ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՙՊԱՏԵՐԱԶՄ՚ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
Արխիվ 12-16![]()
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՙՊԱՏԵՐԱԶՄ՚ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
Ժամանակակից դատարանները, ինչպես հայտնի է, ունեն կարգադրիչներ: Դրանք այն անձինք են, ովքեր, հիմնականում պահպանում են կարգուկանոնը դատարանի տարածքում, հետեւում են, որպեսզի դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ քաղաքացիներն անջատեն իրենց բջջային հեռախոսները, դատական նիստերի ընթացքում դահլիճում ներկա բոլոր անձինք կատարեն նախագահող դատավորի օրինական պահանջներն ու կարգադրությունները եւ այլն:ԴԱՏԱՎՈՐԸ ՎԿԱՅԻ ԴԵՐՈՒՄ
Աշոտ Սամվելի Հարությունյանի քրեական գործով Արման Թովմասյանին ՙբախտ՚ էր վիճակվել ցուցմունք տալ իր ՙհարազատ՚ դատարանում: Բանն այն է, որ 2009թ. փետրվարից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 13-ը երիտասարդ իրավաբանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Իսկ վկայություն տալու ժամանակ նա արդեն ՀՀ վարչական դատարանի դատավոր էր եւ խուլիգանության գործով գլխավոր վկան…
Եվ այսպես, գործով վկա` դատավոր Ա. Թովմասյանը, դատարանում ցուցմունք էր տվել հետեւյալի մասին:
2010 թվականի նոյեմբերի 8-ի երեկոյան, Ա. Թովմասյանը որոշել էր գնալ դատարանիª Ստեփանավան քաղաքի նստավայր: Ճանապարհին, ժամը 23-ի սահմաններում, մտել էր քաղաքի կենտրոնական փողոցի վրա գտնվող մթերային խանութ` ջուր գնելու նպատակով: Գնումներ կատարելու ժամանակ խանութում գտնվող 30-ից 35 տարեկան մի երիտասարդ դիմել էր իրեն, ասելով` ՙՈրտեղի±ց եմ ես քեզ ճանաչում՚: Դատավորը պատասխանել էր, որ չի կարող ասել: Անծանոթը համառել էր, պահանջելով հիշեցնել, թե, որտեղից է ճանաչում նրան: Սակայն քիչ անց, այնուամենայնիվ, ճանաչել էր, ու ասել. ՙԼավ, հիշեցի, բայց լուչշե չհիշեի՚: Դատավոր Ա. Թովմասյանը հասկացել էր, որ անծանոթ երիտասարդը գտնվում է հարբած վիճակում եւ նպատակ ունի վեճ հրահրել: Հավանական ընդհարումներից խուսափելու համար, դատավորը դուրս էր եկել խանութից եւ նստել իր ավտոմեքենան: Իր ետեւից դուրս էր եկել նաեւ անծանոթը, սկզբից մոտեցել հարեւանությամբ կայանված արծաթագույն ավտոմեքենային, հետո` իրեն ու ասել. ՙԽոսելու թեմա կա հետդ՚: Ա. Թովմասյանը փորձել էր սթափեցնել անծանոթին եւ ավելորդ չէր համարել տեղեկացնել երիտասարդին, որ ինքը` ՙայստեղի դատավորն է՚ եւ նրա հետ խոսելու բան չունի: ՙԳնանք մի տեղ տղավարի խոսենք, կիմանաս՚ խոսքերով, երիտասարդը փորձել էր նստել դատավորի մեքենան, սակայն չի հաջողվել. Ա. Թովմասյանը քշել-գնացել էր դատարան… Դատարանի դարպասներից ներս մտնելով տեսել էր, որ այդ նույն երիտասարդը, որն ինչպես հետո պարզվել էր, Աշոտ Հարությունյանն է, ում հոր դեմ ինքը քաղաքացիական գործ էր քննել եւ գործի առնչությամբ հետախուզում էր հայտարարել Աշոտի նկատմամբ…
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...
Դատարանը պարզված էր համարել, որ դատարանի տարածքում կատարվել էր հետեւյալը. ՙԴատարանի բակում, դուրս գալով ավտոմեքենայից, Աշոտ Հարությունյանը շուրջ հինգ րոպե գոռգոռացել է, դատավորից պարզաբանում է պահանջել, թե ուր է իրեն բերել, պահանջել է գնալ առանձին զրուցել, խուլիգանական հայհոյանքներ է տվել դատավորինª ասելով. ՙԴու տղա չես, բ... ես՚, ապա սկսել է վիճաբանել իրեն դիտողություն անող, դատարանում ծառայություն կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող դատական կարգադրիչներª էդգար Չատինյանի եւ էդգար Խանվելյանի հետ, չի ենթարկվել դատարանի տարածքից հեռանալու նրանց օրինական պահանջին: Ապա լսելով, որ Նունե Պառավյանը ¥Աշոտի ուղեւորը- Ա. Ա.¤ պահանջում է իրեն տանել տուն, նստել է ավտոմեքենան եւ դուրս եկել դատարանի տարածքից: Սակայն, գտնվելով հարբած վիճակում, զայրացած լինելով, որ չհաջողվեց դատավոր Ա. Թովմասյանի հետ զրուցել, իր խուլիգանական գործողությունները շարունակելու դիտավորությամբ մի քանի րոպե անց Նունե Պառավյանի հետ կրկին վերադարձել է դատարանի շենքի մոտ, կանգնել մուտքի դիմաց, ապա դատական կարգադրիչներից ճշտելով, որ դատարանի տեսախցիկները նկարահանում են, մեքենան վարել է ավելի հեռու եւ դուրս գալով ավտոմեքենայից, շարժվել է դեպի դատարանի մուտքը: Մեքենայից դուրս գալով Աշոտ Հարությունյանը բարձրաձայն գոռգոռալով եւ դատավոր Արման Թովմասյանի հասցեին խուլիգանական հայհոյանքներ տալով, շարժվել է դատարանի մուտքի ուղղությամբ, դատավորից պահանջել է դուրս գալ եւ գնալ զրուցելու: Դատական կարգադրիչ էդգար Չատինյանը ընդառաջ գնալով փորձել է համոզելով սաստել Աշոտ Հարությունյանին եւ խափանել նրա խուլիգանական գործողությունները, սակայն վերջինս չընդունելով նրա օրինական պահանջը, շարունակել է առաջ գնալ եւ հայհոյել: Ա. Թովմասյանն իմանալով, որ Աշոտ Հարությունյանը կրկին եկել է դատարանի մոտ, մտավախություն ունենալով, որ կարող է վնաս պատճառել կարգադրիչներին կամ դատարանին, դուրս է եկել դատարանից…՚:
Դատավորի դուրս գալը, ինչպես ասում են` ՙկրակի մեջ յուղ էր ավելացրել՚: Համենայնդեպս այդպես են ներկայացրել իրավապահ մարմինները, որոնք ներկա չէին եղել դեպքի վայրում: Այս հանգամանքին մենք դեռ անդրադառնալու ենք, իսկ մինչ այդ շարունակենք` տուժած վկաների ցուցմունքների հիման վրա կազմված մեղադրական եզրակացության ՙդրույթների՚ շարադրումը:
ՙ…Տեսնելով դատավորին, Աշոտ Հարությունյանն է°լ ավելի ագրեսիվ վարքագծով փորձել է մոտենալ նրան, շարունակել է խուլիգանական հայհոյանքներ տալ ու պահանջել գնալ առանձին զրուցելու: Հանդիպելով դատական կարգադրիչների ցուցաբերած արգելքին, նա սկսել է հրել, քաշքշել նրանց, որ հասնի դատավորին, չի ենթարկվել իր կողմից հասարակական կարգի խախտումըª խուլիգանական բնույթի հայհոյանքները դադարեցնելուն եւ դատարանի բակից հեռանալուն ուղղված իշախանության ներկայացուցիչ հանդիսացող դատական կարգադրիչներ էդգար Չատինյանի եւ էդգար Խանվելյանի օրինական պահանջներին, բռնություն գործադրելով, քաշքշել է նրանց եւ դիմադրություն ցույց տվել, ձեռքով հարվածել է էդգար Չատինյանին եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ ճակատի ձախ կեսի ճանկռվածքի եւ աջ դաստակի երկրորդ մատի շրջանի քերծվածքի տեսքով: Քաշելով էդգար Չատինյանի բաճկոնից, այն հանել է նրա վրայից, իր իսկ իներցիայից վայր ընկել, որից հետո միայն նստել է ավտոմեքենան եւ հեռացել դատարանի շենքի մոտից՚:
Իսկ ահա ամբաստանյալն իր վարկածն է առաջարկում. ՙԴատավորն ինձ ասել է. ՙԱրի քշի հետեւիցս, գնանք խոսենք, ճանաչեմ, թե դու ով ես՚: Ես նստել եմ իմ ավտոմեքենան, գնացել նրա ետեւից եւ նրա ավտոմեքենայի հետեւից մտել Ստեփանավանի դատարանի բակ, ապա դատավորին հարցրել եմ, թե ինչի է ինձ բերել դատարան: Դատավոր Թովմասյանը կանչել է ներս զրուցելու, իսկ այդ ժամանակ մոտեցած երկու, թե երեք տղաներից մեկը տեսնելով, որ ես մենակ չեմ, դատավորին ասել է. ՙԹող գնա հետի մարդուն իջեցնի, նոր գա՚: Ես դուրս եմ եկել դատարանի տարածքից եւ շարժվել դեպի Նունե Պառավյանի տուն, սակայն Նունեն չի ցանկացել գնալ տուն… Դատարանի առջեւով անցնելու ժամանակ դատարանի շենքի մոտ կանգնած տղաներից մեկը ձեռքով կանգնացրել է ինձ եւ պնդել, որ մտնեմ դատարանի շենք եւ զրուցեմ դատավորի հետ: Բակ դուրս եկած դատավոր Թովմասյանը եւս առաջարկել է ներս գնամ եւ զրուցեմ: Ես հրաժարվել եմ, որից հետո այդտեղ եկած եւս երկու տղաների հետ բոլորով ծեծի են ենթարկել ինձ…՚:
ԵՐԿՈՒ ՊԱՏԻԺ ՄԵԿ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ
Մեղադրյալի պաշտպանը եւ լրատվական որոշ միջոցներ դատաքննության ընթացքում եղել էին եւ, հավանաբար, առ այսօր, մնացել են այն կարծիքին, որ գինովցած կամ ոչ այնքան հանդուգն երիտասարդին պարզապես ՙդաստիարակել՚ էին դատարանի տարածքում կեսգիշերին: Այս առունով հետաքրքիր է պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հետեւյալ դրույթը. ՙԱռաջին ատյանի դատարանի դատավճռում որեւէ գնահատական չի տրվել Ա. Հարությունյանի բազմաթիվ մարմնական վնասվածքներին, դատարանը չի պարզել, թե որտեղից են դրանք առաջացել եւ ինչպիսի պայմաններում: Ըստ փորձագետի եզրակացության եւ դատարանում տված ցուցմունքների` ստացված մարմնական վնասվածքները հնարավոր չէր, որ Ա.Հարությունյանը ստացած լիներ վայր ընկնելու հետեւանքով, հետեւաբար` դրանք ստացել է այլ եղանակով, համաձայն եզրակացության` բութ եւ կոշտ առարկաների օգնությամբ… Իրեղեն ապացույց ճանաչված ամբաստանյալի մայկայի հետազոտմամբ, պարզվել էր, նրա վրա կան ոտքի հետքեր, ինչը հաստատում է այն հանգամանքը, որ նրան ոտքով հարվածել են կամ կանգնել են նրա վրա՚:
Այսինքն մոտավորապես նման միտք է առաջ տարվում` ամբաստանյալին դատավորը տարել է դատարանի բակ եւ քոթակել...
Կարող ենք չհամաձայնել այդպիսի կարծիքին, եթե ստանանք ընդամենը մեկ հարցի պատասխան. ինչու այդ գիշեր, վերը ներկայացված դեպքի ժամանակ չի եղել ահազանգ ոստիկանությանը:
Ինչեւէ. Աշոտ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 1 տարի ժամկետով: Համաներման կիրառմամբ, Աշոտը ազատվել էր պատիժը կրելուց: Հավանաբար, դատարանը, թեեւ ամոթխածությամբ, բայց համարել էր, որ իր պատիժը Ա. Հարությունյանը ստացել ու արդեն կրել էր հենց 2010-ի նոյեմբերի 9-ի կեսգիշերին` նույն դատարանում, բայց ոչ դատական նիստերի դահլիճում…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

