ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ՉՍՏԱՑՎԵՑ ԳՆԴԱԿՈՎ ԽԱՂԱԼ

Արխիվ 12-16


ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ՉՍՏԱՑՎԵՑ ԳՆԴԱԿՈՎ ԽԱՂԱԼ



Ինչպես երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ, Հայաստան-Հունաստան (0:1) ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի խաղի կառուցումը լավ չստացվեց:
Նոր սխեման չի գործել առաջին խաղակեսում, բայց երկրորդ խաղակեսն ավելի հաջող ընթացել, որովհետեւ խաղացին այն ձեւով, որով սովոր են խաղալ. ՙԵթե խաղի մասին խոսենք, թե ինչը լավ ստացվեց, ինչը` վատ, ապա կարելի է ասել, որ առաջին խաղակեսում չստացվեց գնդակով խաղալ՚: Հայաստան-Ղազախստան խաղում առանձնակի փոփոխություն չի մտցվելու, պետք է լինի տակտիկական ճկունություն, որովհետեւ մեր առաջիկա մրցակիցները տարբեր խաղաոճեր ունեն. ՙՊետք է ունենանք առնվազն երկու սխեմա, որպեսզի խաղի ընթացքում կարողանանք փոխել: Փորձելու ենք գտնել բալանս հարձակման եւ պաշտպանության միջեւ:
Մեր միակ հույսը մարզումներն են, չնայած շատ քիչ ժամանակ ունենք: Հայաստան-Հունաստան խաղին պատրաստվել էինք երկու-երեք մարզումներով՚:
Հայաստան-Ղազախստան խաղում կփորձարկվեն մարտավարական սխեմաներ. ՙԿազմը չի փոփոխվի, բացառությամբ պաշտպանական դիրքի: Վաղվա խաղի միակ հարցականը մեկ պաշտպանի դիրքն է: Հունաստանի հետ խաղում գնդակ կորցնելու խնդիրը պայմանավորում եմ նոր տակտիկայի փորձարկման հետ: Առաջին խաղակեսում տղաները չէին կարողանում հաջող իրացնել ստանդարտ դիրքերը եւ չէին կարողանում փոխհամաձայնության գալ: Այն խաղացողները, որոնց վրա հիմնվելու ենք, պետք է ունենան խաղային պրակտիկա եւ լինեն առանց վնասվածքի: Ղազախստանն անգլիական ոճով է խաղում: Դիտել եմ նրանց հանդիպումներից մի քանիսը: Նրանց ուժեղ կողմն այն է, որ խաղում են երկար փոխանցումներով՚:
Վ. Մինասյանը նշեց, որ աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ ավելի տեւական հավաքներ նախատեսված չեն. ՙԵթե հավաքականի կազմում շատ լինեին հայաստանցի խաղացողներ, հնարավոր էր, որ ֆեդերացիան նախաձեռներ երկարատեւ հավաքներ, բայց արդեն ունենք 14-15 լեգեոներ, եւ դա հնարավոր չէ՚:
Հավաքականի գլխավոր մարզիչն անկեղծորեն նշեց. ՙԱյն,  ինչ արել ենք անցյալ տարի եւ անում ենք հիմա, մեզ դեռ բավական չէ աշխարհի առաջնության ընտրական փուլի համար: Աշխատանքը պետք է կրկնապատկվի, եռապատկվի: Մեր խնդիրն այժմ այն է` այդ սխեմաները անե±նք, թե± չանենք: Ճիշտ է, արդյունքն էլ կարեւոր է, բայց ես արդյունքների վրա չեմ կենտրոնանում: Ինձ համար կարեւոր չէ, թե ինչ արեցին, այլ տեսնելն է, թե ինչ թերություն կա, որպեսզի դա շտկենք՚:
Հավաքական հրավիրված հոլանդացի Ռայմոնդ Վերհեյենը զբաղվելու է ֆիզպատրաստվածությամբ եւ միացել է հավաքականին Հայաստան-Հունաստան խաղից առաջ. ՙՆա դեռ ծանոթանում էր Հայաստանի հավաքականի հետ եւ այս հանդիպման ժամանակ չէր ցանկանում միջամտել: Նա նույնիսկ զարմացած է, թե ինչպես Հայաստանի պես փոքր երկիրը, ունենալով շատ քիչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ունի այսպիսի արդյունքներ: Վաղվա խաղից հետո առաջարկություններ կանի, որոշները կընդունենք, որոշները` ոչ: Հաշվի կառնենք մեր ազգային առանձնահատկությունները: Համենայնդեպս, նրա այստեղ լինելը, հավաքականում լինելը շատ օգտակար է՚:
Հունաստանի հետ ընկերական հանդիպման ժամանակ թեթեւակի վնասվածք էր ստացել մեր հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը: Մենք տեղեկացանք, որ մեջքի վնասվածքը լուրջ չէ, եւ Հենրիխը պատրաստ է հանդիպմանը: Հենրիխը, ով մեր թերթի հարցումներով ճանաչվել էր 2010 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ, դեռեւս մի շաբաթ գտնվելու է Հայաստանում, եւ մենք կփորձենք հարցազրույց անցկացնել նրա հետ:
Հայաստան-Ղազախստան  ընկերական հանդիպումը կանցկացվի այսօր, ժամը 20:00-ին` ՙՀանրապետական՚ մարզադաշտում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում