ՊԱՅՔԱՐ ՙԳԼԽԱՎՈՐ ՎԱԽԵՑՆՈՂԻ՚ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16![]()
ՊԱՅՔԱՐ ՙԳԼԽԱՎՈՐ ՎԱԽԵՑՆՈՂԻ՚ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
Եվ այսպես, որոշակի, իսկ ավելի ճիշտ` արեւմտամետ վերլուծաբանների եւ քաղաքագետների միջավայրում տիրում է բավականին անկումային տրամադրություն:
Դա բավականին դիպուկ արտահայտել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, որին այդպես էլ բախտ չէր վիճակվել հայտնվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ըստ նրա` մայիսի 6-ի ընտրություններին տեղի է ունեցել ՙթղթային հեղափոխություն՚, իսկ ընդհանրապես` որեւէ բան Հայաստանում կարող է փոխվել բացառապես ցնցումների դեպքում: ՙՆԱՎԱԿ ՃՈՃՈՂՆԵՐԻ՚ ԳԶՎՌՏՈՑԸ
Երվանդ Բոզոյանը ապրիորի հայտարարում էր, թե մայիսի 6-ին ընտրությունների արդյունքները զուտ թղթային աճպարարության արգասիք են, որոնք արվել են ՙչբռնվող՚ տեխնոլոգիայով, ու ընդդիմությունը նույնիսկ եթե միասնական սուպեր թեկնածու ունենա եւ 1 միլիոն քվե հավաքի, ապա, միեւնույն է, չի կարողանալու ոչինչ փոխել, եւ փոփոխություն հնարավոր է միայն ցնցումների դեպքում: Հաշվի առնելով այդ քաղաքագետի քաղաքական ճաշակը` կարելի է ենթադրել, որ դա որոշ չափով արտահայտում է եւ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, սակայն պարզ չէ, իսկ արդյոք ՀՀ երկրորդ նախագահն իր ծրագրերում ցնցումները նախատեսո±ւմ է որպես գործիք, թե± ոչ:
Սակայն անդրադառնանք նրանց, ովքեր միանշանակ ցնցումների կողմնակից են եւ պատրաստակամ են ծառայել որպես գործիք ամերիկացիների ձեռքերում` ՙնարնջագույն՚ հեղաշրջում իրականացնելու համար: Ասպարեզում երեւացող ուժերն են ՀՀՇ-ն, ՙազատդեմոկրատացած՚ ՙԺառանգությունը՚, ինչպես նաեւ ՀԱԿ-ից հեռացած եւ փաստացի ՀԱԿ-ը քանդուքարափ արած Արամ Զ. Սարգսյանը: Դե, մեկ էլ ԲՀԿ-ի փոքրածավալ ՙնարնջագույն՚ թեւը գլխավորող Վարդան Օսկանյանը, որի ազատության աստիճանն ու տիրապետած ռեսուրսի ծավալը էապես կախված են ինչպես Ռոբերտ Սեդրակիչից, այնպես էլ ԲՀԿ-ի ավանդական, փոխվել չցանկացող թեւի ներկայացուցիչների դիմադրողական կարողությունից:
Լրատվական դաշտում արդեն բավականին լայնորեն քննարկվել են Րաֆֆի Հովհաննիսյանի ձախողակ արկածները Ամերիկայում, որոնց արդյունքում նա հայտարարեց, որ ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվելու: Լույս աշխարհ դուրս եկավ նաեւ, որ նա ԱՄՆ-ում ահագին բողոքել է ՙՍիվիլիթասից՚` ջանալով համոզել կանաչ թղթադրամների հաստոցն աշխատացնող շրջանակներին, որ Օսկանյանի գլխավորած այդ կառույցը շատ անարդյունավետ է ծախսում ամերիկյան հարկատուի արյուն-քրտինքով վաստակած դոլարները: Բայց, կարծես թե, դա առանձնապես չի ստացել, ինչը ամենեւին էլ չի նշանակում, որ հետագայում բեղաթրաշ Րաֆֆին եւ Վարդան Սիվիլիթասովիչը չեն ջանալու ամեն կերպ իրար վարկաբեկել ինչպես հրապարակային դաշտում, այնպես էլ ամերիկյան տերերի մոտ:
Ինչ վերաբերում է Արամ Զ. Սարգսյանին, ապա թեեւ նրա հռետորաբանությունը ամենահեղափոխականն է եւ ամենաարեւմտամետը, այնուամենայնիվ, այնքան էլ հեշտ չէ պատկերացնել ինչպես նրա հետագա քայլերը, այնպես էլ ՙքեռի Սեմի՚ վերաբերմունքը: Ի վերջո, Ծոմակի գարշելի որջի հրկիզումից եւ տապալված ՙբազմազանության շքերթից՚ հետո արեւմտամետ դաշտում միայն ՙՀանրապետություն՚ կուսակցությունն է, որ ինքն իրեն չի կեղտոտել գոմիկների ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ: Դե, ինչքան գրանտակեր խալխ կա, դրանք փաստացի անխտիր ձգտել են անցնել ՙգույնզգույն՚ թեստը եւ հավաստել իրենց անվերապահ զոմբիական նվիրվածությունը ամերիկյան տերերին:Րաֆֆին անձամբ հրապարակավ ՙգույնզգույնվեց՚` բազում կուսակիցներով հանդերձ, ՀՀՇ-ականները քաղաքական դեմքերի մակարդակով թեեւ գերադասեցին այդ հարցում չկեղտոտվել, բայց ակտիվիստական ամբողջ զանգվածին ուղարկեցին մարտնչելու ՙգույնզգույն՚ թափոնների իրավունքների համար, նույն ձեւի վարվեց եւ Օսկանյանը` այդ կասկածելի ՙպատիվը՚ հանձնարարելով ՙՍիվիլիթասին՚, իսկ Արամ Զ.-ի կառույցը մազաչափ անգամ չմասնակցեց այդ խայտառակությանը:
Բայց չմոռանանք, որ որպես հեղափոխական առաջնորդ առաջինը դուրս գրեցին հենց պատրաստակամորեն ՙգույնզգույնված՚ Րաֆֆուն, այսինքն` եթե այդ թեստը իդեալական է շարքային կատարողների համար, ապա այդքան էլ պիտանացու չէ հրապարակային գործիչների համար: Բնականաբար, առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկացիները չեն կարող հույս ունենալ, որ հայ հանրությունը բավականաչափ վարակված լինի հակաբարոյական ՙմուլտիկուլտուրիզմով՚, ուստի գոնե հեղաշրջման առաջնորդները այդ բիծը չպետք է կրեն, բայց հետագայի համար միգուցե եւ մոտեցումները փոխվեն` կախված նրանից, թե գրանտածիծների միջոցով ինչքանով է հնարավոր փչացնել հանրությանը:
Եվ այսպես, այս պահին, կարծես թե, ավելի ռեալ երեւում են ՀՀՇ-ն եւ ԲՀԿ-ի օսկանյանասիվիլիթասական հատվածը, ՙժառանգականներն՚ ու դաշնակցականները ավելի շուտ որպես ՙդամ քաշող՚ են դիտարկվում: ՀՀՇ-ում էլ ընդամենը երկու հարց կա` կամ ԼՏՊ-ն անվերապահորեն, կամ նրա ՙժառանգորդը՚:
Անշուշտ, ամերիկացիների համար առավել նախընտրելի է ՙծանրաքաշ՚ ԼՏՊ-ն, սակայն վստահություն չկա, թե ինչքան ժամանակ կհերիքի ակնհայտորեն հոգնած ծեր ղառղառի առողջական ռեսուրսը: Իսկ ՙժառանգորդի՚ համար կռիվը վաղուց է սկսվել, եւ զուտ ՀՀՇ-ական հարթությունում մրցակցությունը, որ կար Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ավարտվեց հօգուտ Զուրաբյանի: Այդ պատճառով է հիմա, որ որոշ բլեֆային շարժումներից հետո հենց Զուրաբյանը նշանակվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ու հիմա էլ ձգտելով սեփական դեմքին եւ ձայնին տալ սարսափազդու տեսք, հենց նա է հայտարարում, որ խորհրդարանում փորձելու են պայքարել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի համար, բնականաբար, փողոցի ամենալայն աջակցությամբ: Որ իրականում, սակայն, ԱԺ-ի հետ ՀՀՇ-ականները եւ ոչ միայն նրանք հույսեր չեն կապում, երեւում է այն հանգամանքից, որ ՀԱԿ-ը հրաժարվել է իրեն հասանելիք ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի մեկ տեղի քվոտայից. դե, պարզ է, եթե ԱԺ դահլիճը պիտանի է հրապարակային հիսթերիկ ղժղժոցի համար, ապա ԱԺ հանձնաժողովների նիստերը այդ նպատակին ոչ մի կերպ ծառայել չեն կարող:
Անշուշտ, եթե ինչ-ինչ ՙնարնջագույն՚ խժդժություններ ծրագրվում են, ապա` նախագահական ընտրություններից առաջ եւ անմիջապես հետո: Իսկ հիմա կատաղի գզվռտոց է գնում ՙգլխավոր վախեցնողի՚ դերի համար, եւ մինչեւ Վաշինգտոնում վերջնական ընտրություն չկատարեն, ՙնավակ ճոճելու՚ իմպուլսները կլինեն տարբեր ուղղությամբ:
ԻՍԿ ՈՒՄՈՎ Է ԾՐԱԳՐՎՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ
Անշուշտ, ցանկացած ՙնարնջագույն՚ խժդժության դեպքում կարեւորվում է, նախեւառաջ, ռեսուրսների հարցը` գլխաքանակի եւ լրատվական: Առանց նվազագույն զանգվածի, որը կարող է լինել կրիտիկական, այդ ամենը դատապարտված կլինի ձախողման:
Հիմա ումից է բաղկացած գլխաքանակի ռեսուրսը` անշուշտ, ՀՀՇ-ի ակտիվիստներն ու ֆանատները, գումարած` ՙԺառանգության՚ շարքերը, եւ գրանտածիծները: Ամենանվիրված եւ զոմբիացած զանգվածն, անկասկած, հենց գրանտներով սնվող հաստատություններն են, քանզի ամերիկյան շահերին առավելագույնս նվիրվում են հենց ԱՄՆ-ի հաշվին աշխատավարձ ստացողները: Սակայն այդտեղ մեծաքանակ զանգված չկա, քանզի գրանտածիծ հ/կ-ների հիմնադիրներն ու ղեկավարները Հայաստանի պայմաններում միշտ էլ առաջնորդվել են սովորական ագահությամբ, եւ որպեսզի միայն սեփական մերձավոր շրջապատով կամ ազգականներով դա լափեն, միշտ էլ ձգտել են նվազագույնի հասցնել բարձր վարձատրություն ստացող աշխատակիցների քանակը:
Այսքանը` մշտական կազմ ու պատրաստ ՙնարնջագույն՚ գլխաքանակային ռեսուրսը, որն ակնհայտորեն անբավարար է: Այն կարող է որոշ չափով ուժեղացվել ՀՅԴ-ի շարքերով, որոնք բավականաչափ մարտունակ են, սակայն դա կարող է տեղի ունենալ միմիայն մի դեպքում` եթե ՀՅԴ-ն քաղաքական որոշում ընդունի` առճակատվելու իշխանության հետ: Դե, իսկ իրական մեծ զանգված կարող է ապահովել միայն ԲՀԿ-ն, սակայն այդտեղ դա կախված է, նախեւառաջ, այն հանգամանքից, թե ինչքանով ուժեղ կլինեն Վարդան Սիվիլիթասովիչի դիրքերը, եւ ամենակարեւորը` ինչպիսի տրամադրություններ ունի Ռոբերտ Սեդրակիչը: Ու գումարած դրան` կա այն հանգամանքը, որ ինչպես ԲՀԿ առաջնորդը, այնպես էլ նրա մերձավոր շրջապատը, կարծես թե, առանձնապես տրամադրված չեն կոշտ ձեւով առճակատվել ՀՀԿ-ի հետ: Ճիշտ է, լրատվական դաշտում պահպանվեց այն ինտրիգը, թե արդյոք Ծառուկյանը հանդիպել է Քլինթոնի հետ, թե ոչ, բայց մինչեւ աշուն դժվար թե առանձնապես որոշակիություն մտցվի ԲՀԿ-ի հարցում: Սակայն, այնուամենայնիվ, շուրջ երկու շաբաթ անց երբ ԱԺ նիստում քննարկվելու է կառավարության ծրագիրը, գոնե մոտավորապես պարզ կլինի ինչպես ընդհանուր տրամադրվածությունը ԲՀԿ-ում, այնպես էլ թե որ թեւն է այդտեղ առավելություն ունենում, ու նաեւ ինչպիսի տրամադրություն ունի ստվերից դուրս չեկող Ռոբերտ Քոչարյանը:
Անշուշտ, կարելի է հիշել, որ պետբյուջեի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն փորձարկել էր քվեարկությանը չմասնակցելու միջոցով քվորումի չապահովմանը հասնելու տեխնոլոգիան, սակայն այս անգամ դա թերեւս անմիաստ է: Նախ` այժմ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում ավելի ծանրակշիռ է, եւ երկրորդը` չի սպասվում պատգամավորների բացակայություն: Նիստն ընդամենը ցույց կտա վիճակագրություն` ԲՀԿ-ից քանիսը եւ կոնկրետ ովքեր ինչ աստիճանի սրության հակակառավարական ելույթներ կունենան (եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես գտնվեն), ու քանիսը եւ ովքեր բացասական վերաբերմունք կարտահայտեն քվեարկությամբ: Իսկ այս ամենում առկա է նաեւ այն, որ գնալով ընդհանուր միջավայրը ավելի ու ավելի աննպաստ է դառնալու ՙնարնջագույն՚ խաղերի համար, քանզի գնալով մեր երկիրը ավելի ու ավելի է հեռանում ժամանակին Վարդան Օսկանյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված այնպիսի արտաքին քաղաքական ախմախությունից, ինչպիսին է կոմպլեմենտարիզմը:
Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական քարոզչական ռեսուրսներին, ապա, օրինակ, սոցիալական ցանցերի եւ մասնավորապես` ՙՖեսյբուքի՚ վրա ՙնարնջագույնները՚ դժվար թե կարողանան հույս դնել, քանզի Հայաստանում վաղուց են սովորել հենց համացանցում հակազդելու տեխնոլոգիաները: Մնում են ՀՀՇ-ի եւ ՙԺառանգության՚ տիրույթում գտնվող քարոզչամիջոցները, գումարած` ՙՍիվիլիթասի՚ հնարավորությունները, մեկ էլ` ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ՙԱզատություն՚ ռադիոկայանը: Սակայն այս վերջինի հեռարձակումը հանրային ռադիոյի եթերով կարող է եւ դադարեցվել, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հեռուստաալիքներին, ապա դրանց դիրքորոշումը վերահսկողները ամերիկացիները չեն: Զորօրինակ` առաջինի դեպքում ոչ առանց Ռոբերտ Սեդրակիչի ցանկության մեծ դոզաներով լցվեց ՙնարնջագույն՚ քարոզչություն, այդ թվում` եւ մերժելի փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ, սակայն, օրինակ, դաշնակցական ալիքով այդպիսի ծայրահեղության չհասավ:
Ինչեւէ, ամփոփելով նշենք, որ Քլինթոնի այցի ընթացքում երեւաց, որ առայժմ Վաշինգտոնում հույսը դնում են ոչ այնքան ՙ5-րդ շարասյուն՚ քաղաքական գործիչների, որքան գրանտածիծների վրա: Իսկ թե շեշտադրումներն ինչպես կփոխվեն` կերեւա արդեն թերեւս սեպտեմբերից սկսած: Եթե, իհարկե, Մերձավոր Արեւելքում ամռան ընթացքում չբորբոքվի մեծ պատերազմը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆՙ

