ԱԼԼԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՙԴՈԼԱՐՆԵՐԸ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ...՚
Արխիվ 12-16![]()
ԱԼԼԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՙԴՈԼԱՐՆԵՐԸ ԾԱՌԻՑ
ԿԱԽՎԱԾ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ...՚
Դերասանուհի ԱԼԼԱ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ, ով, երկար տարիներ է, բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասել է, որ շատ է սիրում Հայաստանը, թեպետ, դերասանուհու իսկ ձեւակերպմամբ, ամեն ինչ այսօր փոխվել է: ՙԱռաջ ամեն ինչ այլ էր: Մարդիկ ուրիշ էին: Առաջին իսկ րոպեներից, երբ մաքսատուն ես մտնում ու լսում ՙքուր ջան՚ արտահայտությունը, արդեն իսկ հիասթափություն ես ապրում: Մարդիկ խոսում են փողից, հիվանդություններից, ինչպես նաեւ` ով մեռավ, ով կախվեց թեմաներով: Ես այլեւս չեմ կարող դա լսել: Չէ± որ ես էլ իմ պրոբլեմներն ունեմ: Տպավորություն է, թե այնտեղ` հայրենիքից հեռու, կյանքը հեշտ է...
Դոլարներն էլ ծառից են կախված՚,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ, անշուշտ, իր վրա ազդում է հայ ժողովրդի վիճակը, սոցիալապես անապահով լինելը:Վ. Մ.
Հ.Գ. Դերասանուհու հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր ՙԻրավունքի՚ առաջիկա համարներից մեկում:

