Չէ, տխուր են ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գործերը:

Արխիվ 12-16

Չէ, տխուր են ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գործերը: Ամերիկայեն վերադառնալուց հետո նա իր կուսակիցներին հայտարարեց հետեւյալը.

ՙՈ°չ, չեմ ցանկանում լինել նախագահի թեկնածու: Ես նախընտրում եմ լրիվ ուրիշ թեկնածություն պաշտպանել՚: Թե ով է այդ ՙլրիվ ուրիշը՚, ՙԺառանգության՚ առաջնորդը չասաց: Ո°չ, չկարծեք հանկարծ, որ նա զարմանալիորեն դարձել է գաղտնապահ, մարդը պարզապես չգիտի. ախր, դեռեւս չեն հայտնել, թե ում են հրամայելու պաշտպանել: Բայց ում էլ որ պաշտպանի Րաֆֆին` նա քաշվավ, քանի որ անմիջապես կասեն` Պողոսին կամ Պետրոսին պաշտպանում է այն Րաֆֆին, որ գնացել էր կրակի բաժին դարձած հայտնի գոմիկանոցը եւ հրապարակավ իր աջակցություն էր հայտնել Ծոմակին:
Ի դեպ, զարմանալիորեն պարզվել է, որ տարբեր ծոմակ-մոմակները, սաքունց-մաքունցները եւ այլ գույնզգույնները ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ համար ավելի կարեւոր են, քան Հայաստանի քաղաքական գործիչները: Մարդկանց հրավիրել էին ընդունելությանը, սակայն սպասեցրել էին 2,5 ժամ, եւ դեսպանատան անվտանգության ծառայությունը ոչ ոքի բաց չէր թողնում դուրս: Պարզվում է, որ զարմանալիորեն մեր քաղաքական գործիչները սպասեցնելու ենթակա էին, քանզի տիկին պետքարտուղարը բարեհաճել էր երկար, անձամբ եւ քաղցր զրուցել ՙգույնզգույն՚ գրանտածիծների հետ: Դե ինչ, քաղաքական գործիչների համար դաս կլինի, որպեսզի հաջորդ անգամ պարզապես աղբարկղ նետեն իրենց հրավիրատոմսերը:
Անկումային տրամադրություններ ակնհայտ ունի եւ ՀՅԴ խմբացկության նախկին ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը հավաքում էր իր իրերը, որ սենյակը հանձնի Արմեն Ռուստամյանին: Ահա ինչպիսի տխուր մտորումներ է նա բարձրաձայնել. ՙԿան մարդիկ, որոնք համարում են, որ երջանիկ են ԱԺ-ի այս ընտրությամբ, պատկերով, հեռանկարով, բովանդակությամբ, ես այդ թվին չեմ պատկանում: Դուք ստացաք այն, ինչ ուզում էիք: Հնարավոր է միայն արձագանքել, բարկանալ, բայց որեւէ հարց լուծել հնարավոր չի լինելու: Այսինքն` Սովետական Միությունը վերադարձավ՚: Դե ինչ, ճամպրուկ հավաքելը միշտ էլ տխուր տրամադրություն է ենթադրում, եւ պարոն Հովհաննիսյանին մնում է միայն հիշեցնել հռոմեական հին ասացվածքը` in vino veritas, առավել եւս, որ ՀՅԴ-ն էլ ունի ՙԸնկեր ջան, գինի լից՚ երգը, դե, իսկ ՙսովետական պայմաններում՚ դա նույնիսկ ավելի հաճելի է իրականացնել:
Անկեղծությունը զարդարում է մարդուն անգամ, եթե այդ մարդը ՙորձ կովերի՚ գիտակ է: Եվ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ վերջապես զարմանալիորեն խոստովանեց, որ ՀՀՇ-ականների միակ երազանքը մանդատներն էին. ՙԵս չգիտեմ` որ մի հիմարը կարող է խոսել ընդհանրապես մանդատ չվերցնելուց: Դա հանցագործություն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեզ ձայն են տվել՚: Դե ինչ, դրանով Բագրատյանը զարմանալիորեն խոստովանեց, որ երեք տարի շարունակ Երեւանի ավագանու մանդատները չվերցրած իր կուսակիցները պարզապես հանցագործ են իրենց ընտրողների հանդեպ: Բագրատյանը խոստովանեց նրանց մեղքը, սակայն նրանց փոխարեն չի կարող ստանալ թողություն մեղաց:
Իսկ ահա ամառային շոգի եւ լիալուսնի ազդեցության տակ ինչ դայլայլեց ՙփարաքարափակիչ՚ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ. ՙՍերժ Սարգսյանը ոչ թե պետք է ՀՀԿ-ից վարչապետ նշանակեր, այլ նշանակեր տեխնիկական կառավարություն, քանի որ Հայաստանի փրկությունը դրա մեջ է՚: Բայց, ախր, ՙտեխնիկական կառավարություն՚ մի անգամ նշանակել էր Ռոբերտ Քոչարյանը, դա դուրս էր եկել ամենաանպատասխանատու կառավարությունը, եւ քանի որ Ռոբերտ Սեդրակիչը դա կոչում էր ՙարհեստավարժների կառավարություն՚, դրանից հետո հայոց լեզուն հարստացավ նոր հայհոյանքով` ՙարհեստավարժ՚: Հիշո±ւմ եք թեւավոր խոսքը. ՙԻկրա կերած, արհեստավարժ մեծացած՚:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում