Հյուսիսային Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսուդ Բարզանիի նախաձեռնությամբ ինքնավարությունը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հատուկ պաշտոնական ներկայացուցչություն է հիմնել:
Թե ինչպիսի± քաղաքական զարգացումներ կարելի է սպասել Թուրքիայի համար շրջադարձային այս իրադարձությունից հետո, պարզեցինք թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ. -Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումներն այնպիսին են, որ կարծում եմª երբեւէ կամ մոտ ժամանակներս քրդական պետության ստեղծումը բավական հավանական է: Այս բոլոր զարգացումները տանում են հենց դեպի այդ լուծումը: Քուրդ ժողովուրդը, որը այս տարածաշրջանում ապրող բազմամիլիոն ժողովուրդ է, վաղ թե ուշ իրավունք է ունենալու իր պետականությունը ստեղծել: - Հայաստանի վրա ինչպե±ս կանդրադառնա Հյուսիսային Քրդստան պետության ստեղծումը: - Մեզ համար այդ հարցը հատկապես հետաքրքիր է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, թե այդ օրինակը կամ այդ հավանական պետության ստեղծումը ինչպե±ս կազդի քրդական հարցի եւ քրդերի շրջանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարծում եմ, որ այսօր Թուրքիայում քրդերը, ճիշտ է, ոգեւորված են Հյուսիսային Քրդստանի գոյությամբ, եւ իրենք իրենց համար օրինակ են, բայց այսօրվա Թուրքիայում գնալով ավելի շատ գերիշխում է այն միտքը, որ Թուրքիայի քրդերը ոչ թե պետք է անկախանան, այլ տարածքային ամբողջականության սահմաններում ձեռք բերեն լայն ինքնավարություն: Գնալով այս գաղափարը ավելի մեծ ծավալներ է ընդունում եւ ունի նաեւ որոշակի հասարակական, տնտեսական, քաղաքական այլ շարժառիթներ: Մի կողմից էլª անպայման Հյուսիսային Քրդստանի էլ ավելի հասունացումը դեպի պետություն դառնալուն ոգեւորիչ նշանակություն է ունենալու Թուրքիայի քրդերի որոշակի հատվածի վրա եւ նրանց ավելի է դրդելու դեպի անկախ Քրդստան ստեղծելու գաղափարին: - Իսկ որքանով շահավետ կլինի Հայաստանի համար Թուրքիայից Քրդստանի առանձնացումը: - Ճիշտն ասած, սա մի քիչ բարդ է այս պահին պատկերացնել, սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ եթե հանկարծ ստեղծվի Մերձավոր Արեւելքում պետություն, ուրեմն արտաքին ճակատում կունենանք մի նոր թիրախ, որի հետ պետք է մշակենք եւ ձեւավորենք մեր հարաբերություններըª ելնելով Հայաստանի արտաքին շահերից: