Ինչպես հայտնի է, 2012թ. հունիսի 11-ին փաստաբանները իրականացնելու են մեկօրյա գործադուլ: ՙ
Հանգստյան՚ այդ օրը, սակայն, խոստանում է լինել անհանգիստ, քանի որ գործադուլը պետք է դիտարկվի որպես բողոքի ակցիա ՀՀ վճռաբեկ դատարանի կամայականությունների դեմ: Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսի պահանջներ են ներկայացվելու եւ ում են դրանք ուղղված լինելու: Ճիշտ է, հայտարարությունը սկսվում է ՙՀՀ վճռաբեկ դատարանի հարգելի դատավորներ՚ հարգալից դիմելաձեւով, սակայն, հուսով ենք, որ մեր փաստաբանները այնքան էլ միամիտ չեն, որպեսզի ապօրինությունները վերացնելու համար դիմեն օրինախախտներին: Իսկ ապօրինությունը, ըստ փաստաբանների, կայանում է նրանում, որ Վճռաբեկ դատարանի երկու պալատի դատավորներն էլ անհիմն ու առանց պատճառաբանության վերադարձնում են ներկայացված վճռաբեկ բողոքները: Ըստ փաստաբանների` ՙՎճռաբեկ դատարանի ներկայիս գործելակերպը, այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը եւ անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի մասին: Ավելին, հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ դատախազության արատավոր գործելակերպի, ինչպես նաեւ` առաջին եւ վերաքննիչ ատյանների դատարաններում տիրող անընդունելի վիճակի, դատավարական բոլոր փուլերում հետզհետե սաստկացող համատարած խախտումների համար պատասխանատվությունը, մեր համոզմամբ, նույնպես կրում է Վճռաբեկ դատարանը…՚: Ինչո±ւ ընտրեցինք հայտարարության այդ հատվածը: Պատասխանն ակնհայտ է. ՙՎճռաբեկ դատարանին ր եւ նրա պալատների բոլոր դատավորներին ձեռք է տալիս վերը նկարագրված իրավիճակը՚: Այս համոզմունքը մենք ներկայացրել էինք դեռ երկուսուկես ամիս առաջ` ՙԻրավունքի՚ մարտի վերջին համարում` ՙԱյ քեզ խորհուրդ, այն էլ` ՙարդարադատության՚՚ վերտառությամբ հոդվածում, որում մասնավորապես նշել էինք. ՙԻնչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա ավելորդ չէ նշել, որ Վճռաբեկ դատարանը թքած ունի նրա որոշումների եւ եզրակացությունների վրա եւ վճռաբեկ բողոքները վերադարձնում է քաղաքացիներինª ղեկավարվելով իր քմահաճույքով...՚: Այնպես որ, կարծում ենք, որ իրավիճակը շտկելու համար փաստաբանները չպետք է դիմեին ՙմեղադրվողներին՚, եթե, իհարկե, չկա մտադրություն նախապատրաստվող ակցիան դարձնել հերթական ազգային ավանդույթ…