Ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման արդյունքում իրենց իսկ տված զոհերի մահերը, Ադրբեջանը ձեւակերպել է որպես ինքնասպանություններ, մահեր հիվանդության հետեւանքով, ինչպես նաեւ այլ աբսուրդի թատրոն հիշեցնող պատճառներ վերագրելով:
Ադրբեջանական իշխանությունների եւ իր հիվանդ հասարակության հագեկան վիճակի եւ մարտական գործողությունների արդյունքում սպանվածների մահվան խեղաթյուրող լուրեր տարածելու մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ. -Իմ կարծիքով իրենց համար մարտավարություն է, որը վաղուց են որդեգրել: Ընդհանրապես տարիներ շարունակ իրենք ուզում են ձեւավորել թույլ հայի կարծրատիպ, որ հայը ի±նչ կարող է անել, հայը ոչ կռվել գիտի, ոչ հաղթել: Այժմ, եթե իրենք ներկայացնեն, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում, հայ զինվորի կրակոցից իրենք զոհեր են տվել, դա կարծրատիպը կխախտի: Իսկ իրենք ամբողջ հանրությանը վերջին տարիներին դաժանորեն ՙստերիոտիպացրել՚ են հայի մասին ամենաբացասական երանգներով: Օրինակ, ինձ հայտնի են հետազոտություններ, որտեղ ադրբեջանցու, թուրքի կերպարը մեզանում եւ հայի կերպարը իրենց մոտ սարերի ու ձորերի տարբերություն կա: Իրենց մոտ հայի նկատմամբ մի տեսակ կենդանական ատելություն կա ու արհամարանք: Տեղի ունեցածը հայի ուժեղ գործողության արդյունք է, եւ եթե իրենք հիմա այդպես են ներկայացնում, ապա դրանով կոտրում են այն կարծրատիպը, որով այդ ատելության շունչը, թույնը անընդհատ պահում են իրենց հանրության մեջ: Իհարկե, ատելությունն ավելի կմեծանա, եթե իրենք տեսնեն, որ մերոնց մարտական գործողությունների արդյունքում իրենք զոհեր են տվել, բայց ատելությամբ ոչ մի բան չի լինի, մինչդեռ թույլ կերպարի կարծրատիպը մեծ վտանգ կհասցնի: Իմ կարծիքով սա է պատճառը, որ իրենք սարսափում են իրերը ներկայացնել այնպես ինչպես որ է: