ԳՐԵԹԵ ՇԵՇՏԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔ

Արխիվ 12-16

 

 

ԳՐԵԹԵ ՇԵՇՏԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔ



Մայիսի 30-ին լույս տեսավ ՙԻրավունք-Հետաքննության՚ 60-րդ համարը, որում` ՙԱյնուամենայնիվ որտեղի±ց են կեղծ դրամները, դոլարները…՚ վերտառությամբ հոդվածում ակնարկվել էր, որ իրավապահ մարմինները թեպետև բացահայտում են կեղծ փողերի շրջանառության դեպքերը, սակայն դրանց ՙարտադրողները՚ օրենքի համար մնում են անհայտ ու անհասանելի: Հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազության կայքի բաժանորդը, հոդվածի հեղինակը նույն օրը կեսօրին տեղեկացավ, որ այդ կայքում ԳԴ-ն տեղադրել է իր հարցի պատասխանը:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵԼ Է
ՙ
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես՚ այս պահին պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Մ. Զիլֆիմյանը եւ Բ. Հարությունյանը 2012թ. մայիսի 24-ին գունավոր տպիչով պատճենահանելու եղանակով պատրաստել էին կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներ եւ նույն օրը դրանք իրացրել էին մարզի 3 գյուղերում: 12 կեղծ 20-հազարանոցներով խարդախները գնել էին 4 գառ եւ 2 ոչխար:
Տեղեկատվության այս մասը հարցեր գրեթե չի առաջացնում` անգամ այն առումով, որ գյուղացի անասնապահները չեն կարողացել տարբերել ՙքսերոքսած՚ թղթադրամները իսկականից. շատերի հետ դա կարող է պատահել…
Նույնը չէի ասի տեղեկատվության 2-րդ մասի վերաբերյալ, որում բառացիորեն նշված է.
ՙԲացի այդ, Մ. Զիլֆիմյանը եւ Բ. Հարությունյանը խոստովանական ցուցմունքներ են տվել, որ միմյանց հետ նախնական համաձայնության գալով` գունավոր տպիչով 5000 անվանական արժեքով 61 հատ կեղծ ՀՀ թղթադրամներ են տպել եւ իրացրել ՀՀ  4 մարզերի խանութներում` սննդամթերք գնելու եղանակով: Հիշյալ 61 հատ 5000 դրամանոց ՀՀ թղթադրամներից 27-ն իրացրել են` Շիրակի, 19-ը` Արագածոտնի, 9-ը` Լոռու եւ 6-ը` Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում եւ գյուղերում…՚:

ՀԱՐՑԵՐ ՉԾԱԳԵԼ ԱՐԴԵՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ

61 հատ 5-հազարանոցների իրացումը, այն էլ` տարբեր մարզերի գյուղական եւ, հատկապես, քաղաքային խանութներում` դյուրին գործ չէ: Այս դեպքում խարդախները գործ են ունեցել այնպիսի անձանց հետ, որոնց աշխատանքային հիմնական ՙգործիքը՚ թղթադրամն է: Հետեւաբար, կեղծ թղթադրամները չէին կարող ակնհայտ տարբերվել իսկականից:
Պատճենահանող ինչպիսի± սարքավորում են օգտագործել Մ. Զիլֆիմյանը եւ Բ. Հարությունյանը փող ՙշինելու՚ համար: Հարցը վերացական չէ, քանի որ նման որակի ապարատը շատ թանկ է, եւ այն ձեռք բերողը պարզապես չէր կարող իրեն թույլ տալ աշխատեցնել մեքենան ընդամենը 1-2 ժամ` տպելով ընդամենը 7 տասնյակ թղթադրամ…
Ի դեպ, խոստովանելով հանցավոր այն արարքների մասին, որոնք անհայտ էին իրավապահ մարմիններին, հանցագործները, այնուամենայնիվ, չէին մատնանշել ՙկեղծ թղթադրամներ պատրաստելու վայրը եւ եղանակը՚: Վերջիններս, ըստ Գլխավոր դատախազության տեղեկատվության, ՙպարզվել էին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՚:
Այստեղից նաեւ առաջանում են բազմաթիվ այլ հարցեր, սակայն…

ՊԱՐԶՎԵԼ Է ՙՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՚

Հաղորդագրության հենց սկզբում նշված էր, որ տեղեկատվությունը մասնակի է: Հասկանալի եւ ընդունելի է. իրականացվում է նախնական քննություն:  
Նույն ոճով հանրությունը տեղեկացվել է, որ ՙկեղծ թղթադրամների իրացման դեպք է արձանագրվել նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղի նախկին անասնապահական համալիրի հարակից տարածքում: Պարզվել է, որ 2012թ. մայիսի 26-ին` ժամը 19:00-ի սահմաններում, նշված գյուղի բնակիչ Ա. Մարգարյանից անհայտ անձանց կողմից 6 գառ գնելու եղանակով իրացվել են 10 հատ 20 000 դրամանոց կեղծ ՀՀ թղթադրամներ: Միջոցներ են ձեռնարկվում` կեղծ թղթադրամներ իրացնող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ՚:
Երկու դեպքի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մենք կաշխատենք ուշադրությամբ հետևել այս` առայժմ 2 գործերի վարույթներին եւ երախտապարտ կլինենք իրավապահներին, եթե տեղեկացվենք, որ այդ գործերը միացված են մեկ վարույթում:
Եթե, իհարկե, պարզվի, որ Հայաստանում գործում է կեղծ փողեր պատրաստող, պահող ու իրացնող կազմակերպված խումբ…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում