ԽՍՀՄ-ՈՒՄ ՋԱԶԸ ԵՐԲԵՔ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ

Արխիվ 12-16


ԽՍՀՄ-ՈՒՄ ՋԱԶԸ ԵՐԲԵՔ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ



ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆՆ ավարտել է Պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը` Գ. Սարաջեւի ղեկավարությամբ, այնուհետեւ` կոմպոզիտորական բաժինը, նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում: Ղեկավարել է ՙՄոսկվա՚ կինոթատրոնի նվագախումբը, եղել ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավար: 1990թ.-ից էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է, խորհրդատուն: Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում: Պրոֆեսոր է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: 2004թ. ստացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Գրել է ավելի քան 100 դրամատիկ ներկայացումների երաժշտություն, 5 մյուզիքլ եւ 40 ֆիլմերի երաժշտություն:
այաստանի պետական ջազ նվագախումբը ստեղծվել է 1938թ., առաջին ձայնագրությունը եղել է 1939թ.` Մոսկվայում, երբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցում էր հայ արվեստի տասնօրյակին: Ինչպե±ս ընդունվեց եւ ընկալվեց հայկական ջազի ծնունդը:
- Ինձ համար դա օտար չէր. հայրս` Ցոլակ Վարդանյանը, Արտեմի Այվազյանի հետ ստեղծեց այդ նվագախումբը եւ խմբավարն ու մենակատարն էր: ԽՍՀՄ-ում գործում էին բազմաթիվ ջազ նվագախմբեր, իսկ մերը առանձնանում էր նրանով, որ օգտագործվում էին ազգային պահոցից վերցրած մեղեդիներ: Ազգային մեղեդիների հիման վրա Արտեմի Այվազյանը որոշ մշակումներ արեց, որը հնչողությամբ տարբերվում էր, իսկ կազմով իսկապես ջազային նվագախումբ էր` սաքսոֆոն, տրոմբոն, շեփոր, երեք ջութակ: Մոսկվայում ձայնագրվել էր ՙԽորոտ էր՚ կատակերգը, որի գործիքավորման եւ կառույցի հետաքրքրությունն այսօր էլ թարմ է մնում ու գրավիչ: Արտեմի Այվազյանի ՙԾաղկի°ր, ազատ իմ հայրենիք՚ երգն էր նաեւ: Հայկական ջազն առաջինն էր Անդրկովկասում եւ մեծ համբավ ունեցավ ԽՍՀՄ-ում: Իսկ պատերազմի տարիներին Արտեմի Այվազյանի նվագախումբը համերգներով հանդես եկավ գործող բանակի հետ: Նույնիսկ ռմբակոծության տակ էին ընկել:
- Ջազ երաժշտության մուտքը կարելի± է համարել ՙՋան Երեւան՚ ստեղծագործությունը` ՙՀեյ, ջան Երեւան՚ կրկներգով, որը մինչեւ այսօր էլ հոգեհարազատ է:
- Արտեմի Այվազյանի գրչին են պատկանում ՙԳյուլնարա՚-ն, ՙՔարավան՚-ը, ՙԿարինե՚-ն, ՙՋան Երեւան՚-ը, որը Երեւանը ճանաչելու մի յուրահատուկ սիմվոլ դարձավ: Այն սիրվեց եւ ամենուր երգում էին, իսկ 1957-ին Կոնստանտին Օրբելյանը հրավիրվեց պետական ջազ նվագախմբի ղեկավար: Նա երկար ժամանակ աշխատել էր դաշնակահար եւ խմբավար: Բայց 1948-ից սկսած` արդեն որոշվել էր, որ նվագախումբը պետք է կոչվի ոչ թե ջազ, այլ Էստրադային նվագախումբ: Դա նույն բանն է. անգլերենով stage band-ը նույն ջազ նվագախումբն է, եւ էստրադային նվագախումբ կոչվելով` անունը փոխվեց, բայց իմաստով` ոչ այնքան: ԽՍՀՄ-ում երբեք ջազը արգելված չի եղել, ուղղակի օտար բառը փոխվեց:
-  2011թ. հուլիսի 18-ին ՙՀայկական ջազ-70՚-ի տարեդարձի առթիվ կայացած համերգաշարը դարձավ կարեւորագույն իրադարձություններից մեկը հայկական երաժշտական կյանքում: Այն նվիրված էր Ձեր 70-ամյակին:
- 2008թ. ՙ Շարմ՚ ընկերությունը կազմակերպեց մի շատ լավ համերգաշար` նվիրված հայկական ջազի 70-ամյակին: Երբ իմացան, որ իմ 70-ամյակն էլ լրանում է հենց այդ օրերին, որոշեցին նշել հենց իմ ծննդյան օրը: Դա էլ եղավ իմ հրաշալի նվերը: Ինձ նվիրված համերգով սկսվեց շարքը: Համերգաշարը սկսվեց Արտեմի Այվազյանի ՙՀայկական ռապսոդիայով՚: Նոտաները կորել էին, բայց, քանի որ պատանի հասակում Կոնստանտին Օրբելյանը նվագել էր, հայրիկս էլ շեփորի մենանվագն էր նվագել, հիշողությամբ վերականգնվեց: Համերգաշարն արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ինտերնետով բավական դիտողներ են եղել, DVD-ներ բաց թողնվեցին... Հայկական ջազը գնահատված էր, բայց մեկ անգամ եւս ճանաչվեց, որովհետեւ ունեցել ենք եւ ունենք լավ կատարողներ:
- Հեռուստադիտողները երբեմն վայելում են աշխարհահռչակ կատարումներ, ինչո±ւ հաճախակի չեն հնչում նման գեղեցիկ կատարումները:
- Չգիտես ինչու, դրանք միշտ ցուցադրում են կեսգիշերին, լավագույն դեպքում` ժամը 12-ից հետո, երբ մարդիկ հոգնած են լինում: Այդ հարցի շուրջ երեւի բոլորս մտածենք, հեռուստատեսությունն էլ իր մեղքն ունի:
- Վերջին օրերին շատ է խոսվում ՙմուղամաթի՚, ՙկլկլոցների՚ մասին: Կա±ն մասնագետներ, որ տարանջատեն` որն է պարսկական, որը` ադրբեջանական:
- Խոսքը ոչ թե պարսկականի եւ ադրբեջանականի, այլ հայկականի եւ ոչ հայկականի մասին է: Արեւելքի հետ կապված ենք, ուստի ե°ւ Արեւելքի ազդեցությունը կա մեզ վրա, ե°ւ մեր ազդեցությունը` թե° Արեւելքի, թե° Արեւմուտքի վրա: Դրա դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ բացատրական աշխատանք տանել: Դա մեկի համար հաճելի է, մյուսի համար դառնում է խիստ տհաճ երեւույթ երաժշտության մեջ: Սա նսեմացնում է մեր ազգային երաժշտության մաքրությունը եւ նրա իսկական ընկալմանը խոչընդոտ է հանդիսանում` քաղցր-մեղցր ինչ-որ երանգներ տալով: Կոմիտասյան մոտեցումն էր, որ զտեց հայ երաժշտությունը` հայ երգն օտար տարրերից ազատելով: Եթե շատացել է, եւ դրա պահանջն ավելացել է, մեղքը նաեւ հեռուստատեսությանն է. հեռուստատեսությամբ ավելի հաճախ է հնչում այն, ինչը հարազատ չէ մեզ, բայց ՙկպչունություն՚ ունի եւ հաճախակի կրկնության դեպքում դառնում է ազդեցիկ: Լուսավորչական աշխատանքներ էլ չեն տարվում այն իմաստով, որ ճանաչելի լինի հանրությանը: Հիանալի նախաձեռնություն է Հ1-ի կողմից ՙԵրգ-երգոց՚-ը: Կարծում եմ` մի 10 տարվա պաշար կա, որ կարող են ներկայացնել հանրությանը: Կա մի հանգամանք եւս. այն, ինչը մակարդակից ցածր է, չպետք է ներկայացվի: Դրա համար գոյություն ունեին գեղխորհուրդներ, բարձր մակարդակի պրոֆեսիոնալների խումբ, ովքեր այս բանը համարում էին թույլատրելի, այս բանը` ոչ: Ստեղծագործությունը արժեքավոր է դառնում, երբ ձայնագրվում է ժամանակին, եւ նա ապրում է կամ չի դիմանում ժամանակի փորձությանը: Այս 20 տարվա ընթացքում ո°չ սիմֆոնիկ, ո°չ կամերային երաժշտություն չի ձայնագրվել եւ պահպանվել ռադիոյի ֆոնդում:
- Ձեր ամենամեծ նվաճումը ո±րն եք համարում:
- Ես ոչ թե նվաճում, այլ բավարարվածություն կասեի: Կինոյում աշխատելու ժամանակ Դովլաթյանի հետ մեծ սիրով եմ աշխատել, գիտակցել եւ հասկացել, թե ինչ է նշանակում կինոյի համար երաժշտություն գրելը: Թատրոնում Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի հետ Հայաստանից դուրս բեմադրություններ են արվել իմ երաժշտությամբ, որի համար շնորհակալ եմ: Թատրոնի հետ աշխատելիս  հասկացել եմ թատրոնի եւ կինոյի տարբերությունը. դա շոշափելիության խնդիրն է: Այն, ինչ կարող է ներվել թատրոնում, կինոյում չի ներվի: Բեմի վրա դրված է մի քաթան, վրան` մի ճյուղ, եւ ես դա դիտում եմ որպես այգի: Կինոյում այդ բանը չի ընդունվի: Կինոյի վստահելիության իրական չափանիշն ավելի բարձր է: Թատրոն ես գալիս եւ հաճույքով խաբվում, իսկ եթե կինոյում ինչ-որ բան թերի է լինում, դադարում ես հավատալ: Ես հասկացա, որ պետք է ստեղծվի մի ամբողջական ստեղծագործական ձուլվածք: Հարկավոր է ապրել-նվաճել: Ստեղծագործողի սկզբունքն է` գրել եւ նվագել այնպես, ինչպիսին ինքդ կցանկանաս լսել: Իսկ մնայունը, իրական անմահությունը ոչ միայն ստեղծագործելն է, այլ նաեւ ընտանիքը, ու երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք: Եվ գագաթի նվաճումը համարում եմ իմ 51 տարվա ընտանիքը. ունեմ լավ որդի, դուստր, թոռներ եւ ծոռնուհի:

ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում