ՔԼԻՆԹՈՆՆ ՈՎ Է, ՈՐ ՄԵՐԺԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Արխիվ 12-16![]()
Վերջապես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից գտնվեց մեկն, ով տվեց վերջին շրջանում լրատվամիջոցներին հուզող հարցի պատասխանը: ԲՀԿ Քաղխորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հերքեց այն տեղեկատվությունը, որ Գ.Ծառուկյանը ցանկացել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, բայց վերջինս մերժել է.
- Ի սեր Աստծո, ես կարծում եմ, բոլորի համար հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի ցանկանալու դեպքում նախեւառաջ այդ ցանկությունները օբյեկտիվ են, օպտիմալ եւ համապատասխանում են իր ծանրակշիռ դերին հայաստանյան քաղաքական դաշտում ու միջազգային իր համապատասխան ընդունելության շրջանակներում: Եվ երկրորդª այդ ցանկությունները ադեկվատ են ու իրականացվում են, կրկնում եմ իրականացվում են, եթե այդպիսիք լինում են:
Այնպես որ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ո±վ է, որ մերժի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
ԾՈՄԱԿԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Ինչպես ասում են ՙձուկը գլխից է հոտած՚, պարզվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր Հայաստան այցով ոչ թե մարդասիրական, միջպետական, քաղաքական կամ տնտեսական հարցեր էր եկել լուծելու, այլ պատրաստակամություն է հայտնել, միգուցե նաեւ աջակցության ձեռք է մեկնել սոդոմ-գոմորյան որջ դարձած DIY ակումբի ղեկավարուհի Ծոմակին եւ լսել նրա բողոքներն ու հակահայկական գաղափարները: Իսկ Քլինթոն-Ծոմակ հանդիպումը կազմակերպել է Ամերիկյան դեսպանատունը: Ինչպես նշում է ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար ԹԱԳՈՒՀԻ ՋԱՀՈՒԿՅԱՆԸ. ՙԱմերիկյան դեսպանատունը հրավիրել է տիկին Արմինե Օգանեզովային (սա Ծոմակի վաղուց մոռացված անունն է-Հ.Ս.) հունիսի 4-ին տեղի ունեցած համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը: Իսկ այդ միջոցառմանը ներկա է եղել եւ խոսել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին ինչպես արդեն ասվեց ներկա էր տիկին Օգանեզովան՚: Ինչ վերաբերում է Ծոմակ-Քլինթոն առանձնազրույցին, վերջինս ո°չ հերքեց, ո°չ էլ հաստատեց. ՙՍա է դեսպանատան պատասխանը՚:
Դե ինչ, դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից մերը, էլ ի±նչ կարող ենք սպասել գունազարդ շքերթներ, սեռական փոքրամասնություններ պրոպագանդող ԱՄՆ-ից եւ իր պետքարտուղարից, ով Ծոմակի հետ շփվելուց հետո, պետք է մեկնի Ադրբեջան: Դեռ մի բան էլ հույսով սպասում ենք, որ Ադրբեջանում տիկին Քլինթոնը ՙհաթաթա՚ է տալու ադրբեջանական իշխանություններին հայ-ադրբեջանական զինադադարի բազմաթիվ խախտումների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԿԼԻՆԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ՚
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ կապված խժդժությունները չեն ավարտվում: Ըստ որոշ լրատվամիջոցների, վերջինս այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂՀ-ի հարցում նոր մոտեցումներ են նախապատրաստվում: Իսկ պարզելու համար, թե ինչ մոտեցումներ են դրանք, եւ արդյոք ձեռնտո±ւ են, դիմեցինք ՀՀ ԱԳՆ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ, ով ասաց. ՙՀիլարի Քլինթոնն ասել է, որ նոր գաղափարներ են առաջարկելու, այլ ոչ թե նոր մոտեցումներ են սպասվում: Ամսի 18-ին Փարիզում ԱԳ նախարարների հանդիպում է կայանալու, որտեղ նրանք նոր գաղափարներ են առաջարկելու, երբ տեղի ունենա այդ հանդիպումը, նախարարությունը կտարածի հաղորդագրությունը եւ դուք կտեղեկանաք՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

