ԿԻՆԸ ՙԲՌՆԱԲԱՐԵԼ՚ ԷՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ
Արխիվ 12-16![]()
ԿԻՆԸ ՙԲՌՆԱԲԱՐԵԼ՚ ԷՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ
Ուղիղ մեկ տարի առաջ, 2011-ի մայիսի 31-ին, ՀՀՈ Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին մի կին հաղորդում էր ներկայացրել, թե իր ամուսինը սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա դստեր հետ: Աղջիկը հղիացել էր: Հաղորդման հիման վրա, դեպքի առթիվ, հարուցվել էր քրեական գործ` ՙսեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ՚ մեղադրանքով: Ըստ ոստիկանությունից մեզ փոխանցված տեղեկությունների, քրեական այդ գործով բռնաբարված աղջկա հայրը եղել էր կասկածյալի կարգավիճակում և կալանքի չէր վերցվել:
Իսկ ոչ պաշտոնական աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները դեռ անցած տարի կարող էին դադարեցնել քրեական հետապնդումը այդ անձի նկատմամբ, եթե դրան դեմ չլիներ հենց կասկածյալը…
ԴՆԹ-ի փորձաքննությունների արդյունքները հերքել են հոր կաղմից աղջկան սեռական ոտնձգության ենթարկելու վարկածը: Վարույթը կասեցվել է` հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:
Եվ այսպես. եթե բռնաբարության փաստ եւ եղել է, ապա դրանից տուժած անձ այս պահին կարող է համարվել միայն աղջկա հայրը, ում բարոյապես ՙբռնաբարել՚ են կինն ու դուստրը…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

