ՙՙՙՎԻԼՍՈՆՅԱՆ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԿԱՏԱՐՄԱՆ՚

Արխիվ 12-16

ՙՎԻԼՍՈՆՅԱՆ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԿԱՏԱՐՄԱՆ՚


Ամփոփելով մեր նախորդ համարներում ներկայացված թեման, թե ի վերջո ինչ տվեց Հայաստանին Առաջին Հանրապետությունը, ներկայումս այդ ժամանակաշրջանին վերաբերող տարաբնույթ միջազգային պայմանագրերն այսօր իրավական առումով ինչ կարգավիճակում են եւ ինչքանով կարող են օգուտ կամ վնաս տալ մեր օրերի Հայաստանին, ներկայացնում ենք հերթական մասնագետի դիրքորոշումը: Այս անգամ մեր զրուցակիցն է ԵՊՀ գիտական քարտուղար ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ:


-Երբ այսօր նայում ենք նախկին խորհրդային տարածքին, մենք այստեղ տեսնում ենք ազգային սկզբունքով կազմակերպված բազմաթիվ վարչաքաղաքական միավորներ, որոնք ժամանակին չստեղծեցին եւ ներկայումս էլ չունեն անկախ պետականություն: Եվ եթե այն  ժամանակ առաջին Հայաստանի Հանրապետությունը չստեղծվեր, հարց է` կլինե±ր թեկուզ կախյալ Խորհրդային Հայաստան, թե± ոչ: Այսինքն` 1918թ.-ին պետականություն ստեղծելն անհրաժեշտ այն հիմքը հանդիսացավ, որի վրա հետագայում հետագայում վերածնվեց այսօրվա մեր պետությունը:
Առաջին Հանրապետության գոյությունը մեզ ներշնչեց այն միտքը, գաղափարը, որ մենք  կարող ենք պետականություն կերտել, ավելին` այն զարգացնել: Դրա արդյունքներից մեկն էլ այն է, որ Առաջին Հանրապետության ստեղծումից մեկ տարի հետո` սովի, համաճարակների ծանր պայմաններում կարողացանք կազմակերպել համապետական, դեմոկրատական սկզբունքով ընտրություններ: Սա ակնհայտ ձեռքբերում էր: Մենք ունեցանք մեր առաջին դեմոկրատական ընտրությունները, որը շատ կարեւոր հանգամանք էր հանդիսանում: Առաջին Հանրապետության ձեւավորումը նաեւ այնքանով էր նպաստավոր, որ պահպանեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի մի ստվար զանգվածի:
- Իսկ որքանո±վ են այսօր իրավական այդ թվականներին կնքված մի շարք հայտնի եւ վիճահարույց պայմանագրերը:
- Ընդհանրապես ցանկացած պայմանագիր, որը ստորագրվում է միջազգային դիվանագիտական ճնշման տակ, միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ իրավաչափ է: Իսկ Առաջին Հանրապետության կողմից կնքված առաջին Օսմանյան Թուրքիայի հետ ստորագրված փոխադարձ ճանաչման վերաբերյալ Բաթումի պայմանագիրը հենց այդպիսի պայմանագրերի թվին է դասվում, որովհետեւ անտրամաբանական կլիներ, որ Խատիսյանը եւ Քաջազնունին առաջարկեին նման պայմանագրեր Հայաստանի համար: Սա հստակ երեւում է ե°ւ արձանագրություններում, ե°ւ հուշերում: Ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա պետական գործիչներ են վկայում այն մասին, որ թուրքական կողմը այստեղ բավականին ճնշում է գործադրել, եւ նույնիսկ, եթե ինչ-որ համաձայնության էին եկել, մեկ-երկու օր հետո նոր պայմաններ էին առաջադրում` պատճառաբանելով, որ կռիվ է եղել, նախաստորագրման օրվանից հետո նոր արյուն է հոսել, եւ նման այլ պատրվակներ: Ուստի Բաթումի պայմանագիրը իրավական տեսանկյունից ուժ ունենալ չի կարող նախ` այն պատճառով, որ դիվանագիտական ճնշման է ենթարկվել, եւ երկրորդ` որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը չի հանդիսանում ստորագրող Օսմանյան կայսրության իրավահաջորդը:  
Ալեքսանդրապոլի պայմանագիրը հայ պատմագրության մի մասի կողմից բնութագրվում է որպես խիստ ստորացուցիչ, եւ նույնիսկ որոշ մարդիկ ասում էին, որ այն խարան է մեր ճակատին: Եվ, իսկապես, այնտեղ կային այնպիսի դրույթներ, որոնք նվաստացուցիչ էին հայ ժողովրդի համար: Սակայն խոսելով Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին` կուզենայի հղում անել Սիմոն Վրացյանից, ըստ որի. ՙԱլեքսանդրապոլի պայմանագրի անհրաժեշտությունը այդ ժամանակ թելադրվում էր նրանով, որպեսզի թուրքական զորքը նորից առաջ չգնա՚: Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ չպետք է գործը հասներ մինչեւ թուրք-հայկական պատերազմի. պետք է իշխանափոխությունն ավելի շուտ կատարված լիներ, Ադրբեջանում տեղի ունեցած իշխանափոխությանը զուգահեռ: Այնուհանդերձ, երբ թուրքերը օր-օրի նորանոր տարածքներ էին գրավում, մինչեւ բոլշեւիկյան զորքերի գալը ստորագրվեց: Իհարկե, ստորագրողները գիտեին, որ ժամեր առաջ Լեգրանի եւ Դրոյի միջեւ ստորագրվել է Հայաստանը խորհրդայնացնելու վերաբերյալ որոշումը: Բնականաբար, այդ դեպքում Ալեքսանդրապոլի պայմանագիրը չէր կարող իրավական ուժ ունենալ, որովհետեւ ստորագրող հայկական կողմը հանդիսանում էր հիմքից կտրված, իսկ մյուս կողմը` քեմալականները, միջազգային հանրության կողմից դեռեւս ճանաչված սուբյեկտ չէր հանդիսանում:
Մոսկվայի պայմանագիրը առհասարակ չէր կարող որեւէ իրավական ուժ ունենալ, քանի որ կնքվել էր պայմանագիր երկու ինքնիշխան պետությունների կողմից` երրորդ ինքնիշխան պետության տարածքների վերաբերյալ: Ո°չ Խորհրդային Ռուսաստանը եւ ո°չ քեմալական Թուրքիան այդ ժամանակվա Ազգերի լիգայի կողմից ճանաչված երկրներ չէին հանդիսանում: Հաջորդ կարեւոր հանգամանքն էլ այն է, որ, ճիշտ է` Խորհրդային Հայաստանը այդ ժամանակ ենթարկվում էր Խորհրդային Ռուսաստանին դե ֆակտո, բայց դե յուրե նրանք անկախ երկրներ էին, եւ Ռուսաստանը իրավունք չուներ Հայաստանի տարածքների վերաբերյալ որեւէ իրավական գործարք կատարել առանց Խորհրդային Հայաստանի համաձայնության: Իսկ Հայաստանը չէր մասնակցում թուրքական կողմի պնդմամբ` այն հիմքով, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում տեղի էր ունենում փետրվարյան ապստամբությունը եւ իշխանափոխություն էր կատարվել: Բայց փետրվարյան ապստամբությունը ոչ մի իրավական նշանակություն չունի, որովհետեւ շատ են լինում նման դեպքեր, որտեղ մի երկրում տեղի է ունենում բռնի իշխանափոխություն եւ տվյալ իշխանությունը հայտնվում է վտարանդի կառավարության կարգավիճակում, սակայն միջազգային հանրությունը ընդունում է վերջինիս կարգավիճակը: Այսինքն` փետրվարյան ապստամբությունը բավարար հիմք չէր կարող լինել, որպեսզի Հայաստանին թույլ չտային մասնակցել խորհրդաժողովին:
Մոսկվայի պայմանագիրը հետագայում ամրագրվեց Կարսի պայմանագրով, որը ստորագրվեց Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա ակնհայտ իրավական խախտմամբ պայմանագիր էր, որովհետեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունը հետեւյալն էր. Ռուսաստանը պարտավորություն էր ստանձնել տանել այնպիսի աշխատանք, որ Կարսի պայմանագիրը համահունչ լինի Մոսկվայի պայմանագրի դրույթին: Կրկին դիվանագիտական, ինչո±ւ չէ` նաեւ վարչական ճնշման տակ գտնվող պայմանագիր, որտեղ ՀԿԲԿ-ն ենթարկվում էր Մոսկվային եւ Մոսկվայից ստացած հրահանգներին: Երկրորդ իրավական խախտումն  այն է, որ Կարսի պայմանագիրը ստորագրվել է ՀՀ արտաքին գործերի ժողկոմ Մռավյանի կողմից, բայց այդ ժամանակահատվածում ՀՀ-ում դեռեւս օրինական իրավական իշխանություններ ձեւավորված չէին, հեղկոմները նշանակովի մարմիններ էին, Հայաստանում մինչեւ 1921թ. դեկտեմբերը իրավական իշխանություն չէր ձեւավորվել: 1921թ. դեկտեմբերին է ՀՀ-ում անցկացվել խորհուրդների առաջին ընտրությունը, եւ խորհուրդներն են հանդիսացել իշխանության լեգալ, օրինական մարմիններ: Իսկ 1921թ. հոկտեմբերին իշխանության լեգալ մարմինները ձեւավորված չեն եղել: Հետեւապես` Կարսի պայմանագիրը եւս ոչ իրավական է եւ հիմնազուրկ:
1920թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի պայմանագիրը: Սեւրի պայմանագրում արված էր վերապահում, որտեղ սահմանների վերջնական գծում պետք է կատարվեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով: Այսինքն` այս հարցը տրվել էր արբիտրաժային ենթադատության, իսկ արբիտրաժի առանձնահատկությունները կայանում էին նրանում, որ արբիտրի կայացրած որոշումը պարտադիր է երկու կողմերի համար, եւ պայմանագրում հենց այդպես էլ ֆիքսվել է, որ պետք է կողմերը ճանաչեն արբիտրի որոշումը: Հետեւապես Վիլսոնյան իրավարար վճռի որոշումները պարտադիր են եւ ենթակա են կատարման:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում