ՙՙՙՙՙՙՙԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՀՈՒԶՎԱԾ ՉԵՄ, ԲԱՅՑ ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ՚
Արխիվ 12-16![]()
ՙԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՀՈՒԶՎԱԾ ՉԵՄ,
ԲԱՅՑ ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ՚
ՙԻրավունք՚-ը զրուցեց 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, դեռեւս ԲՀԿ անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ով սակայն անհայտ պատճառներով չընդգրկվեց 5-րդ գումարման ԱԺ-ում: -Դուք եղել եք ԱԺ 4-րդ գումարման բավականին ակտիվ պատգամավոր, մամուլում հնչել է կարծիք այն մասին, որ Ձեր քաղաքական ապագան անորոշ է, ի±նչ կասեք այս մասին:
- Ելնելով կուլտուրայից` թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ տեսակի, հետագա գործունեության մասին: Համոզված լինելու չափ կարծում եմ, որ նրանք, առաջին հերթին, մտահոգված են ոչ թե առանձին անձերի, այլ մեր երկրի համար եւ մեծ ջանքեր հարկավոր չեն հասկանալու, որ լավ երկիր կարելի է կառուցել հիմնականում իրական մտահոգների եւ բավարար մակարդակ ունեցողների միջոցով: Ինչ վերաբերում է իմ անձին, ապա անկախ իմ քաղաքական գործունեությունից, ի սկզբանե ինձ համար եղել եւ մնում է գիտամանկավարժական գործունեությունը եւ այն չի դադարել գոնե մեկ վայրկյան: Նման գործունեության արդյունքը, ըստ իս` եղել է ոչ փոքր, եւ ես արժանացել եմ մեծ երկրի պետական մրցանակի, հրատարակվել եմ միջազգային ճանաչում ունեցող հրատարակչություններում, մասնագիտական հայտնի գրքերի հեղինակ եմ, 75 հոգու կողմից ունեմ փայլուն պաշտպանած գիտությունների թեկնածուներ, այդ թվում` նախարարներ, ովքեր այսօր գործում են, եւ, մի խոսքով, ես աշխատանք ունեցել եմ բավականաչափ: Օրերս էլ ավարտվեցին Սլավոնական համալսարանում պետական քննությունները, որտեղ ես հանձնաժողովի նախագահն էի, ինչպես նաեւ` պետհամալսարանի պրոֆեսոր եմ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, հավանաբար, դա հարգված պատմություն է, ու ես բավականաչափ դրսեւորվել եմ ԲՀԿ-ում, բայց ես ավելի հին քաղաքական գործունեության պատմություն ունեմ եւ այդ պարագայում հանդիսանում եմ ՀՀ-ում այնպիսի կարեւոր օրենքների հեղինակ ու համահեղինակ, ինչպիսիք են ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքը, ՏԻՄ-երի, հանրաքվեի եւ այլ շատ օրենքների: Իսկ ամենահետաքրքիրը եւ ինչ-որ տեղ նաեւ զավեշտալին այն է, որ Բոստանջյան Վարդանը Դավիթ Հարությունյանի հետ գրել է վերջին ընտրական օրենսգիրքը, եւ ես չեմ մասնակցել այդ ընտրություններին: Իսկ հիմա չեմ կարող որոշակի բան ասել իմ քաղաքական գործունեության մասին, ելնելով այն հանգամանքից, որ, կամա թե ակամա, հիմնավոր թե անհիմն, ես հայտնվեցի այս վիճակում, որից բացարձակապես հուզված չեմ, բայց, այդուհանդերձ, զարմացած եմ: Իսկ հետագայում, եթե քաղաքական ասպարեզում իմ անձը կարող է հանկարծ պետք գալ ու կարեւորվել, անշուշտ, չկասկածեք մի ակնթարթ, որ իմ ուժերի ներածին չափով կաշխատեմ, որպեսզի օգուտ տամ իմ ազգին ու երկրին:
- Այս պահի դրությամբ, ինչիսի±ն են կապերը ԲՀԿ-ի հետ, մասնակցո±ւմ եք նիստերին, քննարկումներին:
- Չեմ կարող անկեղծ չլինել եւ ասել, որ այն պահից, երբ ցուցակում հայտնված չեմ եղել, չեմ մասնակցում որեւէ բանի: Բացի այդ, մտածում եմ, որ ես այդ կապերի կարիքը չունեմ, իսկ եթե ուրիշները ունեն դրա կարիքը, թող կապ ունենան: Ինչ-որ տեղ նաեւ բնական է, որ չի կարող իմ կողմից նման կապերը շարունակվել:
- Իսկ որպես կուսակցական չե±ք հանդիպում կուսակիցների հետ:
- Դե, եթե հանկարծ պետք լինի ինչ-որ հարցում իմ օգնությունը, վերլուծությունը, խոսքը, ապա, անշուշտ, դրան դրական կնայեմ:
- Պարոն Բոստանջյան, այդուհանդերձ` հանրության համար եւս անորոշ ու անհայտ մնաց ԲՀԿ ցուցակում Ձեր չհայտնվելը: Ի±նչ կարող եք ասել:
- Ես չեմ ցանկանում իմ սուբյեկտիվ կարծիքն ու մոտեցումները արտահայտել այս մասին, բայց դիտումները մի բան են ցույց տալիս, որ, ամենայն հավանականությամբ, համապատասխան մակարդակները, հավանաբար, այս պահի համար ցանկալի չեն համարել, եւ սա վերաբերում է Արամ Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի նման մարդկանց:
- Գաղտնիք չէ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն իրեն կոչում է ալտերնատիվ: Կարո±ղ եք ասել ի±նչ է նշանակում դա:
- Անկեղծ ասած, չեմ հասկանում, ինչ է նշանակում ալտերնատիվ, գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ նման բան չի լինում: Բոլոր դեպքերում, այն ժամանակահատվածը, երբ ես գտնվել եմ ԲՀԿ-ում` ի դեմս մեր նախագահ Գագիկ Ծառուկյանի, նկատել եմ եւ չեմ կարող ուրանալ, որ եղել է մտահոգություն եւ ցանկություն, դրան զուգահեռ` աշխատանք, որքան հնարավոր է, որպեսզի մեր հասարակությունը արժանանա ավելի բարձր դիրքերի եւ ապրի արժանավայել կյանքով:
- Որպես ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր մշտապես աչքի եք ընկել ռուսամետ քաղաքականությամբ, իսկ այս օրերին ԲՀԿ-ն կարծես ձգտում է ամերիկանացմանը, ի±նչ կասեք այս մասին:
- Անկախ նրանից, թե ինչ կասեք, լավ է, թե վատ, ես եղել եմ, կամ եւ մնալու եմ ռուսամետ մինչեւ իմ կյանքի վերջ: Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, կարծում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել: Մենք ունենք անվտանգության խնդիր, եւ որպես դրա երաշխավոր տեսնում եմ Ռուսաստանի Դաշնությունը, եւ ոչ ոք իրավունք չունի ինձ մեղադրելու նման կարծիքի համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ԲՀԿ-ն այդպես էլ կշարունակի այն նույն քաղաքականությունը, ինչը ուներ նախկինում` ռուսամետ քաղաքականության առումով: Ինչ վերաբերվում է առանձին անձերի նկատմամբ հանդուրժողականությունը, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված պետք է լինի այն հանգամանքով, որ ներկայումս, աշխարհում գոյություն ունեցող արժեքների առումով պետք չէ շատ դեպքերում կտրուկ արտահայտվել:
- Կարող եք ասել որ Դուք որեւէ տարբերություն չեք նկատում ԲՀԿ-ի մոտ ընտրություններից առաջ եւ հետո` ռուսամետ քաղաքականության առումով, քանի որ վերջերս ԲՀԿ անդամները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ գտնվում էին այնտեղ:
- Չեմ կարծում, որ փոփոխություն կա, եւ հետո մենք մենակ չենք ապրում, կա միջազգային հանրություն, որտեղ կան ընդգծված բեւեռներ, որոնց ձեռքերում է գտնվում աշխարհի կառավարման խնդիրները եւ նման պարագայում, բնականաբար, չի կարելի հանդուրժողական չլինել եւ նման հզորների դեմ ցցուն արտահայտված գործողությունները մեզ նման փոքր ազգերի համար ընդունելի չէ: Այդ կտրվածքով ԲՀԿ ուժը կարող է խորհրդակցություններ ունենա նաեւ այլ ուժերի հետ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

