ՙԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՙԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ՚


Օրերս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Թեպետ հաջողվել է դիվերսիոն առաջխաղացումը կասեցնել, եւ հակառակորդը ետ է մղվել, բայց զոհվել է ՀՀ ԶՈւ երեք զինծառայող, կա 6 վիրավոր:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ չի բացառում, որ դեպքերի նման զարգացումը դառնա հայ-ադրբեջանական նոր պատերազմի պատճառ.
վելին ասեմ, եթե փաստացի գնահատական տանք այսօր սահմանում տիրող իրավիճակին, ապա պետք է նշենք, որ գործ ունենք իրական պատերազմական վիճակի հետ, քանի որ մեծ քանակությամբ կրակոցներն ու կորուստները այլ բանի մասին չեն վկայում: Չեմ բացառում, որ ադրբեջանական կողմին զսպելու եւ նրանց սադրանքները կանխելու ուղղությամբ տարվող մեր աշխատանքները, վերջին հաշվով, հանգեցնեն լայնամասշտաբ պատերազմի: Այստեղ պարզապես կարեւոր է նշել մի հանգամանք` եթե անգամ դեպքերը նման ձեւով զարգանան, ապա հետեւանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է լինելու Ադրբեջանի ուսերին:
- Ըստ Ձեզ, ի±նչ ազդեցություն կթողնի ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման փաստը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու կատարելիք այցի վրա:
- Դատելով Երեւանում Հ. Քլինթոնի կատարած հայտարարություններից եւ ռեակցիայիցª կարելի է ասել, որ բավական խիստ տրամադրվածություն ունի: Նա ասաց, որ հարցեր ունի ուղղելու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին: Վստահ եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը Բաքվում Ադրբեջանի իշխանություններից պատերազմի չվերսկսման երաշխիքներ է պահանջելու: Սա շատ կարեւոր է Միացյալ Նահանգների համար, որովհետեւ նրանք ցանկանում են Հարավային Կովկասը տեսնել ավելի կայուն եւ իրենց համար կանխատեսելի:
- Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ հենց ԱՄՆ պետքարտուղարի խղճին է սպանված զինվորների արյան մեղքը: Արդյոք հիմքեր կան կարծելու, որ ԱՄՆ-ը խրախուսում է Թուրքիային, որպեսզի վերջինս ռազմական ճնշում գործադրի Հայաստանի վրա:
- Նման պնդումներ չեմ կարող ինձ թույլ տալ, որովհետեւ փաստեր չունեմ: Կարծում եմ այդ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Միացյալ Նահանգներն իսկապես հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ, որովհետեւ այստեղ կա տնտեսական, էներգետիկ առումով Արեւմուտքի շահը: Բացի դրանից, պատերազմը պատասխանատվություն է եւ Միացյալ Նահանգներըª որպես միջնորդ պետություն, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի այդ պատասխանատվությունը չընկնի իր վրա:
- Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակը որքանո±վ կապ ունի Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:
- Մի քիչ դժվար է կապել այս երկու իրադարձությունները: Երկուսն էլ կոնֆլիկտային խնդիրներ են, որոնք ունեն բավական կարեւոր նշանակություն տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ադրբեջանի համար: Վստահ եմ, որ Իրանի գործոնը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ առայժմª գոնե հիմա, չկա:
- Ինչո±վ է պայմանավորված այն, որ վերջին վեց տարիների ընթացքում աճել են հրադադարի խախտման դեպքերը:
- Համոզված եմ, որ ստեղծված իրավիճակը Ադրբեջանին ձեռնտու չէ: Բնականաբար պատերազմի արդյունքներն Ադրբեջանին չեն բավարարել եւ վերջինս հասկանում է, որ իրավիճակն իրենց համար շտկել կարելի է երկու կարեւոր հարցերի միջոցով, որոնք ցանկանում են վերաբացել միջազգային հանրության առաջ: Առաջինն այն է, որ պատերազմի արդյունքում ձեւակերպված ստատուս քվո չկա, եւ պատերազմը սառեցված վիճակում չէ, այլ բավական ակտիվ է: Եվ երկրորդ կարեւոր խնդիրը, որը փորձում են ապացուցել ադրբեջանցիները դա այն է, որ ներկայումս ստեղծված բանակցային գործընթացը եւ ձեւաչափը չի նպաստում հակամարտության լուծմանը: Ադրբեջանական իշխանությունները լավ հասկանում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց, բացի միջնորդ առաքելություն իրականացնելուց, վերածվել է նաեւ յուրատեսակ ֆորումի, որտեղ միջազգային հանրությունը եւ գերտերությունները քննարկում եւ համաձայնեցնում են քաղաքական գործընթացները տարածաշրջանում: Թուրքիան ուզում է ավելի ակտիվ լինել իր հարակից բոլոր տարածաշրջաններում թե° տնտեսապես, թե° քաղաքականապես, գուցե նաեւ ռազմապես, եւ այս առումով, կարծես նա մուտք չունի Հարավային Կովկաս, դրա համար նրանց հիմնական գործընկերն ու դաշնակիցը եւ, նույնիսկ կասեի Թուրքիայի շարունակությունը մեր տարածաշրջանումª Ադրբեջանն է: Գլխավոր խնդիրը, որը այս պահին փորձում է լուծել Ադրբեջանը հետեւյալն է` նոր ձեւաչափ մտածել, որտեղ թաքնված կլինի Թուրքիային այդ ձեւաչափի մեջ ներառելու ադրբեջանցիների ցանկությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՏԵՍԱԿՑԵԼ ԴԵՌ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ


Հունիսի 4-ին Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում ադրբեջանական դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված զինծառայողներից երեքին` սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանին` կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով, շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանին` ձախ արմնկահոդի եւ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումով եւ շարքային Արթուր Արակի Մնացականյանին` ծնկի, սրունքի եւ բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով, տեղափոխել են ՀՀ ՊՆ-ի կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Վիրավորներին տեսնելու եւ հնարավորության դեպքում, զրուցելու նպատակով որոշեցինք այցելել նրանց, սակայն հոսպիտալի հսկիչը անցագրային կետում մեզ թույլ չտվեց` ասելով, որ զինվորների վիճակը համեմատաբար կայուն է եւ այդ մասին մանրամասներ կարող ենք իմանալ միայն ՊՆ-ի լրատվական ծառայությունից: Կային նաեւ խոսակցություններ այն մասին, որ նույնիսկ ծնողներին թույլ չեն տալիս ներս մտնել:
Վիրավոր զինծառայողների վիճակի վերաբերյալ մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք Պաշտպանության նախարարության լրատվական բաժին, որտեղից էլ մեզ պատասխանեցին.
- Զինվորների վիճակը այժմ կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա:
- Իսկ կարո±ղ ենք զրուցել վիրավորների հետ:
- Ճիշտ չի հիմա վիրավորների հետ խոսելը, մի քիչ կապաքինվեն, կկազդուրվեն, հետո կզրուցեք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում