ՆԻԿՈԼԱՍ ՔԵՅՋԻ ՏՂԱՆ ԽՆԴՐԵԼ Է ԷՄՄԻԻ ՁԵՌՔԸ

Արխիվ 12-16


ՆԻԿՈԼԱՍ ՔԵՅՋԻ ՏՂԱՆ ԽՆԴՐԵԼ Է ԷՄՄԻԻ ՁԵՌՔԸ



ՙԵվրատեսիլի՚ քարկոծումից հետո նոր փուլ սկսվեց երգչուհի ԷՄՄԻԻ կյանքում: Նոր Էմմի, նոր փուլ` այսպես որակեց երգչուհին, ով այս տարի ասպարեզում ակտիվացել է զուգերգերով: ՙԻրավունքի՚ հետ զրույցում, բացի նոր աշխատանքներից, Էմմին խոսեց նաեւ անձնական կյանքի մասին շրջանառվող խոսակցությունների, ինչպես նաեւ հոր` Դավիթ Բեջանյանի մաս-մաս քանդվող արձանի մասին:
-ՙԵվրատեսիլի՚ բավականին երկար լռությունից հետո այս տարի սկսեցի աշխատանքներս, եւ հենց առաջին աշխատանքը եղավ զուգերգի կարգավիճակով: Հետո` տեսահոլովակ, գեղեցիկ երգ, որը ձայնային տվյալներ ապացուցելու ոչինչ չուներ: Ուներ տրամադրություն եւ զգացմունք, երկու տարբեր մարդկանց անիրական ինչ-որ զգացմունքների մասին էր: Խոսքս ՙՄութ ա՚` Միշոյի հետ ունեցած զուգերգի մասին է, որի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն էլ գեղեցիկ լուծում գտավ: Որից հետո թողարկվեց ԱՄՆ-ում նկարահանված տեսահոլովակը, որը մի քիչ ավելի թեթեւ երգ է ստացվել: Եվ այս տարվա երրորդ զուգերգը ստեղծվեց ՙՄենք ու մենք՚ նախագծից: Իմ զուգընկերոջ, ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանի հետ միասին մասնակցում էինք այդ նախագծում եւ կատարեցինք տարբեր լեզուներով երգեր: Եսային խնդրեց տեսահոլովակ նկարահանվի հենց  ՙԷրեբունի-Երեւան՚ երգի հիման վրա, եւ Հանրային հեռուստատեսության, Գագիկ Բունիաթյանի ղեկավարությամբ նկարահանվեց տեսահոլովակը, որը արդեն հունիսի 12-ից եթերում կլինի: Հիմա արդեն աշխատանքներ են տարվում Դեր-Հովայի հետ միասին երգի տեսահոլովակ նկարահանելու համար: Չեմ ուզում ասել երգի անունը, այն կարող է հետաքրքիր լինել միայն թողարկվելուց հետո: Եվ եւս մեկ երգ էլ կլինի, որը կրկին միայնակ եմ երգում, բայց այդ տեսահոլովակը կնկարահանվի հուլիսին: Սա` ամառվա համար, իսկ հետագա աշխատանքների փակագծերը դեռ չեմ բացում:
- Միշոյի հետ զուգերգի տեսահոլովակից հետո մարդիկ սկսեցին քննարկել, որ Էմմին հանդես է եկել ՙվուլգար՚ կերպարով. ծխում, խմում եւ ակումբային կյանքով է ապրում:
- Ամբողջ կյանքում եղել եմ առողջ ապրելակերպի կողմնակից, սնվել, ապրել եմ առողջ, զբաղվել եմ սպորտով եւ դեմ եմ ծխող մարդկանց: Համարում եմ, որ այդպիսի մարդիկ իրենց անձի նկատմամբ հարգանք չունեն: Մոտ ընկերներս, ընտանիքի անդամները ինձանից սովոր են լսել նման արտահայտություններ: Ես չեմ վիրավորում, ուղղակի իրենց մասին եմ անհանգստանում: Գիտեմ, թե ծխելը որքան վտանգավոր է բոլորիս առողջության համար: Ամեն դեպքում տեսահոլովակում ծխախոտի հարցը շատ երկար ենք քննարկել: Իմիջիայլոց, ռեժիսորըª Սուրեն Թադեւոսյանը, նույնպես ծխող չէ եւ ասաց. ՙԵս էլ կողմնակից չեմ, բայց եթե թույլ կտաս, մենք կնկարահանենք, բայց եթե մոնտաժից հետո շատ վատ դիտվի, խոստանում եմ այդ կադրերը չօգտագործել: Բայց  երգի բառերը, տեսահոլովակի գույները, լուծումները ապացուցում են, որ ոչ գլամուրային վիճակ է: Ի վերջո, ինքս ծխող չեմ, սա ընդամենը նախագծի համար է արվել: Իսկ խմիչքն էլ այն պատճառով է, որ հիմա մեր երկրագնդում տեխնիկական ճառագայթները ավելի շատ են, բացի դա, մեր երկրագունդն այսօր ճառագայթված է նաեւ բնության կողմից: Այստեղից հետեւություն, որ ավելի շատանում են հիվանդությունները, գումարվում է սթրեսը, որը էլ ավելի կրկնապատկում է հիվանդության առաջանալու հնարավորությունները: Ապացուցվել է, որ օրվա ընթացքում մեկ բաժակ խաղողի գինին օգտակար է: Այստեղից հետեւություն, որ տեսահոլովակում գինին խմել եմ` իմ առողջության մասին մտածելով:
- Վերջին շրջանում Էմմին ակտիվացել է ակումբային կյանքում: Ինչո±վ է դա պայմանավորված:
- Երեւի նրանից է, որ հաճախ են ակումբներում երեկոներ կազմակերպում ու ինձ հրավիրում: Ես էլ` որպես հարգանք, բնականաբար, գնում եմ եւ ժամանակ անցկացնում ընկերներիս հետ: Երբեք ակումբների սիրահար չեմ եղել. այնտեղ ծուխը, մութը եւ աղմուկը շատ է: Բայց, երբ ընկերների հետ ես լինում, ամեն ինչ ավելի լավ է անցնում: Բացի դրանից, DJ Սերժոյի աշխատանքներն էլ ստիպեց, որ ակումբային կյանքի հետ ավելի սերտ կապերի մեջ մտնեմ: Այնուամենայնիվ, ես ավելի շատ սիրում եմ իմ ազատ ժամանակն անցկացնել տանը:
- Ասում են` Էմմիի ՙոտքը բացվեց՚, արդեն հաճախակի է գնում ԱՄՆ:
- Ես այնտեղ ունեմ շատ լավ ընկերներ, պարբերաբար մեկնում եմ ԱՄՆ եւ դատարկաձեռն չեմ վերադառնում: Բացի դրանից, ՙՄիսս բում-բում՚ սրահը, որը բացվեց ՙԲում-բում՚ երգի կապակցությամբ, միշտ ինչ-որ բարեգործական միջոցառումներ է կազմակերպում: Մասնակցում եմ այդ միջոցառումներին ու վերադառնում, բայց չի նշանակում, որ ՙոտքս բացվեց՚, ուղղակի աշխատանքի եւ կյանքի բերումով այդպես ստացվեց:
- Սկզբնական շրջանում ասում էին` նեղացած ես գնացել:
- Ոչ, երբեք նեղացած չեմ եղել ոչ ոքից: Կարծում եմ` ամեն բանում մարդ պետք է իրեն մեղադրի: Եթե քեզ վիրավորում են, ուրեմն այդքան թույլ ես տվել: Երբեւիցե չեմ կարող լքել այն երկիրը, որտեղ պետք է ապրեմ այն քաղաքում, որը ստեղծել են իմ պապերն ու տատերը: Իմ արմատներն ինձ համար շատ թանկ են եւ հարուստ, որովհետեւ իմ ապուպապերը բավականին մեծ ներդրում ունեն այս քաղաքի վրա: Ես թուլամորթ չեմ, որ թողնեմ-գնամ չնչին շոու-բիզնեսյան չստացված ինչ-որ բաների պատճառով: Ես կյանքին այլ կերպ  եմ նայում, իմ արժեքներն ուրիշ են: Երբեւէ չեմ երազում, որ իմ տեսահոլովակը գրավի առաջին հորիզոնականը, որովհետեւ դա ինձ համար ընդամենը տեսահոլովակ է:
- Վերջին շրջանում հաճախակի են Ձեր անձնական կյանքի մասին խոսակցություններ պտտվում: Վերջերս էլ հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի տղայի հետ էին ամուսնացնում: Նույնիսկ խոսակցություններ կան, որ եկել են Հայաստան Ձեր ձեռքը խնդրելու:
- Ոչ: Եթե գային, հաստատ օդանավակայանից բոլորը կիմանային այդ մասին: Ուղղակի շատ լավ հարաբերությունների մեջ ենք նրանց ընտանիքի հետ: Բայց անձնական կյանքիս հետ էլ ոչ մի բան չկա կապող նրա հետ... Անձնական կյանքիս մասին ես երբեւէ չեմ բարձրաձայնել: Ես լավ եմ, երջանիկ եմ, եւ դա է իմ անձնական կյանքը: Անձնականը մնում է անձնական:
- Վերջին շրջանում Ձեր հայրիկի` քանդակագործ Դավիթ Բեջանյանի արձանի հարցը բազմիցս բարձրացվում է, բայց մնում օդում: Ի±նչ եք պատրաստվում անել:
- Եթե կարողանայի ինչ-որ բան անել, ինքս չէի դիմի ֆեյսբուքյան իմ ընկերներին, թե` ովքեր են պատասխանատու այս արձանի մաս-մաս անհայտացման հարցում, ում կարող եմ դիմել, ինչ կարող եմ անել: Ի վերջո, դա ժամանակի ընթացքում ապրած արձան է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Իսկ թե ինչ է պատրաստվում անել երգչուհին, եւ ովքեր են մեղավոր արձանի մասնատման համար, կարդացեք ՙԻրավունքի՚ հաջորդ համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում