ՙՙՙՙՙՙԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼ՚

Արխիվ 12-16

ՙԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼ՚



Հայաստանի ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին հայ-ադրբեջանական սահմանում  ադրբեջանցիների վերջին դիվերսիաներին, Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանային հնարավոր զարգացումներին:

ՙԱՅՍ ԱՄԵՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԷՐ՚

( - Ըստ Ձեզ, ի±նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա այցը (Անահիտ Գրիգորյան):
-Կարծում եմ` մենք մի քանի հանգամանք պետք է նշենք, որոնք յուրահատկություն են հաղորդում Հիլարի Քլինթոնի այս այցին: Առաջինն այն է, որ այս այցը տեղի է ունենում  աշխարհաքաղաքական առումով սկզբունքորեն նոր իրավիճակում: Դա այն է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի` Չիկագոյում տեղի ունեցած մայիսյան գագաթաժողովում առաջին անգամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ստացավ: Սա իսկապես սկզբունքորեն մի նոր էջ կարող է բացել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների մեջ: Եվ այս առումով Քլինթոնի այցը հենց առաջին, այսպես, խոշոր այցն էր, որ տեղի ունեցավ այդ որոշումից հետո: Այդպիսով` նրա հայտարարությունները, մանավանդª Վրաստանում, վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ը բավականին լուրջ են ընդունում Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Իսկ սա կարող է բերել բավականին ծանր եւ սուր հետեւանքների տարածաշրջանում, որովհետեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը դրան դեմ է: Դա` մեկ: Եվ երկրորդը, որ ինքը` Վրաստանը, ներկայիս իրերի վիճակով իրավունք չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, որովհետեւ, իր իսկ հայտարարությունների համաձայն, կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Մյուս առանձնահատկությունն այն էր, որ Քլինթոնի այցը ՙհամընկավ՚ ադրբեջանական կողմից ագրեսիվ նկրտումների, Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններին լարվածության նոր բռնկման հետ: Փաստորեն, ակնհայտ է դառնում, որ այս ամենն Ադրբեջանի կողմից նախապատրաստված էր: Ինչո±ւ: Կարծում եմ` տեղի է ունենում հետեւյալ գործընթացը, եւ այս հարձակումների կոնտեքստը հետեւյալն է. Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ ինքը սահմանակից է Իրանի հետ, ու տրամադրում է իր տարածքը ե°ւ ԱՄՆ-ին, ե°ւ Իսրայելին հակաիրանական գործողությունների համար: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանում գտնվող չորս ռազմական օդանավակայաններն այն դեպքի համար, երբ նրա ռազմական ինքնաթիռները Իրանի տարածքում միջուկային թիրախները ռմբակոծելուց հետո վերադառնալիսª պետք է այնտեղ սնուցվեն վառելիքով: Թույլտվություն Իսրայելը ստացել է, ու նույնիսկ խոսակցություններ կան, որ Իսրայելը պատրաստվում է գնել այդ օդանավակայաններից մեկը: Բացի այդ, գիտենք, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ռազմական զենք, զինամթերք ու վերջին տեխնիկա տեղադրելու ուղղությամբ 1 միլիարդ 600 միլիոնի գործարք է նախապատրաստվել եւ սկսում է արդեն իրականացվել: Աշխարհաքաղաքական առումով, իմ կարծիքով, տեղի է ունենում հետեւյալը. Ադրբեջանը, տրամադրելով այս ամենը Իսրայելին, հնարավորություն տալով ԱՄՆ-ին, որ հետախուզական գործողություններ իրականացնի Իրանի դեմ իր տարածքից, դրանով իսկ, իր կարծիքով, ստանում է Արեւմուտքի, այսպես ասած, բարյացակամ վերաբերմունքը: Եվ փորձում է դա օգտագործել Ղարաբաղի հարցում որոշակի, այսպես ասած, առավելություններ ստանալու համար: Իսկ նրա կողմից կազմակերպվող այս ագրեսիվ նկրտումները, իմ կարծիքով, նպատակ ունեն փորձելու, թե որքան Արեւմուտքը կհամաձայնվի, որ նա հեռուն գնա իր այդ քաղաքականության մեջ: Ու նաեւ մենք կարող ենք արձանագրել, որ, ցավոք սրտի, նկատվում է, այսպես ասած, աճող ուղեծիր այդ ագրեսիայի մեջ, ագրեսիվ նկրտումները գնալով ավելի սուր, ավելի լայնածավալ բնույթ են ստանում: Դրա պատճառն այն է, որ ոչ միայն Արեւմուտքը, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, կարծես թե, պետք է իրական գնահատական տար այս քաղաքականությանը, խուսափում է դրանից, անդեմ հայտարարություններով է հանդես գալիս: Հենց օրերս էլ BBC-ն ներկայացրեց, որ, փաստորեն, Հայաստանն է այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնց հետեւանքով հինգ ադրբեջանցի զոհվել է` շատ, այսպես, կիսաձայն ասելով, որ մինչեւ այդ էլ երեք հայ զինվոր էր զոհվել: Եվ ակնհայտորեն Ադրբեջանը ներկայացվեց որպես Արեւմուտքի դաշնակից, որը բոլոր կողմերից շրջապատված է թշնամի միջավայրով` Իրանով, Հայաստանով, Ռուսաստանով: Չգիտեմ` սրան Ադրբեջանի դիվանագիտական խա±ղ, թե± ինչ ասեմ, բայց այն իր էությամբ, իհարկե, ավանտյուրա է, որը, կարծես թե, այս կարճ ժամանակահատվածում հաջողության է հասնում: Եթե մենք ավելի մեծ հեռանկարով նայենք, իհարկե, հարց կառաջանա, թե Ադրբեջանն ինչու է ավանտյուրա, այսպիսի խաղ կազմակերպում: Ես սա անվանում եմ ավանտյուրա, որովհետեւ, ըստ էության, այն իրավիճակը, որը ստեղծվել է Մերձավոր Արեւելքում` կապված Իրանի, Սիրիայի, Իսրայելի հետ, ինքը տեղափոխում է մեր տարածաշրջան: Պարզ է, որ եթե գործը հասնի ռազմական գործողությունների, Իրանը, իհարկե, անպատասխան չի թողնի Ադրբեջանի այդ քայլերը: Սա նշանակում է` մեր տարածաշրջանը ներքաշվում է այդ ամենի մեջ: Պարզ է նաեւ, որ, եթե գործը հասնի ռազմական գործողությունների, Ռուսաստանն էլ անտարբեր չի մնա: Այնպես որ, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի` այս կարճաժամկետ հաշվարկների վրա հիմնված քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, նաեւ վտանգում է մեր տարածաշրջանի կայունությունը:

ՙՍԻՐԻԱՅՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՊԱՌԱԿՏՈՒՄ, ԻՆՉՊԻՍԻՆ ՏԵՂԻ
ՈՒՆԵՑԱՎ ԼԻԲԻԱՅՈՒՄ՚


( - Շատերի կարծիքով` քանի դեռ Սիրիայի հարցը չի լուծվել, դժվար թե Իրանում շեշտակի գործողությունների անցնեն: Ինչպիսի± զարգացումներ կարելի է ակնկալել Սիրիայում (Կարեն Թովմասյան):
-Որքանով որ ես կարող եմ դատել, մենք տեսնում ենք հետեւյալ պատկերը: Ընդդիմությունը հենց օրերս հրաժարվեց հետեւել Անանի ծրագրին, որը, իմ կարծիքով,  խաղաղ ճանապարհով հարցը լուծելու, քաղաքացիական պատերազմից խուսափելու միակ հնարավորությունն էր: Սա վկայում է այն մասին, թե որքան ուժեղ, հզոր աջակցություն է ստանում ընդդիմությունը դրսից` Արեւմուտքից, Թուրքիայից, որ արդեն միակողմանի որոշում է հրաժարվել խաղաղ կարգավորումից, որով իրեն հնարավորություն են տալիս, այսպես ասած, դեմքը պահելով` իսկապես փրկել երկիրը: Սա նշանակում է, որ Սիրիայում հետագա լարվածությանª ավելի ուժեղանալու ճանապարհ է բացվում: Ի±նչ ուղղությամբ կարող է այս լարվածությունն ուժեղանալ: Մի կողմիցª արդեն ակնհայտ է դառնում, որ ամերիկացիները կամ Արեւմուտքը եւ Թուրքիան սկսել են իրականացնել լայնածավալ զենքի մատակարարում ընդդիմադիրներին: Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր գործիչներից նրանք, ովքեր որ կողմ էին ավելի քաղաքական միջոցներով լուծելու խնդիրը, հեռացվում են: Օրինակ, Գալյոնը` փարիզաբնակ այդ մտավորականը, գիտնականը, որը ղեկավարում էր ընդդիմության մի թեւը հենց սկզբից, վերջերս ստիպված էր հրաժարական տալ: Այսինքն` ընդդիմության մեջ ուժեղանում է այդ ռադիկալ գիծը: Մյուս կողմից էլª Սիրիայի ներկայիս ղեկավարությունը ցույց է տալիս, որ ինքը շարունակելու է պայքարել մինչեւ վերջ` օգտագործելով բոլոր հնարավորությունները: Իսկ մենք գիտենք, որ հնարավորությունները մեծ են. սիրիական բանակը բավականին լավ վիճակում է գտնվում, լիբիական բանակ չէ...
- Մարտունակ է...
- Ե°վ մարտունակ, ե°ւ այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա: Երկրի ու նաեւ բանակի ղեկավարությունը կազմում են ալավինները, որոնք փոքրամասնություն են ընդհանուր Սիրիայում, եւ նրանք կկռվեն մինչեւ վերջ: Այստեղ չի լինի այնպիսի պառակտում, ինչպիսին տեղի ունեցավ Լիբիայում, որտեղ բանակի, ղեկավարության մի մասն անցավ ընդդիմության կողմը: Մյուս կողմիցª մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը լի են վճռականությամբ` չկրկնելու այն սխալը, որը թույլ տվեցին  Լիբիայի դեպքում, եւ մինչեւ վերջ կկիրառեն վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այսինքն` օրինական, այսպես, միջամտելու հնարավորություն Արեւմուտքը չի ստանա: Իսկ եթե նա փորձի Թուրքիայի կամ արաբական երկրների միջոցով կազմակերպել դրսից ներխուժում Սիրիա, դա, կարծում եմ, կհանգեցնի նրան, որ Ռուսաստանն ավելի խորը կներքաշվի այդ իրադարձությունների մեջ: Այնպես որ` պետք է հույս ունենալ, որ գործը դրան չի հասնի: Ինչպե±ս կարող է դրան չհասնել: ԱՄՆ-ը մի ծրագիր է առաջարկել, որը ընդունելի չէ: Դա հետեւյալն է, որ նախագահ Ասադը հեռանում է, բայց նրա զինակիցների մի մասը մնում է իշխանության մեջ, ու նրանք կիսվում են իշխանությամբ ընդդիմության հետ: Այս ծրագիրը, կարծում եմ, դեռեւս ընդունելի չէ, բայց եթե  կառավարական զորքերը սկսեն պարտություն կրել (որին ես չեմ հավատում), գուցե այս ծրագրի ինչ-որ մի մոդիֆիկացիա սկսի կիրառվել: Այնպես որ` հիմա դեռեւս չեմ կարող ասել, թե ինչ շարունակություն կունենան իրադարձությունները Սիրիայում: Ակնհայտ է միայն մի բան, որ այս իրադրության մեջ մանավանդª Ռուսաստանը եւ, որոշ չափովª Չինաստանը բավականին լուրջ դերակատարում ունեն` ի տարբերություն Լիբիայի: Այստեղ կա նաեւ Իրանի գործոնը. Իրանը, գիտենք, օգնություն է ցույց տալիս Ասադին: Ոչ միայն օգնություն է ցույց տալիս, այլ նաեւ Հըզբոլլահը, որը գտնվում է Իրանի ազդեցության տակ, պատրաստ է պաշտպանելու Սիրիային: Մյուս կողմիցª մենք նաեւ ականատես եղանք, որ Սիրիայում տեղի ունեցող պայքարը սկսեց որոշակի ազդեցություն ունենալ Լիբանանի վրա, նկատի ունեմ Տրիպոլիի այն դեպքերը, որ վերջերս եղան: Բայց, կարծես թե, Լիբանանի տարբեր ուժեր կարողացան, այսպես ասած, մարել այդ լարվածությունը: Բայց եթե դա խորանա, մենք կունենանք ոչ միայն ալեկոծվող Սիրիա, այլ նաեւ` ալեկոծվող Լիբանան: Եվ սա շատ վտանգավոր է:
- Իսկ եթե այդ ամենը դիտարկենք հայ համայնքի տեսանկյունից, ինչպիսի± վտանգներ կան:
- Հայ համայնքն արդեն զոհեր ունի, արդեն հարձակումների դեպքեր կան, ուղղակի հարձակումներ ե°ւ հայկական, ե°ւ հույն եկեղեցիների, ե°ւ դպրոցների վրա, սպանությունների դեպքեր կան:
- Ուզում են հայերին էլ ներքաշել այդ քաոսի մեջ:
- Ներքաշելըª մի կողմից, բայց նաեւ մի բան է ինձ թվում. արդեն գնալով ավելի պարզ է երեւում, որ այս ընդդիմության մեջ ուժեղանում են ծայրահեղ իսլամական ուժերը, Ալ Քաիդան, որոնք բացահայտ հակաքրիստոնեական մոտեցում ունեն, այդ թվում նաեւ` հակահայկական: Եվ մեծ է վտանգը, որ եթե նրանք կարողանան իշխանության գալ, արդեն կսկսվի հայերի ճնշումների շատ մեծ ուժեղացում, եւ հայերը ստիպված կլինեն զանգվածաբար լքել Սիրիան: Այստեղ, իհարկե, պետք է Թուրքիայի մասին հատուկ խոսել: Մենք տեսանք, որ Թուրքիայի քաղաքականությունը, այսպես, երկու փուլ ունեցավ: Անցյալ տարվանից սկսած, երբ իրադարձությունները գնալով սրվում էին Սիրիայում, Թուրքիան էլ գնալով ուժեղացնում էր, այսպես ասած, հակասիրիական իր քարոզը, գնալով ավելի խորն էր ներգրավվում իրադարձությունների մեջ: Ոչ միայն օգնում էր, այլ նաեւ իր տարածքն էր տրամադրում ապստամբներին, որպեսզի այնտեղ նախապատրաստվեն եւ զորամիավորումներ կազմեն: Որոշ գնահատականներով` արդեն 10-15 հազար զինված ջոկատներ են պատրաստել Թուրքիայի տարածքում... Եվ, փաստորեն, Թուրքիայի քաղաքականությունը հող է նախապատրաստում ռազմական առումով Թուրքիայի միջամտության համար: Կամ էլ ցանկանում էին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ` Սիրիայի տարածքի վրա, բուֆերային գոտի ստեղծել, որը պետք է իրականացնեին Թուրքիայի զինված ուժերը: Կամ էլ, այսպես կոչված, հումանիտար միջանցքների ձեւով, որ էլի պետք է ապահովեին թուրքական զորքերը: Բայց մենք վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տեսանք, որ թուրքական ակտիվությունը (համենայնդեպս, երեւացող), կարծես թե, թուլանում է. Թուրքիայում այլեւս այնպիսի հայտարարություններ չեն հնչում, որ իրենք պատրաստ են ուժ կիրառել: Նրանք ասում են, որ իրենք ուժ կկիրառեն այն դեպքում, եթե ուրիշները դա անեն, այսինքն` իրենք կպատասխանեն: Սա ասում է այն մասին, որ Թուրքիան չի ուզում այստեղ չափազանց ակտիվություն ցուցաբերել, այսինքն` փոխվեց նրա քաղաքականությունը: Բայց ինչո±ւ փոխվեց: Այստեղ, կարծում եմ, երկու պատճառ կա. առաջինն այն է (դրա մասին որոշակի վկայություններ կան), որ Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարությունը, այսպես ասած, պահանջեց քաղաքական ղեկավարությունից, որ ավելի զուսպ քաղաքականություն վարի, որովհետեւ, եթե Թուրքիան ռազմական առումով ներգրավվի այդ գործընթացում, առաջին հերթին հենց Թուրքիային կարող է մեծ վտանգ սպառնալ:
- Նկատի ունեն քրդական գործո±նը:
- Ոչ միայն քրդական գործոնը, այլեւ այն, որ սիրիական բանակը կարող է հակահարված տալ: Եվ մյուս կողմից` այստեղ նաեւ որոշակի նշաններ էլ կան, որ արաբական երկրները (մանավանդ Սաուդյան Արաբիան) Թուրքիային զգուշացրեցին, որ սա ավելի շուտ արաբական խնդիր է, եւ նրա ուղղակի ռազմական միջամտությունը չի ողջունվում: Դրա համար Թուրքիան ստիպված էր որոշ չափով ավելի զուսպ քաղաքականություն վարել, իհարկե, արտաքուստ: Բայց, ամեն դեպքում, իր տարածքն է հիմա էլ տրամադրում, զենք է առաքում իր տարածքի վրայով, ամեն ինչ անում է ու նաեւ զգալի ազդեցություն ունի ընդդիմության որոշ խմբավորումների վրա, որ հիմա գործում են Սիրիայում: Թուրքիան փորձեց հասնել այն բանին, որ բոլոր խմբավորումներին համախմբի իր իշխանության ներքո, բայց չկարողացավ: Այնպես որ` տակից շարունակում է իր գործունեությունը:

ՙՄԵՐ ՈՒԺԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ՚

( - Վերջին շրջանում կոնկրետ Չինարի գյուղում տեղի ունեցած դիվերսիայի հետեւանքով զոհեր եղան հայկական կողմից: Այդ իրադարձություններին զարմանալիորեն ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք գնահատական չի տալիս: Գուցե դրա պատճառներից մեկը նաեւ Ֆրանսիայի նախագահի փոփոխությո±ւնն է (Կարինե Սարգսյան):
-Հավանական է, որ Ֆրանսիայի նախագահի փոփոխությունն էլ իր դերը կատարեց: Մենք այդ ագրեսիան պետք է գնահատենք այսպես. փաստորեն, Ադրբեջանը խախտում է զինադադարի պայմանագիրը, որ գոյություն ունի, եւ խախտում է միտումնավոր հենց այն ժամանակ, երբ տարածաշրջանում գտնվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այսինքն` փորձում է տեսնել, թե ինչ հակազդեցություն կունենան ամերիկացիները դրան: Եվ նրա կողմից այդ խախտումը, իհարկե, վտանգավոր է, զոհերի է բերում: Բայց մյուս կողմիցª տեսանք, որ մեր ուժերը նաեւ կարող են արժանի հակահարված տալ, սակայն մենք, իմ կարծիքով, երբեք չենք գնա այդպիսի ագրեսիվ գործողությունների: Նրանք ագրեսիա են կազմակերպում որոշակի աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար, իսկ մերոնք պարզապես պատասխան գործողություններ են ձեռնարկում:

ՙՈւղիղ կապը՚ վարեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում