ՙԳՅՈՒՄՐՎԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՇՏԸ ԹՈՂԵՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐՎԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՇՏԸ ԹՈՂԵՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ


Երեկ աշխատանքային այցով Գյումրի էր մեկնել ՀՀ փոխվարչապետի եւ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը:

Միգուցե այս մասին հարկ լիներ խոսել միայն որպես պաշտոնական լրահոս, եթե այդ այցի շրջանակներում տեղի չունենար մի մինի-հրաշք. քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ա. Գեւորգյանին դիմավորողների մեջ չէր: Մինչդեռ նման բան նույնիսկ քաղաքապետարանի երկարամյա աշխատակիցները դժվարացան հիշել:
Ճիշտ է, օրվա ընթացքում Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ներկայացվեց պարզաբանում, թե Վ. Ղուկասյանը ՙուղղակի քաղաքում չէր՚, սակայն մեր քաջատեղյակ աղբյուրները բոլորովին այլ պատճառների մասին են խոսում: Ըստ այդ լուրերի` հյուրին դիմավորող եւ ուղեկցող խումբը ղեկավարում էր մարզպետ Աշոտ Գիզիրյան: Եվ ահա մեր աղբյուրները փոխանցում են, որ անցած ընտրություններից հետո քաղաքապետի եւ մարզպետի հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ պարոն Ղուկասյանը նույնիսկ Գիզիրյանի հետ ՙմատաղ ուտելու՚ չի գնա, էլ ուր մնաց հյուրեր ընդունել-ճամփելու: Մեկ բան էլ. ըստ նույն լուրերի Վ. Ղուկասյանն ամեն կերպ փորձում է ընդգծել, թե նեղացել է երկրի ղեկավարությունից, քանի որ իր ընտրություններ կազմակերպելու տաղանդները սկսել են հավուր պատշաճի չգնահատել: Ու մեկ էլ, համաձայն նույն լուրերի, Ղուկասյանը սկսել է նաեւ կասկածանքով վերաբերվել այն հարցին, թե առաջիկայում սպասվող քաղաքապետական ընտրություններում հնարավորություն կունենա վերստին զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Դե, ուրեմն էլ ի±նչ կարիք կա դիմավորել Ա. Գեւորգյանին, առավել եւս, որ նա դեռ ընդամենը պաշտոնակատար է եւ ով իմանա, կրկին կնշանակվի± փոխվարչապետ: Մի խոսքով, այս ամենից լավագույն լուծումը ՙքաղաքից բացակայելն՚ է, եթե անգամ այդ բացակայությունը սահմանափակվում է, ասենք, մերձքաղաքյա որեւէ օբյեկտի սահմաններով:
Իսկ ահա այս ամենից հետո մեր նույն աղբյուրները ենթադրում են, որ այսպես շարունակելու դեպքում Գյումրիի գործող քաղաքապետը հաստատ տանուլ կտա Գիզիրյան-Ղուկասյան ՙպատերազմը՚:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում