ՙՙՙՙՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՍՏԵԼՈՒ Է ՄԵԶ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՚
Արխիվ 12-16![]()
ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՍՏԵԼՈՒ Է ՄԵԶ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՚

Հարցազրույց ԼՂՀ ԱԳ նախարար ՎԱՍԻԼԻ ԱԹԱՋԱՆՅԱՆԻ հետ:
-Պարո°ն Աթաջանյան, ի±նչ հարաբերությունների մեջ է գտնվում ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ վերջին շրջանում:
- Որպեսզի առավել հասկանալի լինի իրավիճակը, մի փոքր ներկայացնեմ 90-ական թվականներից` պատմական շարասյուն: Երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա եւ ուներ որոշակի հաջողություններ, որովհետեւ մենք չունեինք ո°չ կանոնակարգված բանակ, ո°չ զենք, գտնվում էինք ամբողջովին շրջափակման մեջ, բացառությամբ, որ Հայաստանից ինքնաթիռներ էին գալիս, այն ժամանակ Ադրբեջանը մեզ հետ որեւէ հարաբերության մեջ չէր մտնում: Երբ մեր ժողովուրդը կազմակերպվեց, Հայաստանը սկսեց մեզ լուրջ օգնել, առաջին անգամ ունեցանք ռազմական հաջողություններª Շուշիի ազատագրում, Լաչինի միջանցքի բացում, այստեղ արդեն ռազմական հաջողությունների անիվը պտտվեց Արցախի կողմը:
Այդ ժամանակ կրկին նրանք չէին ցանկանում բանակցությունների մեջ մտնել մեզ հետ գոնե բանավոր ձեւով, բայց սկսեցին օգտագործել Մոսկվայի գործոնը, որի միջոցով փորձում էին զինադադարի գնալ: Շատ ժամանակ մենք հասկանում էինք, որ նրանք այդ կերպ ցանկանում էին մեզ շփոթեցնել եւ այդ զինադադարը կրելու է ժամանակավոր բնույթ: Մենքª որպես խաղաղության ձգտող կողմ, ընդունում էինք զինադադարի գաղափարը, բայց պատրաստ էինք նրան, որ խաբելու են: Եվ այդպես էլ եղավ, նրանք մի քանի անգամ խախտեցին, իսկ մենք բավականին լուրջ հակադարձեցինք եւ, զգալով մեր ռազմական հաջողությունները, որոնք իրար հաջորդում էին, Ադրբեջանը ստիպված եղավ անմիջապես մտնել մեզ հետ կապի մեջ եւ բանակցություններ վարել: Ընդհուպ նշեմ, որ այն ժամանակª դեռեւս Հեյդար Ալիեւից սկսած, անձամբ պարտադրում էր իր բանակի ղեկավարներին, որ գրեին մեր այն ժամանակվա Արցախի ղեկավարությանը, որպեսզի մտնեն մեզ հետ բանակցությունների մեջ: Այդ բանակցությունները տեղի էին ունենում նաեւ շփման գծում, զինադադարի ժամանակ, սահմանի վրա ռազմական ղեկավարները կարողանում էին իրար հետ պայմանավորվածություններ ձեռք բերել եւ ընդհուպ փոխանակումներ էին կատարում: Նշեմ, որ մենք ունենք մեծ արխիվ, որտեղ այդ բոլոր բանակցությունների մասին կա գրված ամենայն մանրամասնությամբ եւ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի ԱԳՆ-ի հետ ավելի լուրջ ու լայնածավալ կարող ենք օգտագործել: Ի վերջո, այդ բանակցությունները հասավ նրան, որ Ադրբեջանը լուրջ խոսք տվեց ՌԴ-ին, որ կդադարեցվի կռիվը: Դեռեւս այն ժամանակ ՄԱԿ-ի ռեզալյուցիաներում շատ հստակ գրված էր, որ Ադրբեջանը պետք է առաջին հերթին դադարեցնի սկսած պատերազմը, ագրեսիան, ինչպես նաեւ գրված է, որ1992-93 թթ.-ին պատերազմում հիմնականում կռվում էին տեղի հայկական ուժերը: Այն ժամանակ բանակցությունների գագաթնակետը դարձավ Բիշկեքը` Ղրղստանում, որտեղ տեղի էին ունենում եռակողմª Հայաստան-Արցախ-Ադրբեջան հանդիպումները պառլամենտական մակարդակով: Այդ բանակցություններն ավարտվեցին բիշկեքյան արձանագրության ստորագրմամբ, չնայած որ Ադրբեջանը ուշ ստորագրեց այն, որը դարձավ քաղաքական փաստաթուղթ, հիմք, որտեղ առաջին հերթին Արցախը փաստօրեն ստացավ միջազգային կողմի ստատուս: Դրանից հետո կրկին Ադրբեջանի խնդրանքով ու գրավոր առաջարկով տեղի ունեցավ զինադադարը: Պարտության շոկից Ադրբեջանը սկսեց կամաց-կամաց դուրս գալ եւ շտկել ՌԴ-ի հետ հարաբերությունները, հզորացավ նավթային գործոնը եւ ակամայից նրանք սկսեցին հրաժարվել մեզ հետ բանակցություն վարել: Դա անդրադարձավ նաեւ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների գործընթացի վրա եւ կամաց-կամաց նրանց հաջողվեց Թուրքիայի եւ մնացած կառույցների վրա շանտաժի ու կաշառակերության միջոցով հանել ղարաբաղյան կողմը բանակցությունների գործընթացից: Չեմ կարող ասել, որ գործընթացն ամբողջովին հանված է, բայց, ցավոք սրտի, պասիվ մասնակից ենք: Սակայն համանախագահները երբ այցելում են տարածաշրջան, անպայման գալիս են Ստեփանակերտ, եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունենում հանդիպում, որի ընթացքում մեզ հաջողվում է շատ հստակ ներկայացնել մեր հանրապետության դիրքերը, եւ ամեն անգամ արձանագրվում է, որ մենք մեր դիրքերից չենք իջնելու կամ փոփոխելու: Այսօրվա դրությամբ կարող եմ արձանագրել, որ Ադրբեջանի հետ չկա որեւէ հարաբերություն միայն ու միայն նրանց պատճառով, եւ մենք տարբեր հարցերում առաջարկներ ենք անում Մինսկի խմբի միջոցովª կոչ անելով, որ պատրաստ ենք շարունակել շփումները սահմանով մեկ: Սակայն Ադրբեջանը շարունակում է ոչ կառուցողական պրոպագանդան, որը վաղուց չենք ընդունել եւ չենք ընդունելու, որը իրենց ապարդյուն ջանքերն է, մեր կոնֆլիկտը ձեւափոխելու համայնքային կոնֆլիկտ դարձնելու առումով:
- Ինչպե±ս եք վերաբերվում Ադրբեջանի այն ձգտմանը, որ ցանկանում են Մինսկի խմբի բանակցային գործընթացից տեղափոխել Ղարաբաղի հարցը:
- Անկեղծ ասած դրան լուրջ չեմ վերաբերվում, դրանք Ադրբեջանի քաղաքական մանիպուլիացիաներն ու շանտաժներն են, որն ունի մի քանի նպատակ: Առաջինն այն, որ իրենց հասարակությանը ցույց տան, որ ձգտում են ամեն միջոցով Ղարաբաղի հարցն հօգուտ իրենց ներկայացնեն: Բացի այդ, Մինսկի խմբի հիման վրա փորձում են կրկին շանտաժ անել, եւ հետո նրանք նպատակ ունեն Թուրքիային բանակցային գործընթացում ավելի ակտիվ ներգրավելը: Ի վերջո Ադրբեջանի ցանկությունը չի որոշում ձեւաչափ փոխելը կամ չփոխելը, եւ համոզված եմ, որ նրանց այդ ջանքերը արդյունավետ չեն լինելու եւ առանց Հայաստանի ու մեր ցանկությանª որեւէ ֆորմատ չի փոխվի, իսկ դա կարող է լինել միայն կոնսենսուսի հիման վրա: Կա մեկ այլ հանգամանք եւս, որ բոլորը լավ գիտակցում են, որ Մինսկի խումբը աշխատում է որպես մի հավաքական կառույց, ուժ, եւ եթե մենք դա ընդունում ենք, ապա ինչ իմաստ ունի փոխել կամ չփոխել որեւէ անդամ, քանի որ երեք ներգրավված պետություններ պետք է տան իրենց համաձայնությունը:
- Ադրբեջանը, գտնվելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որքանո±վ է դա ազդում հայկական կողմի դիրքերի վրա:
- Չեմ կարծում, որ Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհռդի ոչ մշտական անդամ, ի վիճակի է ազդել ինչ-որ բանակցային պրոցեսի կամ Հայաստանի իմիջի վրա, բայց չեմ էլ կասկածում, որ նրանք անպայման կփորձեն դիմեն այդ քայլերին: Չմոռանանք, որ այստեղ եւս կան երեք մշտական անդամներ,(Մինսկի խմբի անդամներ) եւ ամեն մի նման խոչընդոտի ժամանակ կարող են հանել հարցը օրակարգից: Ես ավելի միտված եմ մտածելու, որ Ադրբեջանը, լինելով այդ կառույցի մեջ, ավելի շատ իր ոչ կառուցողական եւ ոչ դեմոկրատական պետության դեմքը ցույց կտա մնացած երկրների առաջ: Ես ընդունում եմ, որ Ադրբեջանի պրոպագանդան ավելի ակտիվ է, քան Հայաստանի կամ Ղարաբաղի, քանի որ մենք չունենք հնարավորություն մուսուլմանական երկրների վրա ազդելու, չունենք նավթային պաշարներ եւ այլն: Իսկ Ադրբեջանը վերջին 10 տարիների ընթացքում ում հետ տնտեսական հարաբերությունների մեջ է մտնում, անմիջապես ասում է, որ հաստատեք իմ տարածքային ամբողջականությունը, հետո եկեք առեւտուր անենք, որը եւս շանտաժ է: Ես նման բաներին հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ ինչ ուզում է Ադրբեջանը անի, համոզված եմ, որ դա Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքերի վրա բացարձակ չի ազդում: Այդ մոտեցման ձեւը անցնում է մուսուլմանական երկրների եւ հենց Ադրբեջանի հասարակության ներսում զուտ իրենց իմիջը բարձրացնելու համար:
ՙԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԳԵՐԻՆ Է, ՔԱՆ ԶՈՀԸ՚
- Ստացվում է, որ ադրբեջանցիներն ալիեւյան կլանի եւ, ինչու չէ, ընտանիքի զո±հն են:
- Ավելի շատ գերին է, քան զոհը: Ես համոզված եմ, որ սուլթանատի ռեժիմի անկումը ավելի հեշտ, շուտ եւ դաժան է լինում, քան նորմալ պետություններում, որտեղ կա արդեն իսկ ձեւավորված ավանդույթներ ինչպես Հայաստանում, Արցախում: Զորօրինակ` մենք չունենք մեկը, ով երրորդ անգամ նախագահ է դարձել կամ բռնի ձեւով են ընտրություններ կատարվում: Ճիշտ է, լինում են խախտումներ ամենուր, բայց մեր սահմանադրության վրա հիմնված գործընթացները ավելի մեծ հնարավորություններ են տալիս զերծ մնալու նման բաներից, քան իրենց մոտ: Համոզված եմ, որ Ադրբեջանում տեղի ունեցող հերթական նախագահական կեղծված ընտրությունների արդյունքում լինելու են մեծ բախումներ, եւ, հավանական է, որ դրա հետևանքով Ալիեւի կլանը կունենա անկում:
- Ի±նչ եք կարծումª դրանից հետո որ ուժը գլուխ կբարձրացնի նրանց մոտ:
- Դժվար է ասելը, որովհետեւ այնտեղ չկա կուսակցությունների հարաբերությունների կուլտուրա, չկա համաձայնություն, կոալիցիոն բլոկներ, չկան լիդերներ, որոնք արժանի են, եւ ժողովուրդը ճանաչում է: Եվ այդ խնդրի լուծման համար էլ Ալիեւը փնտրում է հայ ազգինª որպես թիրախ կամ մուսուլմանական լեզվով ասած ՙդուշման՚: Պատերազմը սկսելու այդ շանտաժը, որը նա առաջ անում էր մի քանի ամիսը մեկ, հիմա դա անում է ամեն շաբաթª իր կառավարական ողջ բլոկով:
- Միջազգային հանրության կողմից երբ կճանաչվի Արցախի անկախությունը, եւ ի±նչ է արվում դրա համար:
- Արցախի ճանաչումը միշտ գտնվում է մեր կառավարության եւ իշխանությունների օրակարգում: Սակայն կխնդրեի ճիշտ հասկանաք, որ անկախության հասնելը ինքնանպատակ չէ, եւ մենք ավելի կարեւոր ենք համարում ստեղծել մի պետություն, որը որ ճանաչված պետություններից ունենալու է ավել մեծ միջազգային համբավ, հետաքրքրություն եւ լինելու է դեմոկրատական սկզբունքներով եւ առանց որեւէ արհեստական պատկերների: Մենք պետք է ձգտենք դրան, որպեսզի ով ուզում է գա, տեսնի ու հասկանա, որ մեզ մոտ ավելի լավ է, քան Ադրբեջանում, որ մեզ մոտ մարդը պաշտպանված է տասն անգամ ավելի, քան այլուր: Այստեղ չկա կոռուպցիա, կա արդարություն, հզոր բանակ, որը ցույց տվեցինք մայիսի 9-ինª ռազմական շքերթի ժամանակ: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանի օգնությամբ մենք ի վիճակի ենք ունենալ անկախություն, սակայն չեմ կարծում, որ դա մեր այսօրվա ամենաանհրաժեշտ խնդիրն է մեր արտաքին քաղաքականության համար: Եվ, ի վերջո, մենք արդեն 17 տարուց ավել ակտիվ մասնակցում ենք բանակցային գործընթացներին, եւ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն հպարտ են, որ նման գործընթացների ժամանակ մեզ վրա վերցրած բոլոր պարտականությունները կատարում ենք բարձր մակարդակով: Անկախության ճանաչման պրոցեսը կարող է Մինսկի խմբի համանախագահների կամ մեկ այլ միջազգային հանրությունների կողմից ճանաչվի որպես բանակցային պրոցեսի որոշակի խախտում, եւ չի բացառվում, որ Ադրբեջանն կարող է այդ փաստը օգտագործի որպես արդարացման միջոց աննախադեպ զինվելու գործընթացում,ռևանշիստական ծրագիրը իրագործելու համար,-ռազմական գործողություններ վերսկսելուն՚: Մենք համոզված ենք, որ Արցախը ճանաչում ստանալու է, եւ որ իր անկախությունըբ բանակցությունների առարկա չի եղել ու չի կարող լինել: Մենք համոզված ենք նաեւ, որ Արցախիª դե-ֆակտո անկախ լինելը նաեւ ստանալու է դե-յուրե ճանաչում, որի ուղղությամբ բնականաբար աշխատում ենք: Եթե մեր նախագահը խնդիր դնի, որ հասունացել է պահը, որ ճանաչման պրոցեսի խնդիրը համար մեկն է, համոզված եղեք, որ մենք կհասնենք դրան: Չեմ կարող ասել, որ ամբողջ աշխարհը կճանաչի, բայց դրական արդյունքներ կունենանք:
- Հայաստանի ԱԳՆ-ին հիմնականում ինչ հարցերով եք դիմում:
- ՀՀ-ի ԱԳՆ-ի հետ վաղուցվանից ունենք համաձայնության պայմանագիր, որն իր մեջ ներգրավում է մեթոդական, դիվանագիտական օգնություն, բանակցային պրոցեսների կարծիքների փոխանակում: Սկսել ենք օգտագործել ՀՀ-ի դիվանագիտական ուղիներն ու միջոցները, եւ համոզված եմ, որ ավելի ու ավելի կընդլայնվի մեր համագործակցությունը, եւ Արցախի դերակատարությունը դեռ առջեւում է, ու ինչ ուզում է անի Ադրբեջանը, վաղ թե ուշ, ստիպված է լինելու նստի մեզ հետ բանակցությունների, որովհետեւ Հայաստանն ու Արցախը կարողացել են բոլոր հանրային ու միջազգային կառույցներին ցույց տալ, հասկացնել, որ առանց ԼՂՀ-ի մասնակցության ոչ մի հարց չի լուծվելու:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

