ԱՅՍՊԵՍ ՈՒՐԱԽ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16![]()
Ինչպես տեղյակ է, այսպես ասած, սերիալասեր հասարակությունը, մայիսի վերջից ՙՇանթ՚ հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է ՙԱնծանոթը՚ հեռուստասերիալը: Դա հերթական հեռուստասերիալն է, որին անդրադառնալու որեւէ ցանկություն չունեինք, սակայն համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ համադրված կադրերը վկայում են այն մասին, որ հայկական արտադրության այդ հեռուստասերիալը նույնությամբ կրկնում է թուրքական սերիալին:
Նույնն են տեսարանները, նույնն են երկխոսությունները, նույնն է նույնիսկ նկարահանման ռակուրսը: Այդ տեսահոլովակը համացանցում բուռն քննարկումների առարկա է դարձել: ՙՇանթ՚ հեռուստաընկերությունն ունի իր բացատրությունը. միեւնույն` միջազգային ձեւաչափի սցենարի հիման վրա նկարահանվել են թե° հայկական ՙԱնծանոթը՚, թե° թուրքական ՙԷզել՚-ը: Այսինքն` ՙԿոմս Մոնտե Քրիստո՚ վեպի մոտիվներով սցենարը երկու երկիրն էլ բերել են մեկ այլ աղբյուրից: ՙՀայկական Ժամանակի՚ լրագրողի հարցին ի պատասխանª ՙՇանթ՚ հեռուստաընկերության փիառ մենեջեր ԼԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մասնավորապես նշել է. ՙԵրկու հեռուստասերիալներն էլ նկարահանվել են միեւնույն ձեւաչափի հիման վրա, հետեւաբար, նմանություններն անխուսափելի են եւ ընդունելի՚: Բայց մի±թե դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է նույնությամբ կրկնվի: ՙԱյն դեպքերում, երբ օրիգինալը (որից նաեւ թուրքերն են օգտվել) այնքան հաջողված է, որ կրկնելը շահեկան է, ապա, իհարկե, կրկնվում է: Եթե մենք ավելի հետաքրքիր լուծում ենք գտնում, եւ դա դեմ չէ ֆորմատին, ապա օգտագործում ենք մերը՚: Չնայած, ինչպես նշել է Լ. Մարտիրոսյանը, սցենարը ձեռք են բերել շվեդական մի ընկերությունից, սակայն յուրաքանչյուր սերիան ավարտվելուց հետո նշվում էª սցենարի հեղինակ` Էդուարդ Զորիկյան: Սցենարիստի դերը օրիգինալ սցենարը հայկական իրականությանը համապատասխանեցնելն է. ՙՆա օրիգինալ սցենարի կառուցվածքը փոխելու իրավունք չունի: Սցենարական լուծումները պետք է նույնը մնան՚: Այսինքն` ստացվում է, որ նա պետք է փոխի ընդամենը հերոսների, քաղաքների անունները... Այ քեզ սցենարիստ... Ի դեպ, այդ սցենարով սերիալներ են նկարահանվել նաեւ Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում...
Թերթի թղթակիցը զրուցել է սերիալի գլխավոր դերակատար ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով հպարտությամբ նշել է, որ ինքը թուրքական սերիալի թուրք դերասանից, ով ՙիսկի դերասան էլ չէ, մոդել է՚, երեք անգամ լավ է խաղում... Հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչպես է դերասանը չափել, որ հենց երեք անգամ ավելի լավ է խաղում, իր ասած, մոդելից: Ապա նա շարունակում է իր խոսքը վերջին շրջանում որոշ երգչուհիների կողմից լայն տարածում գտած` արվեստը սահմաններ չի ճանաչում կարգախոս-ծակ փիլիսոփայությամբ. ՙԱրվեստը, եթե նույնիսկ թուրքական է, կարծում եմ` կապ չունի մեր ընդհանուր թշնամանքի հետ... Դա Մոնտե Քրիստոյի մոտիվներն են, ոչ թե Աթաթուրքի պատմությունը...՚: Ահա թե ինչ, մնացել էր միայն, որ Աթաթուրքի պատմությունը ներկայացնեինք թուրքական մոտեցմամբ: Չնայած թուրք դերասանի խաղը նրան դուր չի եկել, սակայն, ըստ նրա, ՙամենալավ ստացվածը թուրքականն է, ամենամեծ ռեյտինգ բերել է թուրքականը: Այսինքն` իրենց ռեժիսորները բավականին լավ մասնագետներ են՚:
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող հեռուստասերիալներից մեկի մասին շատերն են գովասանքի խոսքեր շռայլում` հատկապես նշելով պրոֆեսիոնալ դերասանների լավ խաղը: Մեծ ջանքերի գնով օրերս փորձեցի նայել սերիաներից մեկը, բայց այդ յուրահատուկ տանջանքին դիմացա երեք-չորս րոպե: Երկու տղա հիվանդանոցի դռանը սպասում էին ինչ-որ տղամարդու, սակայն այդ տղաներից մեկը հեռացավ այդտեղից: Մի քիչ անց հիվանդանոցից դուրս եկավ այդ տղամարդը եւ հարցրեց, թե որտեղ է մյուս տղան... Մի խոսքով` պարզվեց, որ ԴՆԹ-ի ստուգումը հաստատել էր, որ երկու տղան էլ այդ տղամարդու որդիներն են: Սակայն տղամարդը չէր հիշում, թե ովքեր են տղաների մայրերը, եւ այդ մասին հարցրեց նրանց... Ահա այդպես, այդպիսի բարքեր...
Արդեն գրել ենք այն մասին, որ հեռուստաընկերությունները ցանկանում են պարտադիր կա°մ լացացնել, կա°մ ծիծաղեցնել հեռուստադիտողներին: Ընդ որում, նրանք հիմնականում շատ անհաջող ձեւով կապկում են արտասահմանյան, հատկապեսª ռուսական հաղորդաշարերը: Առայժմ ավարտելով այս թեման` ներկայացնենք ՙՇանթ՚ հեռուստաընկերության մեկ օրվա հեռուստածրագրից մի քանի հաղորդումներ: Ահավասիկ. ՙԱվտոշքերթ՚, սերիալներ` ՙՍիրել կրկին՚, ՙԲանակում՚, ՙԱնուրջներ՚, ՙԱնծանոթը՚, ՙՎերվարածներն ընտանիքում՚, ՙԴել Մոնտեի ժառանգները՚: ՙԿանխիկ հումոր՚, եւ այլն: Ընդ որում, սերիալները եւ, օրինակ, ՙԿանխիկ հումորը՚ կրկնվում են առնվազն երկու անգամ:
Այսպես ուրախ էլ ապրում ենք մեր հարազատ Երեւանում...
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

