ՙՙԵՍ ԱՊՇԱԾ ԷԻ, ՈՐ ԻՆՁ ԱՅՑԵԼԵՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ՚
Արխիվ 12-16ՙԵՍ ԱՊՇԱԾ ԷԻ, ՈՐ ԻՆՁ ԱՅՑԵԼԵՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ՚
Մոգ եւ պայծառատես տիկին Ռիտայի գործունեության մասին ՙԻրավունք Հետաքննություն՚ հավելվածում անդրադարձել ենք բազմիցս:
Պարզվում է տիկին Ռիտան ունի շատ հետաքրքիր նորություններ եւ, ինչու չէ, նաեւ տեսիլքներ: Վերհիշելով ՙԱրայ՚ ընկերության տնօրեն Արմենի սպանության մասին, մեր այն հարցին, թե արդյոք երիտասարդի հարազատները սպանությունից հետո, ինչ-ինչ հարցերով կրկին դիմե±լ են նրան, վերջինս պատասխանեց.
-Ոչ նրանք դեպքից հետո ինձ այլեւս չեն դիմել, իսկ դեպքի մասին ես զգուշացրել էի սպանվողի տատիկին, քեռու տղային եւ անգամ նրան:
- Կար վարկած այն մասին, որ մահացողի փոքրիկ դուստրն է կռվախնձոր հանդիսացել թաթարազգի կնոջ ու իր միջեւ, Դուք դա հնարավոր համարո±ւմ եք:
- Ոչ, պատճառը երեխան չի եղել, չնայած որ նա սկզբից ինձ մոտ եկավ երեխայի համար խնդրելով, որ այնպես անեմ, որ թույլ տան երեխային Հայաստան բերել: Իսկ մինչ այդ, նա երեխային գողանում բերում էր օդանավակայան, իսկ Տանյան, նրա անօրինական կինը, բողոքում էր, որի հիման վրա հետ էին ուղարկում երեխային: Այնուհետ ես այնպես արեցի, որ Տանյան համաձայնվեց երեխային բերել Հայաստան ու կրկին ետ տանել, բայց երբ երեխային բերեցին Արմենը այլեւս չթողեց, որ նրան ետ տանեն: Դրանից հետո նա ինձ մոտ եկավ բիզնեսի հարցերով, իսկ ես նրան ասացի, որ պետք չի մտածես դրա մասին, դու մտածի քո մասին, ես կրակոց եմ տեսնում քեզ վրա: Հիշում եմ ինչպես մի օր, երբ նա մեր տանն էր, այդ օրը ինձ նկարահանում էին հեռուստատեսությունից եւ նկարահանող խումբը նկատեց Արմենին մեր տանը: Դեպքից անմիջապես հետո այդ նկարահանող խումբը հիշեց այդ օրը եւ կրկին այցելեցին ինձ, ում ես ցույց տվեցի իմ այդ օրվա գրառումները սպանության մասին:
- Տիկին Ռիտա, մեզ հետաքրքիր է բացի շարքային քաղաքացիներից, ունենո±ւմ եք արդյոք պաշտոնյա այցելուներ:
- Այո, պետք է պատմեմ մի դեպքի մասին, որը տեղի ունեցել բոլորովին վերջերս եւ ինձ էր այցելել մի հոգեւորական, ում անունը չեմ ցանկանում նշել: Նախ ասեմ, որ մինչ նրա ինձ մոտ գալը, հինգ տարի առաջ, այդ տղայի մայրը գալիս է ինձ մոտ մի ինչ-որ կնոջ հետ, սակայն նա չի ցանկանում, որ ես ընդունեմ նրան: Այդ կինը եկել էր իր ընկերուհու հետ, երբ ավարտեցի նրա ընկերուհու ընդունելությունը նրան հարցրեցի, թե ինչո±ւ չեք ցանկանում, որ Ձեզ եւս ընդունեմ, քանի որ 2013 թվականի մոտենալու ընթացքում Ձեր տղայի վրա մահ եմ տեսնում, որովհետեւ Ձեր ամուսնու ծննդյան ամսաթիվը 13-ն է: Նա ինձ այդ ժամանակ ասաց, որ չի հավատում նման բաների, իսկ ես անգամ նրա դեմքը չէի հիշում: Սակայն օրեր առաջ այդ նույն կինը, զանգահարում եւ գալիս է ինձ մոտª տղայի եւ ամուսնու հետ: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ այդ կինը երազում ինձ էր տեսել, որտեղ ես նրան նորից զգուշացրել եմ տղայի ճակատագրի մասին: Երբ ես նայում եմ տղային զգում եմ, որ նա ինչ-որ յուրահատուկ համազգեստի տեր մարդ է եւ հարցնում եմ այդ մասին, կողքից մայրը հուշում է ասելով, որ նա վանական է: Բացի այդ, երբ ես զրուցում եմ տղայի հետ եւ պատմում նրան սպասվող վտանգի մասին, մայրը այդ ընթացքում միջամտելով ասում է. ՙՏիկին Ռիտա, Դուք հիմա ասացիք այն, ինչ ինձ ասել էիք հինգ տարի առաջ եւ իմ տեսած երազում՚:
Պարզվում է, որ տարիներ առաջ, մի քանի հոգեւորականներª այդ թվում այդ տղան, երբ աշխատելիս են լինում ՌԴ-ում, ինչ-որ կրճատումների պատճառով ստիպված են լինում մեկին աշխատանքից ազատել, սակայն հինգ հոգուց հեռացնում են չորսին եւ մնում է միայն մեկը: Հետո պարզվում է, որ այդ մեկ հոգու կինը ինչ որ մագիաներ է արած լինում, որ իր ամուսինը մնա այդ աշխատանքին: Հոգեւոր հորը նայելիս նրան ասում եմ, որ ինչ-որ հրեշային հիվանդություն եմ տեսնում իր վրա երկու կետից, որը ներքին օրգանների հետ կապ չունի: Այնուհետ ախտորոշվում է, որ նա քաղցկեղ ունի կոկորդի վրա երկու կետով, այնինչ նրան ասել էին թե գլաններդ է բորբոքված: Բայց ես հստակ տեսնում էի, որ տղան պետք է վիրահատվի, որի մասին ասացի նրանց: Այդ ժամանակ տղայի մայրը լացեց հիշելով, թե ես ինչ էի ասել նրան հինգ տարի առաջ եւ խնդրեցին, որ հոգեւորականի խաչով ես նրա համար աղոթք կարդամ: Մինչ այդ, ես նրանց նույնիսկ տվեցի այն մարդկանց անունները, ովքեր նրա վրա թուղթ ու գիր էին արել ու անիծել: Հոգեւորականը լսելով իմ կողմից հնչեցրած անունները, ապշահարված ինձ նայեց ու ասաց, որ այն գիտելիքները, որը ես ունեմ, դա իրենք չունեն, իսկ ես զարմացած էի, թե ինչպես կարող էր մի օր ինձ այցելեր հոգեւորական:
- Եվ, ըստ Ձեզ, կփրկվի± այդ հոգեւորականը:
- Այո, ես նրան նույնիսկ ասել եմ, թե որ օրը նա գնա վիրահատվի ու անպայման կփրկվի:
- Չենք կարող չանդրադառնալ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին, եւ, ի±նչ եք կարծում, ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը ինչքանո±վ էր նպատակահարմար հենց իրենց:
- Ինձ թվում է ԲՀԿ-ն բարձունք չի ապրի եւ առաջ չի կարող գնալ ի տարբերություն Հանրապետականի, որոնք մեծ բարձունքներ են ունենալու: ՀՀԿ-ի իշխումը մեծ է նրանք իշխելու են, իսկ Բարգավաճը կմնա նույն դիրքում:
Պայծառատես տկին Ռիտայի հետ զրույցի շարունակությունը կարդացեք ՙԶարուհի՚ կանանց հանդեսի հուլիսյան համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

