Ասում են` ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին հուսախաբված վիճակում է վերադարձել ԱՄՆ-ից: Չնայած` մինչեւ ԱՄՆ մեկնելն էլ Րաֆֆին իր երբեմնի հայրենակիցներից դժգոհ էր: Բան այն է, որ այս ընտրություններից հետո Րաֆֆին գլուխն է մտցրել, թե միայն ընտրակաշառքների պատճառով ինքը խորհրդարանում մեծամասնություն չստացավ, հետեւաբար` եւ հետայսու ԼՏՊ-ի փոխարեն հենց ինքը պետք է ղեկավարի Արեւմուտքից եկող ՙհեղափոխական՚ գործընթացներն ու անձամբ տնօրինի այդ նպատակով հատկացվող ֆինանսական միջոցները: Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը այցելեց Րաֆֆիին ու խորհուրդ տվեց տեղափոխվել իրական աշխարհ: Եվ ահա դեսպանի այդ քայլից ՙնեղված՚ Րաֆֆին հասավ հեռավոր ամերիկաները, ու նույնիսկ, ասում են, այնտեղ մի լավ ՙբամբասեց՚ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հասցեին, թե նա անկարող է, բոլոր համապատասխան միջոցներն ունենալով չի կարողանում Հայաստանում նույնիսկ մի փոքրիկ ընդվզում սարքել, էլ ուր մնաց ՙհեղափոխություն՚:
Սակայն այդ նույն աղբյուրները պատմում են նաեւ, որ Րաֆֆիի այդ տրտնջոցներին ուշադրություն դարձնող չի եղել: Պարզապես խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան ու հրաժարվել ինչպես ՙհեղափոխական լիդերի՚, այնպես էլ երկրի նախագահ դառնալու հույսերից: Րաֆֆին էլ ցավը սրտում օրերս հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը, բայց եւ որպես ՙփոքրի վրեժ՚, բերանից փստացրեց, թե ՙնարնջագույնները՚ զբաղված են նախագահի թեկնածուի որոնումներով: