ՙ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՄԻ ՄԵԾ ԿՈՂՊԵՔ ԿԱԽԵԼ DIY ԱԿՈՒՄԲԻ ՎՐԱ՚

Արխիվ 12-16

ՙ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՄԻ ՄԵԾ ԿՈՂՊԵՔ ԿԱԽԵԼ DIY ԱԿՈՒՄԲԻ ՎՐԱ՚


ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻՆ հաճախ ներկայացնում են որպես գրող, հրապարակախոս, սակայն ինքնադրսեւորման լավագույն ձեւը համարում է լրագրությունը եւ բարձր է գնահատում լավ լրագրությունը:

Վերջերս ավելի շատ զբաղվում է ֆիլմեր նկարահանելով:
ՙ168 Ժամ՚ թերթին տված հարցազրույցում նա արտագաղթը կապում է ՙայն հեղձուկի հետ, որը գոյություն ունի այսօր եւ շնչարգելություն է առաջացնում մարդկանց մեջ՚: Ըստ նրա, Հայաստանից ոչ ՙանպայմանորեն են հեռանում մարդիկ՚, ովքեր հացի խնդիր ունեն. ՙՀեռացողների մեծ մասը խնդիրներ ունի պետության, իշխանության, արդարության հետ: Այդպես եղել է առաջ, այդպես է այսօր՚: Նա չգիտի, թե ՙայս ճահճացած իրականության մեջ 18 տարեկանն ինչ ճանապարհ ունի ինքնադրսեւորվելու: Շատ հետաքրքիր կլինի (կարծում եմ` սոցիոլոգների գործն է) մի ուսումնասիրություն անցկացնել պարզելու համար, թե ուր են գնում համալսարաններ ավարտած երիտասարդները, որն է քսան տարեկան մարդու ճանապարհի շարունակությունը՚: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որի ուղղությամբ անելիք ունեն թե° բուհերը, թե° նախարարությունները, թե° ծնողները:
Բայց այս ամենից հետո նա մի զարմանալի եզրակացության է հանգում, երբ անդրադառնում է DIY ակումբի հետ կապված դեպքերին. ՙԱղմուկը համարում եմ հատուկ ծառայությունների կողմից հետընտրական ժամանակահատվածում հրահրված մի բան: Ցավում եմ, որ մեր քաղաքացիական խմբերի որոշ անդամներ տուրք են տալիս դրան: Պետք է արհամարհել հրահրիչներին, ուղղակի ժամանակավորապես մի մեծ կողպեք կախել DIY ակումբի վրա եւ առժամանակ հեռանալ այնտեղից, ոչ թե դառնալ նախագահի PR-շչիկների, անվտանգության ոլորտի մասնագետների խաղերի գործիքը՚: Իրոք զարմանալի բաներ է ասում Տ. Պասկեւիչյանը: Շատերը, այդ թվում` մենք, դժգոհում ենք այդ նույն անվտանգության ծառայությունից, որ թույլ են տալիս վանյանները, զանազան աղանդներն ու հասարակության բարոյական նորմերը խեղաթյուրող զանազան կազմակերպությունները անխափան իրականացնեն իրենց ազգադավ քաղաքականությունը, իսկ Տ. Պասկեւիչյանը նրանց մեղադրում է, այս դեպքում, այդ տխրահռչակ ակումբի դեմ իրականացրած քայլերի համար: Ապա նա հավելում է. ՙՔաղաքացիական խմբերի ներկայացուցիչները պետք է ինչ-որ պահի հետ քաշվեին` ասելով` ուզում եք աղմուկ հանել, ինքներդ արեք այդ աղմուկը: Թող իրենց նացիոնալիստ հռչակած ՙլածիրակները՚ գնային եւ աղմուկ բարձրացնեին: Հակառակ կողմը պետք է այնտեղ կանգնած չլիներ, քանի որ այնտեղ խնդիրներ չուներ լուծելու, որեւէ բան չուներ ապացուցելու՚: Իհարկե, նրա ազգային գաղափարախոսությունը, նույնիսկ եվրոպական շատ երկրներում քննադատվող անբարո երեւույթները համարում է նորմալ եւ ավելացնում. ՙԲազմազանությունն էլ, կրոնական, սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունն էլ վաղուց ամբողջ աշխարհում հաստատված արժեքներ են, եւ կարիք չկա, որ դա այսօր խմոր դառնա այս իշխանությունների ձեռքին եւ անընդհատ հունցվի՚:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում