ՙԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺԸ՚ ՄԻԱՅՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ Է
Արխիվ 12-16ՙԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺԸ՚ ՄԻԱՅՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ Է
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության` ՙոչ նալին, ոչ մեխին՚ վիճակի եւ հետագա անելիքների մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ, ում համար սույն կուսակցության կոալիցիայի մեջ չմտնելը անակնկալ չէր.
-Դա քաղաքական որոշում է, որն ամեն ընտրություններից հետո կայացվում է: Այսպիսի որոշումը ցանկացած կուսակցության իրավունքն ու ցանկությունն է, եւ այստեղ ոչ մի անակնկալ էլ չկար:
- Ըստ Ձեզ, քանի որ ԲՀԿ-ն կառավարող կոալիցիա չէ, ընդդիմությո±ւն է, թե± ոչ:
- Իր հայտարարության մեջ մեր կուսակցության ղեկավարը հստակ ասել է, որ մենք լինելու ենք կառուցողական, ուղղակի չենք մասնակցելու կառավարման գործընթացին: Այս հայտարարությունից հետո հարցի վերաբերյալ մեկնաբանելը ավելորդ եմ համարում:
- Ոմանք ԲՀԿ-ն համարում են այլընտրանքային, ընդհանրապես ի±նչ բան է դա:
- Չգիտեմ, ով օգտագործում է` իրենից հարցրեք: Այլընտրանքային ուժը ո±րն է:
- Պարոն Ախոյան, ԲՀԿ-ի ո°չ իշխանություն, ո°չ ընդդիմություն վիճակը ինչքա±ն կարող է տեւել:
- Ես Նաստրադամուսը չեմ, կաշխատենք, կտեսնենք:
- Ինչքանո±վ եք հավանական համարում, որ նախագահական ընտրություններից առաջ կկազմվի նախընտրական կոալիցիա, քանի որ ԲՀԿ-ն դեռ ոչ մի տեղ չի հայտարարել 2011թ. ընդունված հուշագրից հրաժարվելու մասին:
- Դեռ նոր են ընտրություններն ավարտվել, մենք զբաղված ենք հետընտրական անալիզներով: ԱԺ առաջին նիստը նոր է տեղի ունեցել, բոլորը զբաղված են, բոլորը պատրաստվում են աշխատանքի եւ, ընդ որում, ոչ հեշտ աշխատանքի: Այնպես որ, մենք հիմա զբաղված ենք կազմակերպչական հարցերով եւ նման հարցերի շուրջ ո°չ մտածում ենք, ո°չ էլ քննարկում:
- Բայց, այնուամենայնիվ, 2013թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կպաշտպանի± ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե± սեփական թեկնածուով հանդես կգա:
- Չեմ կարող ասել, նման հարցեր չենք քննարկում:
Փաստորեն, քանի որ Ա.Ախոյանը ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ չի համարում, ստացվում է, որ այս մասին պնդող ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը այլընտրանքային ասելով` նկատի է ունեցել միմիայն ինքն իրեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

