ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ԹԵԼԵՐԸ
Արխիվ 12-16![]()
ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ԹԵԼԵՐԸ
Հայաստանի բնակչության մտքում եւս մեկ անգամ թարմացվեց, թե ինչ ասել էª թուրք: Բանը հասել է նրան, որ նույնիսկ արեւմտյան հովերով տառապող, ՙգրավյալ տարածքների՚ մեծ մասնագետ, ՀՀ նախկին արտգործնախարար ու գործող պատգամավոր Վարդան Օսկանյանն է սկսել խորհուրդ տալ, թե հայկական կողմը ե°ւ դիվանագիտական, ե°ւ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա: Չնայած որ, դա էլ է ՙօկուպացիոն տարածքներ՚ արտահայտությունը լղոզելու հայտնի քայլի պես մի բան. ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ
Համարժեք պատասխանների ժամանակները վաղուց են անցել, ու պարոն Օսկանյանին հիշեցնենք, որ հայաստանյան եւ ղարաբաղյան պաշտպանական գերատեսչության եւ այլ ներկայացուցիչներ վաղուց են խոստացել, որ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի պատասխանը լինելու է շատ ավելի ուժգին: Այդպես եղավ, ասենք` 2-3 շաբաթ առաջ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայից հետո, երբ հայկական 3 զոհի դիմաց ազերիները թողեցին 6 դիակ: Այդպես եղավ նաեւ այս վերջին դեպքերում, երբ հայկական 4 զոհի փոխարեն Ադրբեջանը պաշտոնական տվյալներովª ունեցավ 20 զոհ, իսկ ոչ պաշտոնականով` 25-30, հաշվի առնելով, որ ազերիներն ՙանհայտ կորածների՚ անվան տակ են դուրս գրել նաեւ նրանց, ովքեր մնացել են չեզոք գոտում: Ու այս ամենից հետո Օսկանյանի կողմից համարժեք պատասխան քարոզելը ավելի շատ նմանվում է խորհրդի, թե` հայ զինվոր, ազերիների հետ մի քիչ ավելի մեղմ վարվիր: Մինչդեռ, այն կորուստները, որոնք Ալիեւը կրեց այս օրերին, արդեն իսկ սկսել են իրենց որոշակի ազդեցությունը գործել ներադրբեջանական մթնոլորտի վրա: Սակայն, մինչ այդ, նկատենք, որ ադրբեջանական սադրանքների հետ կապված երեկ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ՙԵս մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաեւ ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը եւս դրա վկայությունն են՚:
Սակայն հանրապետության նախագահի հայտարարության մեջ շատ ավելի հեռուն տանող մտքեր է հարուցում այն դրվագը, որտեղ նա անդրադարձել է այս վերջին դեպքերի պատճառներին. ՙԿա°մ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, եւ այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կա°մ այդ երկրի զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, եւ այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ՚: Ու, թերեւս, այս մտքին պետք է կապել նաեւ Ս. Սարգսյանի խոսքում տեղ գտած այս մյուս դրվագը. ՙՀատկապես ցավալի է, որ սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը՚:
ԻՆՉՈՒ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻ ՕՐԵՐԻՆ
Վերջին միտքը, թերեւս, տանում է շատ բնական մեկ հարցի. ինչո±ւ Ադրբեջանը հենց վերը նշված իրադարձությունների ֆոնին այսքան սրեց իրավիճակը, եւ ապա, թե Ադրբեջանում այս նոր սրացումը հատկապես ո±ւմ էր պետք: Սակայն անկախ այս հարցադրումների պատասխանիցª նկատենք, որ այս մտքերը սահմանային վերջին սրացումները միանշանակ կապում են աշխարհաքաղաքական այն հայտնի զարգացումների հետ, որոնք ընթանում են մեր եւ հարեւան տարածաշրջաններում:
Եվ այսպես, կարո±ղ են իրար հետ կապված լինել սահմանային այս վերջին սրացումներն ու նույն ժամանակահատվածում պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցը: Ամեն դեպքում, նման բարձր այցեր ամեն օր չէ, որ լինում են: Որպես կանոն, դրանց ընթացքում պետությունների ղեկավարները փորձում են լուծել լրջագույն խնդիրներ, փորձում են դրա համար ստեղծել բոլոր համապատասխան պայմանները, ըստ այդմ` իրավիճակը, առավել քան երբեք, պահել վերահսկողության տակ: Իսկ այդ համատեքստում ոչ միայն մի քանի դիվերսիոն գործընթացները, այլ նույնիսկ սովորական ճանճի տզզոցը հազիվ թե հնարավոր լինի պատահականություն համարել: Ուստիեւ, այս միջադեպերիª Քլինթոնի այցի հետ կապված լինել-չլինելու հարցի փոխարեն, կարծում ենք, որ շատ ավելի ճիշտ է այն հարցադրումը, թե Ադրբեջանն այս դիվերսիայով ի±նչ էր ուզում ցույց տալ կամ հասկացնել պետքարտուղարին: Այս տեսանկյունից նայելովª կարելի է նկատել մի շատ պարզ հանգամանք. եթե հանկարծ հայ-ադրբեջանական սառը պատերազմը վերածվի իրական ռազմական գործողությունների, դա կարող է այն կայծը դառնալ, որն ի զորու է պայթեցնել իրավիճակն ինչպես Ադրբեջանի ու Հայաստանի հարավային հարեւան Իրանում, այնպես էլ` Սիրիայում: Ըստ այդմ էլ` հավանականության բավականին մեծ բաժին ունի այն վարկածը, որ հայ-ադրբեջանական սահմանագծին իրավիճակը շիկացնելով, Ադրբեջանը պարզապես տարածաշրջանում գտնվող տիկին Քլինթոնին ցույց տվեց, թե տեսեք` եթե ցանկանանք, կպայթեցնենք իրավիճակն, ու, թե դրանից հետո ինչ մեծ պատերազմների հետ ստիպված կլինեք բախվել, դա արդեն դուք գիտեք: Եվ չբացառենք, որ տիկին Քլինթոնի Բաքվում հնչեցրած այն անակնկալ հայտարարությունը, թե առաջիկայում պատրաստվում են ներկայացնել Ղարաբաղի հակամարտության լուծման նոր առաջարկներ, բխում էր հենց այդ ադրբեջանական շանտաժից: Կամ, միգուցե, դա հասցեագրված էր Թուրքիայի±ն. սրան դեռ կհասնենք:
ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐՆ ԱԼԻԵՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷԻՆ
Սակայն, եթե ընդունում ենք այս վարկածը, ապա այստեղ կա նաեւ այն հարցադրումը, որը կար նաեւ ՀՀ նախագահի խոսքում. իրականում ո±վ է այդ իրավիճակի թիկունքում կանգնած: Այստեղ հիշենք, որ ներկայումս բավականին բարդ է ներադրբեջանական քաղաքական մթնոլորտը: Մի կողմիցª Ալիեւը գրեթե ամեն քայլափոխի արդեն բախումների մեջ է մտնում ակնհայտ իրանամետություն դրսեւորող ադրբեջանական իսլամիստների հետ, մյուս կողմից էլ` գնալով ավելի ու ավելի է օրակարգային դառնում Հեյդար Ալիեւից ժառանգություն մնացած թախտին ժառանգորդ գտնելու խնդիրը: Հենց միայն այս վերջին հանգամանքն արդեն իսկ Ադրբեջանում ներքին բավականին լուրջ լարվածություններ է առաջացրել: Իհարկե, ամենեւին էլ չպետք է բացառել այն տարբերակը, որ Իլհամ Ալիեւը կարող է փորձել այդ բոլոր ներքին խնդիրներին տալ մեկ լուծում` պատերազմ սանձազերծել Ղարաբաղում: Չբացառենք նաեւ, որ այս դիվերսիաները, այսպես ասած, մարտով հետախուզության պես մի բան էր: Տեսակետ, որն արդեն հնչեցվել է հայաստանյան վերլուծաբանների կողմից: Սակայն կգնա±ր նման ռիսկային քայլի Ալիեւը. բանն այն է, որ այս դիվերսիոն գործողություններն էլ ավելի սրեցին ներադրբեջանական մթնոլորտը: Նախª նույնիսկ պաշտոնական թվերը խոսում են զոհերի 1:5 հարաբերության մասին` ի վնաս Ադրբեջանի: Ոչ պաշտոնական տվյալներովª այդ հարաբերակցությունը հասնում է 1:6 եւ նույնիսկ 1:7-ից ավելի: Եվ այս հանգամանքն Ադրբեջանում արդեն իսկ մի շարք սուր հարցադրումների տեղիք է տվել: Նախ. հարձակվող դիվերսանտները, ինչպես ադրբեջանական բլոգերային աղբյուրներն էլ են համոզված, Թուրքիայում վերապատրաստում անցած ջոկատներ են: Եվ տեղին կլինի մեջբերել Ադրբեջանում նշված աղբյուրների կողմից հնչեցված նման մի հարցադրում. ՙԵթե հատուկ վերապատրաստում անցած մեր ուժերն են նման մեծ կորուստներ կրում, ապա էլ ի±նչ մտածենք սովորական զինվորական ստորաբաժանումների մասին, որ պատերազմի դեպքում նրանց մոտ կորուստը հայերի հետ համեմատածª կլինի 10 եւ ավելի անգա±մ՚: Եվ սրանից հետո էլ նույն ադրբեջանական աղբյուրների մոտ առաջ է գալիս երկրորդ հարցադրումը. ՙԵթե կրում ենք նման մեծ կորուստներ, ապա սա± է մեր բանակի փառաբանված հզորությունն ապացուցող փաստը՚: Այսինքն` ակնարկը հասկանալի է. ո±ւր են գնում այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանն ամեն տարի հատկացնում է իր ռազմական բյուջեին: Իսկ այս խոսակցությունները հիմնականում տարածվում են ադրբեջանական ինտերնետային տիրույթում, ասել է թե` գրեթե անվերահսկելի են պաշտոնական Բաքվի կողմից: Եվ, բնականաբար, այս կարգի մտահոգություններն ամենեւին էլ չեն կարող նպաստել ո°չ Ալիեւի հեղինակության աճին, եւ ո°չ էլ ներադրբեջանական խնդիրների լուծմանը: Մի խոսքով, դիվերսիոն գործողություններն ակնհայտորեն Ալիեւի օգտին չէին, եւ եթե դրանց թիկունքում իրոք նա էր կանգնած, ապա հաշվարկները շատ վատը դուրս եկան: Առավել եւս, որ այս անգամ դիվերսիաները հենց Հայաստանի տարածքի դեմ էր ուղղված: Իսկ նման իրավիճակներում կարող են գործադրվել այն պայմանավորվածությունները, որոնք կան ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Եվ հենց այս տրամաբանությունն էլ առաջ է քաշել այն վարկածը, որ միգուցե ամենեւին էլ պաշտոնական Բաքո±ւն չի կանգնած այս դիվերսիաների թիկունքում: Այդ վարկածը առկա էր նաեւ ՀՀ նախագահի հայտարարության մեջ, թե կարող է նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, այսինքն` որ սադրանքի հիմքում կարող են կանգնած լինել նաեւ ՙառանձին դաշտային հրամանատարներ՚: Սակայն այստեղից էլ բխում է տրամաբանական հաջորդ հարցը. այդ դեպքում ո±ւմ խաղն են խաղում այդ ՙառանձին դաշտային հրամանատարները՚: Վարկածները երկուսն են: Առաջինը, որ Թուրքիան կարող է իր վերահսկողության տակ պահել ադրբեջանական բանակի այն հրամանատարներին, որոնք մի կողմիցª ֆինանսավորվում են Թուրքիայից, մյուս կողմից` պարբերաբար վարժանքներ անցնում թուրքական բանակի կազմում, եւ իրենց համարում են Թուրքիայից անբաժանելի: Նման ռազմական գործիչների ու ստորաբաժանումների պակաս ադրբեջանական բանակի կազմում չկա: Եվ, մասնավորապես` այս տեսանկյունից Թուրքիայի բազմակողմանի կապը բավականին սերտ է նախիջեւանյան ռազմական կառույցների հետ, որոնք ուղղակիորեն ասոցիացվում են, այսպես ասած, նախիջեւանյան կլանի հետ: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ այդ ՙառանձին դաշտային հրամանատարներին՚ կարող է վերահսկել Իսրայելը եւս, հաշվի առնելով, թե վերջինիս կողմից Ադրբեջանին զենքի ինչ ծավալներ են մատակարարվում:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Սակայն այս ընդհանուր տեսության կողմնակիցները շատ ավելի հակված են այն մտքին, որ եթե սահմանային այս վերջին սրացումները կապված են ՙառանձին դաշտային հրամանատարների՚ հետ, ապա այստեղ ավելի շատ պետք է տեսնել Թուրքիայի հետքը: Իսկ տրամաբանությունը հետեւյալում է.
Թե ի±նչ բարդ իրավիճակ է ձեւավորվել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, հայտնի փաստ է: Սակայն նաեւ վերջին ժամանակներս բավականին ծանր ամպեր են կուտակվում նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների գլխին, եւ դա մասնավորապես կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այն, որ հատկապես հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ը փորձում է վերստին ակտիվացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման ու հասնել հայտնի արձանագրությունների վավերացմանը, ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք: Եվ, իր հերթին, գտնվելով Հայաստանում, պետքարտուղար Քլինթոնը եւս մեկ անգամ ընդգծեց այդ հանգամանքը ու պաշտոնապես էլ ողջ պատասխանատվությունը դրեց Թուրքիայի վրա. ՙԳնդակը Թուրքիայի խաղադաշտում է՚: Ընդ որում, ինչպես բուն այդ այցելության նախաշեմին, այնպես էլ տիկին Քլինթոնի հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, թե իրենք չեն էլ մտածում Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու մասին: Հնչեցին նաեւ ինչ-որ աբսուրդ բացատրություններ, թե պատճառը Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն է, եւ այլն: Սակայն էությունն այն էր, որ Թուրքիան հերթական անգամ բացահայտորեն դեմ գնաց ամերիկյան պետական շահերին, եւ դաª այն պարագայում, երբ Հայաստանին դեպի Արեւմուտք կողմնորոշելու հարցում ներկայումս այս տարբերակը կարծես թե միակն է մնացել ԱՄՆ-ի համար: Առավել եւս, որ այս օրերին Իրանն ու Հայաստանը կրկին խոսում են հարաբերությունների զարգացման մասին, օրինակ` օրերս Երեւանում Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամժուն հայտարարեց, թե պայմանավորվածություն կա Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցումը սկսել 2012 թ.-ի օգոստոսի 22-ից: Այսինքն` նշվում է նույնիսկ խոշոր տնտեսական ծրագրերի կոնկրետ ժամանակացույց, եւ դա նշանակում է, որ Հայաստանի մասով Իրանն իրեն ապահովված է համարում: Իսկ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, այսինքն` այս ապահովվածությունն արդեն իսկ կարող է հունից հանել ԱՄՆ-ին:
Մի խոսքով, այս իրավիճակում Թուրքիան շարունակում է իր ՙկապրիզները՚: Եվ ավելին, հենց Քլինթոնի այցելության ֆոնին եւ վերջինիս Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին արտգործնախարար Դավութօղլուն կրկին Հայաստանի հետ հարաբերությունների հարցը պաշտոնապես կապեց թուրքական հայտնի նախապայմանների հետ: Եվ ահա, երեկ տեղի ունեցած Քլինթոն-Դավութօղլու հանդիպման հետ կապված, շրջանառության մեջ դրվեցին ակնարկներ, թե Թուրքիայի ԱԳ նախարարը մատնանշել է պետքարտուղարին, թեª տեսեք, որ հայ-ադրբեջանական սահմանում վիճակը ծայրահեղ լարված է, զոհեր կան, ու այդ պայմաններում մենք ինչպե±ս կարող ենք այդ հարցը չլուծածª մտածել Հայաստանի սահմանը բացելու մասին:
Իհարկե, սա ամենեւին էլ չի նշանակում, որ հանուն այդ բավականին պարզունակ պատրվակներիª ԱՄՆ-ն կհրաժարվի հայ-թուրքական հաշտեցման թեմայից: Սակայն դա արդեն ենթադրում է բավականին լուրջ ճնշումներ Թուրքիայի նկատմամբ: Օրինակ` վերջերս հայտնի դարձավ, որ քրդերն իրենց կենտրոնակայանն են ձեռք բերել Բրյուսելում, ինչը արդեն իսկ կարող է լուրջ մտահոգություններ առաջացնել Թուրքիայում: Սակայն Թուրքիայի կողմից էլ նկատվում են քայլեր, որ վերջինս պետք եղած դեպքում կարող է ընդհուպ մինչեւ առհասարակ հրաժարվել ԱՄՆ-ից: Մասնավորապես, օրերս Պեկինում տեղի ունեցածª ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություններից կազմված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում Թուրքիան ստացավ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Ընդ որում, այդ նույն գագաթաժողովում Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացրեցին հստակ դիրքորոշում ինչպես Իրանի, այնպես էլ` Սիրիայի հետ կապված. ՙՇՀԿ-ի անդամ պետությունները դեմ են հանդես գալիս տվյալ տարածաշրջանում ռազմական միջամտությանը՚: Իսկ ահա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հայտարարեց, որ. ՙՌուսաստանը սատարում է Իրանի իրավունքը` միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում և Թեհրանի հետ մշտական կապի մեջ է այդ հարցում՚...
Ուրեմն ինչո±ւ դրվերսիաները համընկան Քլինթոնի Հարավային Կովկաս եւ Թուրքիա կատարած այցին: Այս վերջին վարկածի կրողներն այս հարցին տալիս են պատասխան, թե այս կերպ Թուրքիան պարզապես հենց պետքարտուղարի առաջ ի ցույց դրեց, նախ, որ Ղարաբաղյան պատերազմը դեռ ամենեւին էլ ավարտված չէ: Երկրորդը, որ դեռ ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ ունի որոշակի վերահսկողություն եւ պետք եղած պահին վերջինիս միջոցով կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով` այս տարեսկզբից սկսած Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 5 հազար անգամ: Այս ժամանակահատվածի հետ կապվածª ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները ներկայացնում են իրենց կողմից 52 զինվորի մահվան եւ 46-ի վիրավորվելու մասին տվյալներ: Իսկ ահա հրապարակային աղբյուրները վկայում են, որ միայն հունիսին ադրբեջանական կողմը 6 դիվերսիոն գործողություն է իրականացրել, որի արդյունքում 20 զինվոր է կորցրել:

