Վաղուց չէինք լսել ՙՀՀՇ-ի պոլի փետերի...
Արխիվ 12-16![]()
Դե, իսկ այն, ինչը ԼՏՊ-ի օրոք չհասցրին դարձնել նորաթուխ օլիգարխների բաժին, այդպիսին դարձնելու էստաֆետը չդադարեց ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ օրոք: Երբ Հանրային խորհուրդը լսում էր Փակ շուկայի հարցը, ի հայտ եկավ պատմական հուշարձան հանդիսացող շինությունների մասին պարզապես շոկային տեղեկատվություն: Պարզվում է, որ սեփականաշնորհված են 25 հազար հուշարձաններից 6 հազարը, որից 5800-ի դեպքում ընդհանրապես չկա պայմանագիր սեփականատիրոջ հետ հուշարձանը` որպես այդպիսին պահպանելու վերաբերյալ: Դե, հիշենք, թե 2000-2005 թվականներին ինչպիսի կոտորածի մատնվեց հին Երեւանը, ու պարզվում է, որ 5000-ից ավելի պատմական շինություններ ոչնչով իրավաբանորեն պաշտպանված չեն: Մնում է զարմանալ ու զամանալ, բայց հուսալ, որ գոնե հիմա, երբ այդ ամբողջ տեղեկատվությունը իմի է բերված, տրվելու է համապարփակ լուծում, որը կբացառի 2000-2005-ի սահմռկելի քանդարարության կրկնությունները:
Շատերը վրդովվել էին` իմանալով այն խայտառակության մասին, թե ինչպես ամբողջ ընտանիքի ներկայությամբ դատախազ ՄԵՍՐՈՊ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ, մի խումբ հանցակիցներով հանդերձ, դաժան հաշվեհարդարի էր ենթարկել լրագրող Ռուբեն Գրձելյանին: ՀՔԾ-ն վերջապես տեղեկացրեց, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է գործը հարուցված` 117-րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Զարմանալի է, որ թեեւ առանձնահատուկ ցինիզմով կատարված խուլիգանությունն ակնհայտ է, Մանրիկյանի դեմ քրգործը հարուցվել է այնպիսի հոդվածով, որով նախատեսված է, բառիս բուն իմաստով, մանրիկ պատիժ:
Մեզ անզարմանք չթողեց եւ դաշնակցական ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ: Անդրադառնալով Օբամայի կողմից Դավութօղլուին մատով կանչելու փաստին` նա հայտարարեց. ՙԵս համոզված եմ, որ Օբաման շատերին կարող է մատով կանչել, կամ Սարկոզին ծամոն ծամելով հասել էր Անկարա եւ իրենք վիրավորվել էին: Սակայն ֆրանսիացու կամ ամերիկացու համար դրանք դիմացինի նկատմամբ արհամարհանքի դրսեւորումներ չեն՚: Անշուշտ, թուրքերին ցանկացած արհամարհանք ու վիրավորանք էլ հասնում է, բայց զարմանալի է, որ Կիրո Մանոյանը դա այլ կերպ է ընկալում: Հետաքրքիր է, իսկ ինքը` Մանոյանը, կհանդուրժի±, եթե ինչ-որ մեկը իրեն մատով կանչեր... Չնայած` ինչու զարմանանք, եթե նույն Մանոյանը դատապարտելի է համարել Արծվիկ Մինասյանի կողմից խայտառակ գոմիկանոցը հրկիզած երիտասարդների համար գրավ մուծելը:
Քանի որ հիշատակեցինք որոշ դաշնակցականների կողմից Արծվիկ Մինասյանի նկատմամբ այսպիսի զարմանալի վերաբերմունքը, չենք կարող անտեսել եւ Նյու Յորք փախած ոմն հայազգի թափթփուկի ստորագրահավաքը, որով Արծվիկ Մինասյանի քայլի համար առաջարկվում է ՀՅԴ-ին հեռացնել Սոցինտերնից: Հսկայական հաջողություն է արձանագրել սույն թափթփուկը. երեք շաբաթվա ընթացքում 116 հոգի են ստորագրել դա, որոնցից մեկ երրորդը` այլազգիներ: Դե ինչ, մեր ժողովրդի մեջ` ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, ընդամենը այդքան քոքված տականքներ գտնվեցին, ինչ արած: Բայց արի ու տես, որ նույն կերպարանքը համացանցում գլուխ է գովում, թե ԱՄՆ բարձրագույն պետական մարմիններին իր բազում նամակների ու հեռախոսազանգերի շնորհիվ է, որ ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ Երեւանում առանձնազրույց է ունեցել... տխրահռչակ Ծոմակի հետ, որի գարշելի գոմիկանոցն էլ հենց մեր բոլոր գրանտածիծների այդպիսի վայնասունի առարկա էր: Դե ինչ, զարմանալով հանդերձ, ճիշտն ասած, հակված եմ հավատալու, քանի որ ԱՄՆ իշխանության համար մի քանի թափթփուկների ձայնը իրենց ՙիրավունքների՚ վերաբերյալ ավելի լսելի է, քան համահայկական պահանջը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

