ՙՙՇատերն են հիշում, այսպես կոչված...
Արխիվ 12-16ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.
ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Շատերն են հիշում, այսպես կոչված, ՙԲանակն իրականում՚ հասարակական նախաձեռնության գռեհիկ եւ հիսթերիկ հակաբանակային հայտարարությունները եւ բողոքի ակցիաները:
Այդ ՙնախաձեռնությունը՚ գլխավորող, այսպես կոչված, արվեստագետ Կարեն Հակոբյանի եւ ոմն Լալա Ասլիկյանի կողմից ՙՍիվիլիթասի՚ առցանց հեռուստաալիքով արված խոստովանությունը, որ իրենք անցյալ տարի մասնակցել են Ստամբուլի գեյ-շքերթին, ինչպես նաեւ ամբողջ ազգին ֆաշիզմի մեջ մեղադրելը հարուցել էին ՙՖեյսբուքի՚ անգամ շատ լիբերալ տրամադրված օգտատերերի բուռն զայրույթը: Սակայն, ըստ վստահելի տեղեկությունների, Ստամբուլում սույն կերպարանքը ոչ միայն մասնակցել է գեյ-շքերթին, այլեւ ստացել է առաջադրանքներ Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու վերաբերյալ, եւ այժմ իրավասու մարմինները ուսումնասիրություն են անցկացնում Կ. Հակոբյանի ստամբուլյան դրվագի վերաբերյալ, քանի որ օպերատիվ տեղեկատվություն կա, որ այդտեղ տեղի է ունեցել հավաքագրում:

