ՙՙՙՙՙՙՙՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՐԴԵՆ 10 ՕՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՐԴԵՆ 10 ՕՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼՈՒ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 4-ին Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում ադրբեջանական դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված զինծառայողներից երեքին տեղափոխել էին ՀՀ ՊՆ-ի կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Երեկ մեզ հաջողվեց մտնել հոսպիտալ եւ զրուցել վիրավոր զինվորների, ծնողների եւ նրանց բուժող բժիշկների հետ: Իհարկե, մենք ցանկացանք մանրամասներ իմանալ ոչ միայն զինվորների առողջական վիճակի մասին, այլ նաեւ դեպքի հետ կապված, սակայն հոսպիտալի պետ, զորամասի հրամանատար, փոխգնդապետ ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ մեզ խնդրեց դեպքի հետ առնչվող որեւէ մանրամասներ չփորձել պարզել վիրավորներից` ավելացնելով, որ դեպքի հետ կապված յուրաքանչյուր մանրամաս ակամա կարող է թշնամու համար ձեռնտու, նպատակային ինֆորմացիա հանդիսանալ:
Հարգելով փոխգնդապետի արդարացի խնդրանքը` հոսպիտալում վիրավոր զինվորների հետ մեր զրույցը հիմնականում նրանց առողջական վիճակին էր առնչվում: Մինչ զինվորների հետ զրուցելը, առողջական վիճակի հետ կապված ավելի ստույգ ինֆորմացիա ստանալու համար զրուցեցինք բուժող բժիշկների հետ: Ադրբեջանական դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչ 1992թ. ծնված ԱՐՏԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ եւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 1993թ. ծնված ՄԱՔՍԻՄ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ գտնվում էին հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքում: Ըստ այդմ էլ նրանց առողջական վիճակի մասին տեղեկացանք վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բուժող բժիշկ ԼԵՎՈՆ ԺԱՄԱԳՈՐԾՅԱՆԻՑ.
- Մեր բաժանմունքում բուժվում են դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված երկու զինվոր: Նրանք ունեն վերջույթների վիրավորումներ: Մեր կողմից ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, համապատասխան վիրահատումներ են կատարվել: Ներկայումս նրանց վիճակը կարելի է համարել բավարարի մոտ: Մաքսիմ Մելքոնյանը առավելագույնը 10-12 օրից դուրս կգրվի, իսկ Արտակ Մնացականյանը, ով ունի ձախ ազդրի վիրավորում, նա մի քիչ ավելի երկար կմնա: Ճիշտ է, զինվորների մոտ նկատվում է ճնշվածություն, բայց դա բնական է, որովհետեւ նրանք բավականին ծանր վիրավորումներ են ստացել:
Փորձեցինք զրուցել նաեւ վիրավոր զինվորների հետ: Մ. Մելքոնյանը չցանկացավ խոսել` պատճառաբանեց, որ ցավեր ունի: Իսկ Արտակ Մնացականյանն ասաց հետեւյալը.
- Ցավեր շատ ունեմ, բայց, համեմատած սկզբի ցավերի հետ, հիմա նորմալ եմ: Հուսով եմ` շուտ կապաքինվեմ եւ կրկին կվերադառնամ ծառայությանս:
Նշենք նաեւ, որ վերջինս նոյեմբերին պետք է զորացրվի:
ԻԳԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տեսնելու եւ նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու համար չշրջանցեցինք նաեւ հոսպիտալի կրծքային վիրաբուժական բաժանմունքը: Իգիթի հետ խոսել մեզ չհաջողվեց` քնած էր: Զրուցեցինք բաժանմունքի պետ, փոխգնդապետ, բուժող բժիշկ ԳԵՎՈՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ, որն էլ մասնավորապես նշեց.
- Իգիթ Հովհաննիսյանն ունի կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, ծածանցուկ միջանցիկ վնասվածք աջ թոքում: Կատարվել է վիրահատություն, վիճակը ներկայումս բավարար է, բարդություններ այլեւս չեն սպասվում, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Չնայած մեզ չհաջողվեց զրուցել Իգիթ Հովհաննիսյանի հետ, սակայն մենք կարողացանք Իգիթի մասին որոշ տեղեկություններ ստանալ նրա մայրիկից` ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ.
- Ապրում ենք Հրազդանի Քաղսի գյուղում: Գտնվում ենք սոցիալապես անապահով պայմաններում: Ամուսինս ունի սրտի հետ կապված խնդիրներ, չի աշխատում: Ապրում ենք նպաստով ու իմ երկու կոպեկ աշխատավարձով: Աշխատում եմ Քաղսի դպրոցում` որպես հավաքարար: Ունեմ երեք երեխա: Իգիթս առաջնեկս է, շատ լավ է ծառայում, երբեւէ որեւէ դժգոհություն ո°չ իրենից են հայտնել, ո°չ էլ ինքն ա դժգոհել: Դեպքի մասին մեզ տեղեկացրին Հրազդանի զինկոմիսարիատից: Վիճակը շատ ծանր էր, բայց հիմա քիչ-քիչ դզվում է: Շատ ծանր է տանում երկու ընկերների կորուստը, որոնք այդ դեպքերի զոհը դարձան: Այդ օրվանից պատմում է հետեւյալը. ՙՄամ ջան, էդ օրը պոստի ավագ եմ եղել: Բարձրացրել եմ զինվորներին, կանգնել են պոստում: Հանգստացող զինվորը, ով պոստը հանձնել էր, պետք ա գար: Քնած չէինք, պայթյունի ձեն լսեցինք: Թռանք դուրս, տեսնենք ինչ է պատահել: Էդ պահին տեսանք, որ կրակում են... Դրանից հետո էլ բան չեմ հիշում՚:
Իմացանք նաեւ, որ տիկին Մարինեն մի քանի տարի առաջ 7 տարեկան որդի է կորցրել` ուռուցքով հիվանդ, իսկ բարեկամներից մեկի որդին էլ հիմա պառկած է վերակենդանացման բաժանմունքում:

Պատրաստեց
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում