հոգեկան տառապանքներ, այն է`
Մ. Բայաթյանին առանձին տանջանքներ եւ տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար պատառաքաղով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, քաշել է մազեր, ձեռքերով, ոտքերով, դանակով, շերեփով հարվածներ է հասցրել նրա գլխին, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, ստիպել է ուտել ճաշի բոլոր մնացորդները…՚:Նշված մեղադրանքներով դատաքննությունը այժմ իրականացվում է ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: Քննությունն, ըստ էության, դեռ չի սկսվել, քանի որ տուժող Մ. Գեւորգյանի շահերը ներկայացնող փաստաբան Նոնա Գալստյանը վերաքննիչ ատյանում վիճարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը` դռնփակ նիստ իրականացնելու մասին: Այս խնդրի ՙինտրիգը՚ նրանում է, որ` դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշումը դատարանը կայացրել էր Դավիթ Զիրոյանի առաջին կնոջ` Մ. Բայաթյանի պահանջով, ով գտնում է, թե քրեական այդ գործը վերաբերում է ներքին ընտանեկան հարցերին: Երկրորդ կինըª Մարիամը, այն համոզմունքին է, որ կատարված հանցագործությունները ընտանեկան գաղտնիք երբեք չեն հանդիսացել եւ հանդիսանալ չեն կարող, իսկ դատաքննությունը փակ դռների ետեւում չի նպաստի արդար քննություն անցկացնելուն…
Անկասկած, ՙփակ, թե բաց՚ դատաքննության ընթացքի դատավարական ՙնրբերանգների՚ մասին մենք կաշխատենք տեղյակ պահել ընթերցողին: Իսկ այս պահին կարող ենք պարզաբանել, թե ինչո±ւ Ռուսաստանում կատարված հանցագործության վերաբերյալ գործը քննվում է Հայաստանում: Բանը նրանում է, որ խոշտանգման ենթարկված կանայք ՙվստահել՚ էին հայրենական իրավապահներին եւ նրանց ներկայացրել կատարված հանցավոր գործողությունների մասին իրենց հաղորդումները: Վերջիններիս հիման վրա հարուցվել էր քրեական գործ, եւ էքստրադիցիայի, այսինքն` Հայաստան բերման էր ենթարկվել Հ. Միքայելյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ երկու կնոջ ՙփաստացի՚ ամուսինը կամավոր էր ներկայացել իրավապահներին եւ արժանացել էր համաներման…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

