ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄ ԸՍՏ ՀԱԿ-Ի
Արխիվ 12-16![]()

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄ
ԸՍՏ ՀԱԿ-Ի
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸª ՆՈՐՈՎԻ
(ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԻՆԳ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՕԵԿ-ի բախտը ոտի տակն ա:
% % %
ՕԵԿ-Ըª ԲՀԿ-ԻՆ
(ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ջեմ բաժանիր, ջեմ...
% % %
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ եթե անգամ հաջորդ ընտրություններում ՕԵԿ-ը խորհրդարանում ունենա ընդամենը մեկ պատգամավոր, միեւնույն է երեք նախարարի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղը իրենցն է:
% % %
ՙՆԱԻՐԻՏԻ՚ ԽԵՐԸ
Ըստ Համաշխարհային օնկոլոգներիª ՀՌԱԿ-ը շնորհիվ Հարություն Առաքելյանի մետաստազներով տարածվեց մինչեւ քիմիաթերապիայով մի կերպ կոնսերվացրեցին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ Հայաստանի հանքային ջրերի ասոցիացիայիª Հայաստանում ՙՋերմուկի՚ գնի բարձրացում չի եղել, ուղղակի համաշխարհային շուկայում մկնդեղի գինն է բարձրացել:
% % %
ՀՅԴ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՅԴ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՅԴ ԱՆԴԱՄԻՆ
ՍԱՏԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԵԼՈՒ ԱՌԹԻՎ)
Հին ընկերները չեն սատարում, դավաճանում են:
% % %
ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԷԼԻ ՀԱՅԵՐԻՆ
Ըստ ՖԻՖԱ-ի նախագահ Բլատտերիª ամբողջ աշխարհում միայն Հայաստանի հավաքականը կարող էր 3-0 հաշվով հաղթել, բայց վարկանիշային աղյուսակում 4 հորիզոնականով նահանջել:
% % %
ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚
ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՆ՚ª
(ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Փոշմանել եմ, բայց մեկ ա սիրում եմ,
Առանց ձեզ մի վայրկյան կյանք չունեմ:

