ԻՆՉՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՓՈԽԵԼ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՓՈԽԵԼ



Արդեն սկսում է տեսանելի դառնալ, թե առաջիկայում դեպի ո±ւր է ուղղված լինելու Հայաստանի տնտեսական քաղաքակությունը: Համենայնդեպս, մինչեւ հաջորդ տարվա սկիզբը, քանի որ այդ ժամանակ սպասվող նախագահական ընտրություններից հետո կրկին կունենանք նոր կառավարություն:
Եվ այսպես, հանգուցալուծվեց տեւական ժամանակահատված շարունակվող այն վեճ-քննարկումները, թե ԱԺ ընտրություններից հետո ով է ղեկավարելու ՀՀ կառավարությունը. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության հրաժարականից հաշված օրեր անց, կրկին ստանձնեց այդ պաշտոնը: Թերեւս, այս նշանակումից հետո արդեն քչերի մոտ է կասկած լինելու, որ առհասարակ կառավարությունում խոշոր փոփոխություններ հազիվ թե լինեն: Սպասվում է, որ 18 նախարարներից փոխվելու են 4-5-ը: Ակնկալվող փոփոխություններն էլ հիմնականում պայմանավորված են ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալով: Տնտեսական ոլորտի նախարարություններից փոփոխություն կլինի թերեւս միայն քաղաքաշինությունում, տրանսպորտի եւ կապի նախարարությունում: Սոցիալական ոլորտների հետ կապված փոփոխությունները մի փոքր ավելի էական են.  կլինեն նոր առողջապահության, սոցապ, սպորտի եւ երիտասարդության նախարարներ: Բայց, գլոբալ առումով, այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնում վերանշանակվեց Տիգրան Սարգսյանը,  պարզ դարձավ, որ մյուս բոլոր փոփոխություններն ընդհանուր կառավարության տնտեսական կուրսի խոշոր տեղաշարժեր հազիվ թե առաջացնեն:
Այլ հարց է, թե չնայած բոլոր սպասումներին եւ քննարկումներին, ինչո±ւ կառավարությունը, զգալի չափով մնում է գրեթե նույնը: Այստեղ բացատրություններից մեկը, թերեւս, պետք է համարել այն հանգամանքը, ինչի մասին արդեն խոսեցինք. գալիք տարվա նախագահական ընտրություններից հետո կրկին կառավարությունը փոխելու հանգամանք: Նկատենք, որ այդ սահմանադրական մեխանիզմը պետք է գործեր, եթե անգամ այս պահին նշանակվեր կառավարության բոլորովին նոր կազմ ու նոր վարչապետ: Իսկ այս դեպքում առաջ էր գալու հետեւյալ անխուսափելի խնդիրը: Եթե կառավարությունը նշանակվում է ամբողջովին նոր կազմով, ապա այստեղից բխում է, որ այդ նոր կառավարությունը պետք է մտնի հունի մեջ, ներկայացնի իր պատկերացումները երկրի տնտեսության, սոցիալ տնտեսական ու մյուս ոլորտների հետ կապված: Դա կշարունակվեր ողջ ամռան ընթացքում: Այսինքն` մինչ կառավարությունը սկսեր իր բուն գործունեությունը, հասնում էինք աշնան միջնամաս: Եվ հենց այդ ժամանակահատվածում է, որ արդեն աստիճանաբար ընթացքի մեջ է սկսելու մտնել նախագահական ընտրությունների գործընթացը: Պարզ է, որ ցանկացած ընտրություն իր հետ բերում է տնտեսական առումով բավականին պասիվ, սպասողական վիճակ, ինչը նշանակում է, որ այդ նորանշանակ կառավարությունը մինչեւ ընտրությունների ավարտը գործնականում ոչ մի լուրջ աշխատանք, ծրագիր չէր հասցնելու իրականացնելª անկախ դրա անդամների մասնագիտական պատրաստվածությունից կամ մակարդակից: Իսկ դա, թե ի±նչ ծանրագույն հետեւանքներ կարող էր ունենալ երկրի տնտեսության համար, թերեւս նկարագրել էլ պետք չէ:
Հրաժարական տված կառավարությունը գոնե իրավիճակին ծանոթանալու, նոր ծրագրեր մշակելու ու կիրառման նախապատրաստելու մոտ 3 ամիս տեւողությամբ փուլից զերծ կմնա: Այլ հարց է, թե վերջինս ի±նչ չափով կպահպանվի գալիք տարվա ընտրություններից հետո: Դա արդեն բազմաթիվ գործոններից կախված հանգամանք է, սակայան կարծում ենքª առաջնահերթ է այն, թե մինչեւ տարեվերջ ի±նչ կերպ իրեն կդրսեւորի կառավարությունը: Վիճակագրական առումով քիչ թե շատ բավարար ցուցանիշներ ներկայումս կան: Բայց թե տարվա նախնական հատվածում ապահովված այդ համեմատաբար նորմալ ցուցանիշները ինչքանո±վ կպահպանվեն մինչեւ տերավերջ: Այստեղ որոշ խնդիրներ կարող են լինել: Բանն այն է, որ թեեւ տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,2 տոկոս աճ, սակայն  այն ապահովվել է հիմնականում այդ ժամանակահատվածում արձանագրված 15,3 տոկոս արդյունաբերական աճի հաշվին: Իհարկե, միշտ էլ լավ է, հատկապես երբ արդյունաբերությունն ունի բարձր աճ: Սակայն հայաստանյան արդյունաբերության աճի մեջ վերջին տարիներին զգալի է եղել լեռնամետալուրգիայի դերը: Մինչդեռ ներկայում աշխարհում ընթանում է մետաղների գների անկման գործընթաց: Դա հիմնականում բացատրվում է եվրոպական տնտեսական ճգնաժամով: Իսկ դա` Հայաստանից որեւէ կերպ չկախված մի գործընթաց է, որը, սակայն, կարող է իր ազդեցությունը թողնել մեր արդյունաբերական աճի վրա:Նույն ժամանակահատվածում ծառայությունների ոլորտը եւս ունեցել է զգալի` 10,1 տոկոսանոց աճ: Սակայն ծառայությունների ընդհանուր ծավալն այս տարվա առաջին չորս ամիսներին կազմել է 284 828,1 մլն դրամ, որը համեմատելի է նույնիսկ արդյունաբերության ծավալի ¥317 424,9 մլն դրամ¤ հետ: Այս պարագայում հարց է, թե ծառայությունների ոլորտը կկարողանա± պահպանել աճի նույն տեմպերը:
Իսկ գյուղատնտեսությունում վիճակն այնքան էլ լավ չէ. այս տարվա առաջին 4 ամիսներին ունեցել ենք ընդամենը 1,1 տոկոս աճ: Այս ոլորտում սպասվում է, որ իր պաշտոնավարումը կշարունակի ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը, այսինքն` որ էական փոփոխություններ եւ ոլորտի ցուցանիշների առնաձնահատուկ թռիչք սպասելը դժվար է: Շինարարությունում նույն ժամանակահատվածում ունեցել ենք 5,2 տոկոս անկում,  առեւտրաշրջանառության աճն ընդամենը 0,9 տոկոսով:
Մի խոսքով, այս ամենը դառնալու է իսկական փորձաքար առաջիկա օրերին ձեւավորվող կառավարության համար, եւ տեսնենք, թե ժամանակի ընթացքում այն ինչպես իրեն կդրսեւորի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում