ՙՙՙՙՙՙՙՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ
Արխիվ 12-16![]()
ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ
Վերջին օրերին ադրբեջանական սադրանքները մեր սահմաններում խլեցին 4 հայ հերոս զինվորների կյանք: Մերոնք էլ շանսատակ արեցին ադրբեջանցի 25 ասկյարի:Այս իրադարձությունները խուճապի մատնեցին ՀԱԿ-ի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանին, որն անմիջապես սկսեց խոսել, որ իբր ստրատեգիական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. ՙԱյն, ինչի մասին մենք բազմիցս հիշեցրել ենք, որ ստրատեգիական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, ինչը գնալով բարձրացնելու է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հավանականությունը, փաստորեն մեր այդ կանխատեսումն արդարանում է՚: Թե որտեղի±ց Լեւոն Զուրաբյանի բորբոքված ուղեղում ծնվեց եզրակացություն Ադրբեջանի գերակշռության մասին այն դեպքում, երբ վերջիններս 25 դիակ են թողել մեր սահմանների վրա:
Իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա ժամանակին Լեւոն Զուրաբյանը եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեցին, որպեսզի թուլացնեն Հայաստանի տնտեսությունը եւ նվազեցնեն ազգաբնակչությունը, հետեւաբար զորակոչիկների եւ բանակում ծառայողների թիվը: Եթե մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 հազար երեխա (օրինակª 1990թ. ծնվել է 79 882 մարդ), ապա Լեւոնի հակահայկական իշխանության տարիներին այդ թիվը կիսով չափ նվազել է, հասնելով 40 հազարի շրջակայքը: Այսօր բանակ զորակոչվողները կամ ծառայողները ծնվել են 1993-1994թթ., երբ ծնունդների թիվը կազմեց համապատասխանաբար 59 041 եւ 51 143 մարդ: Հավանաբար հենց հաշվի առնելով իրենց իսկ իշխանության տարիներին հակահայկական տեռորի տխուր արդյունքները, ՀՀՇ-ականները կանխատեսում էին, որ Ադրբեջանը կունենա ստրատեգիական գերակշռություն: Սակայն ՀՀՇ-ականների կանխատեսումները, իսկ գուցե հույսերը, այդպես էլ իրականություն չդարձան, քանի որ չնայած վերջիններիս վնգստոցների եւ հայոց բանակի դեմ հակաքարոզչության արշավի, հայ զինվորի բազուկը ջախջախեց եւ միշտ էլ ջախջախելու է թշնամուն:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ կուսակցությունը խորապես ցավակցություն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հարազատներին: Հավերժ փա¯ռք:

