ՙԴՈԼԱՐԻ ԱՅՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ, ՈՐԸ ԿՆՊԱՍՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃԻՆ, ՄՈՏ 450 ԴՐԱՄՆ Է՚

Արխիվ 12-16

ՙԴՈԼԱՐԻ ԱՅՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ, ՈՐԸ ԿՆՊԱՍՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃԻՆ, ՄՈՏ 450 ԴՐԱՄՆ Է՚


Հայաստանյան փոխարժեքի շուկայում դրամատիկ իրավիճակ է ծավալվել: Դոլարի փոխարժեքի աճը դրամի նկատմամբ արդեն այն աստիճան կտրուկ է դարձել ¥թեեւ երեկ դոլարը մի փոքր էժանացավ¤, որ այլեւս փոխանակման կետերում արձանագրվող որեւէ ցուցանիշ ի զորու չէ զարմանքի տեղիք տալ: Պատճառների մասին հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ` սկսած անցած խորհրդարանական ընտրություններից, վերջացրած միջազգային շուկաներում դոլարի աճով: Սակայն, հատկապես վերջին օրերին, մի տեսակ նկատելի է դառնում, որ մասնագետները ձգտում են զերծ մնալ ենթադրելուց, թե այս տենդենցներն ինչքան կշարունակվեն  վաղը, մյուս օրը, մեկ շաբաթ անց ինչ փոխարժեք կձեւավորվի: Իսկ ահա, մեր զրուցակիցը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ այս խնդրին մոտեցավ բավականին յուրօրինակ տեսանկյունից: Այսպես, ի պատասխան մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի դոլարի թանկացման այս գործընթացը, նա ասաց.
-Ցավոք, ներկայումս մեր տնտեսագետներից շատերը սկսել են նմանվել մեկնաբանների, եւ ոչ թե` վերլուծողների եւ կանխատեսողների: Կոնկրետ դեպքում էլ, իհարկե, կարելի է մեկնաբանել, պատճառներ թվարկել: Ասենք, որ դրամական զանգվածն ունի աճի դինամիկա կամ, ասենք,  տրանսֆերտների դինամիկային հակառակ ուղղություն: Կարելի է ասել նաեւ, թե արժույթի միջազգային հիմնադրամի հերթական` մոտ 40 միլիոն դոլարանոց տրանշն է ավելանում:
Սակայն կա մի գլոբալ պատճառ. եթե մեր ներմուծումը գերազանցում է արտահանմանը չորս անգամ, այսինքն` մենք, որպես պետություն, տարադրամ չենք վաստակում, ապա միշտ էլ նման վտանգ կա: Իսկ այս տեսանկյունից հարցին մոտենալով` արդեն ավելի է կարեւորվում պետության տնտեսական անվտանգության հարցը:
Եվ, ըստ այդմ. տեսեք` այսօր դոլարի փոխարժեքը 410 դրամն էլ է գերազանցել: Սակայն կարող եմ ասել, որ այս պարագայում անգամ մեր դրամն արժեւորված է: Ուզում եմ ասել, որ եթե փոխարժեքը դարձել է 410 դրամ, դրանից մեր արտահանումը կավելանա±: Այսինքն` պետք է գնահատել, թե ո±ր փոխարժեքի դեպքում է, որ կսկսվի տնտեսության աշխուժացում, եւ դա կբերի արտահանման աճի: Մյուս կողմից էլ` արտահանումն ավելացնելու հարցում կարեւորագույն նախապայման է արտադրության վերազինումը: Բայց ինչպե±ս կարող է վերազինում կատարել, երբ փոխարժեքը նման անկանխատեսելի վարքագիծ ունի, բանկային վարկերի տոկոսադրույքները բարձր են, եւ այլն: Եթե այդ տոկոսադրույքներով արտադրողը վերազինի իր արտադրությունը, բնականաբար, այդ բարձր տոկոսադրույքները կմտնեն արտադրանքի ինքնարժեքի մեջ, եւ արդյունքում կունենանք գնաճ:
Մի խոսքով, փոխարժեքի հետ կապված` այն կարծիքին եմ, որ ունենք դրամի գերագնահատում: Կասեմ, թե դա ինչու է տեղի ունեցել: Ավելի կարեւոր է, թե այս իրավիճակում ինչ պետք է անել: Կարծում եմ, որ, առաջին հերթին, պետք է ձեւավորվի արդյունավետ փոխարժեքի դինամիկա: Եվ երկրորդը` պետք է անպայման գնահատվի դրա ազդեցությունը արտադրության եւ արտահանման վրա: Ըստ իս` դոլարի այն փոխարժեքը, որը կնպաստի արտահանման աճին, մոտ 450 դրամն է: Ուստիեւ, կարծում եմ` դոլարի փոխարժեքը դեռ կաճի:
- Սակայն գանք այս կողմից. ժամանակին ունեցել ենք դոլարի շատ ավելի բարձր փոխարժեք` գրեթե 600 դրամի կարգի: Դրանից հետո մինչ օրս մենք էլի ունեցել ենք արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռ, որի պարագայում, սակայն, տարիներ շարունակ, դոլարն արժեզրկվում էր եւ հասավ մինչեւ 300 դրամի: Այս փաստը մի փոքր չի± հակասում Ձեր պնդումներին:
- Այո°, սակայն արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն այդ նույն ժամանակահատվածում մշտապես աճել է, այսինքն` դոլարի արժեզրկումը գնալով տարել է մեր տեղական արտադրության թուլացման: Այդ ժամանակահատվածում դոլարն արժեզրկվել է նաեւ այլ տարադրամների` եվրոյի, ֆունտի, ռուբլու նկատմամբ: Սակայն այս ֆոնին մեր դրամը ռեկորդ սահմանեց, եւ, եթե այն արժեւորվեր այն մյուս տարադրամներին համապատասխան, ապա դեռ այն ժամանակ կունենայինք դոլարի 430-450 դրամ փոխարժեք, եւ մեր առեւտրային ճեղքվածքն այդքան մեծ չէր լինի, ես դրանում վստահ եմ:
Բայց խնդիրը միայն փոխարժեքը չէ. միայն փոխարժեքով արտահանման զարգացման խնդիրը չի լուծվի: Բայց որ այդ հարցում փոխարժեքն ունի իր զգալի ազդեցությունը, միանշանակ է: Այսինքն` ամենեւին էլ այնպես չէ, որ եթե վաղն ունենանք մեկ դոլարը 420 կամ 450 դրամ փոխարժեք` դրանից մեր տնտեսությունը միանշանակ կզարգանա: Ո°չ, այստեղ պետք է համալիր մոտեցում, ե°ւ դրամավարկային քաղաքականությունը պետք է հստակ վարվի, ե°ւ հարկաբյուջետային քաղաքականությունը: Միայն համակարգային մոտացումն արդյունք կտա:
- Ուրեմն ի±նչ եք առաջարկում հիմա:
- Կարծում եմ, որ շատ զարգացած երկրների օրինակով, ռեալ իրողություններից եւ մեր հնարավորություններից ելնելով` պետք է սահմանել փոխարժեքի որոշակի միջակայք եւ փորձել այդ միջակայքը պահպանել: Սակայն այդ միջակայքին պետք է հասնել ոչ թե կտրուկ տատանումներով, այլ սահուն ընթացքով: Այսինքն` տնտեսագետները, մեկնաբանելու փոխարեն, պետք է անցնեն կանխատեսելուն մոտավորապես այս կարգի. հիմա ունենք դոլարի փոխարժեքի 410-415 դրամ  միջակայք եւ տարեվերջին կունենանք, ասենք` 420-430, հաջորդ տարի` 440-450, եւ այլն: Եվ այդ պարագայում ներդրողը, արտադրողը եւս կունենա հասկանալի պատկեր ու դրան համապատասխան էլ իր բիզնեսը կկարգավորի:
- Իսկ այդ դեպքում, եթե ունենում ենք դոլարի փոխարժեքի շարունակական աճ, գնաճի բարձր տեմպերից չե±ք վախենում:
- Իհարկե, այդ խնդիրն էլ կա: Սակայն հենց դրա համար էլ պետք են համալիր լուծումներ: Ամեն դեպքում, գնաճից վախենալով` արտաքին առեւտրի այս հսկայական ճեղքվածը պահելն ամենավատ լուծումը կլինի: Այսինքն` գնաճը եւս պետք է սահմանել առկա իրողություններից ելնելով: Այս կարգի ճեղքվածքի պարագայում մենք ոչ թե 4, այլ, ասենք` 8-9 տոկոս գնաճ պետք է ունենանք եւ թույլ չտանք, որ այդ սահմանից անցնի: Այսինքն` պետք է ոչ թե խեղդել, ամեն գնով փորձել նվազագույնի հասցնել գնաճը, այլ հաշվարկել այն թույլատրելի սահմանը, որը հնարավորություն կտա ունենալ նորմալ արտահանում, աճ, եւ այդ աճի հաշվին արդեն հնարավոր կլինի ինդեքսավորել սոցիալապես խոցելի խավերին:
- Սակայն չմոռանանք, որ հենց մեր օրենսդրությունն է պարտադրում գնաճի զսպում: Մասնավորապես` Կենտրոնական բանկի հիմնական ֆունկցիան հենց դա է, եւ եթե գնաճը զսպելու համար պետք լինի զոհաբերել դրամավարկային քաղաքականությունը, ԿԲ-ն նույնիսկ պարտավոր է գնալ դրան:
- Իհարկե, լավ է առավելագույնս ցածր գնաճ ունենալ, բայց, որ դրա հետ մեկտեղ` նաեւ տնտեսությունը, արտահանումն աճի: ԿԲ-ն ունի իր խնդիրը, կառավարությունն` իրենը: Սակայն պետություն ասվածի դերն էլ հենց նրանում է, որ այդ բոլոր խնդիրները համակարգի եւ տա համալիր լուծումներ: Խոսքն այստեղ այն մասին է, թե ի±նչ գնաճ է պետք ապահովել. ամենացածր գնա±ճը, թե± կայուն գնաճ: Այսինքն` ունենալ, ասենք, 7 տոկոսանոց գնաճ, դրա հետ մեկտեղ` արտահանման կայուն ա±ճ, թե± գնաճը սահմանենք 3 տոկոս եւ տարեվերջին մեկ էլ տեսնենք, որ դրանով մի կողմից` տնտեսությունն ենք խեղդել, մյուս կողմից էլ` սահմանած գնաճը չենք կարող պահել: Եթե ոչ այդ տարի, մեկ է` երկու-երեք տարուց, եթե տնտեսությունը չի զարգանում, դա թռիչքների, պայթյունի տեսքով անպայման կանդրադառնա գների վրա եւս: Իսկ օրենքը միշտ էլ կարելի է հստակեցնել, եւ ես կարծում եմ, որ առաջինը պետք է գնանք կայուն գնաճի, որը արտահանման, տնտեսական աճի եւ, ըստ այդմ էլ` պետության տնտեսական անվտանգության խնդիրներն է լուծում: Իսկ այդ լուծումները տալուց հետո ժամանակի ընթացքում գնաճի օպտիմալ միջակայքն էլ աստիճանաբար կնվազի եւ նույնիսկ կիջնի ներկայումս սահմանվող մակարդակից ցած:
- Այս պահին փոխարժեքի վրա, կարծես թե, խուճապային գործոնը եւս սկսել է ազդել: Դա արդեն կարող է տանել անկառավարելիության:
- Անշուշտ, դա էլ կա, եւ այստեղ արդեն կարեւորվում է հենց ԿԲ-ի դերը. որպես վալյուտային շուկայի հիմնական ՙխաղացող՚` նա պետք է նախ այդ ցնցումները կանխի եւ ապահովի փոխարժեքի սահուն աճ: Վերջին հաշվով, չմոռանանք, որ ԿԲ-ի առջեւ նման խնդիր հանրապետության նախագահը եւս դրել է:
- Ամբողջ խնդիրը նրանում է, որ այս օրերին հենց կտրուկ աճ ունենք:
- Ուրեմն պետք է տեսնել, թե որտեղ ենք վրիպել, ու առաջնահերթ այդ խնդիրը կարգավորել:
- Փորձենք արդեն անցնել Ձեր հիշատակած կանխատեսումային դաշտը: Ինչպե±ս եք նայում, փոխարժեքի այս միտումներն ո±ւր են տանում:
- Կարծում եմ, որ անպայման կկայունացվի: Իհարկե, ԱՄՀ-ի հերթական տրանշի ուշացումն իր ազդեցությունը կունենա, սակայն վստահ եմ, որ պետությունը իրավիճակը կայունացնելու հնարավորությունն ունի: Սակայն սա, կրկնում եմ, միայն ժամանակավոր, իրավիճակը կայունացնելու լուծումն է, եւ, գլոբալ առումով, վիճակը կարգավորելու համար ունենք արտահանումը մեծացնելու գերխնդիր: Դրա արդյունքում է, որ պետությունը տարադրամային կայուն ներհոսք կունենա, որն արդեն երկարաժամկետ կտրվածքով կկայունացնի փոխարժեքի կտրուկ ցնցումները:
- Այսինքն` գալիս-հասնում ենք այն մոդայիկ ՙդիվերսիֆիկացիա՚ տերմինի±ն:
- Ոչ միայն. կան մի քանի առաջնահերթ խնդիրներ: Օրինակ` գերմանացիները նման չորս առաջնահերթ խնդիր են սահմանել. համախառն ներքին արդյունքի աճ, տնտեսական զբաղվածության աճ, հավասարակշռված արտաքին առեւտուր եւ գնաճ, ու այդ հարցերը նրանք միշտ դիտարկել են համալիր ձեւով: Մեր պետության պարագայում, կարծում եմ` մի փոքր այլ առաջնահերթություններ պետք է ձեւակերպենք. արտահանման աճ, զբաղվածության աճ եւ ներքին շուկայի գրավումը...
- Նկատի ունեք ներքին շուկայում ներմուծվածին տեղական արտադրանքով փոխարինե±լը:
- Այո:
Եվ այս առաջնահերթություններից ելնելով է, որ պետք է հաշվարկել, թե որ փոխարժեքը կամ գնաճի որ մակարդակն է բավարարում այդ խնդրի լուծմանը, ընդ որում, կրկնում եմ, կտրուկ ցնցումները բացառելով. կտրուկ շարժումները տնտեսագիտության մեջ հակացուցված են:
- Եվ մեկ վերջին հարց. ասացիք, որ այս ցնցումային իրավիճակն անպայման կկայունացվի: Ըստ Ձեզ` թվային տեսքով դա ի±նչ պատկեր կունենա, մինչեւ ո±ւր կհասնի փոխարժեքը:
- Դա պայմանավորված է նաեւ խուճապային տրամադրություններով: Սակայն, կարծում եմ, արդեն պետք չէ մտածել փոխարժեքն իջեցնելու մասին: Ունենք կայացած իրողություն, եւ ճիշտ կլիներ հենց այս պահին սահմանել հստակ միջակայք, ասենք` 415-420 դրամի սահմաններում, եւ հանրությունն էլ տեղեկանար այդ մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում