ԴԻՎԵՐՍԻԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆԱ

Արխիվ 12-16

ԴԻՎԵՐՍԻԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆԱ
ՙ
Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության եւ հայաֆոբիայի քաղաքականություն: Դրա վառ ապացույցն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա եւ որը, ավելի քան համոզված եմ, որ պլանավորված է ամենաբարձր մակարդակով՚,- անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններին, մեր թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից 3 զինծառայող զոհվել է, կան 6 վիրավորներ:
Ըստ Է. Շարմազանովի` ՙժամանակն է, որ թե° ԱՄՆ-ը, եւ թե° մյուս երկու համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով հստակ պատասխան տան նմանատիպ գործողություններին: Ինչքան դու չես դատապարտում հանցագործությունը, այնքան հանցագործն ավելի լկտի է դառնում՚:
ՙՀայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նմանատիպ գործողություններն անպատասխան չեն մնա: Ադրբեջանցիների մտքով թող չանցնի, որ կարող է նմանատիպ ավանտյուրաներով պանիկա սերմանել՚,- ասաց նա:


ՀԻՄԱ ԱՐՍԵՆՅԱՆՆ Է ԲԱԽՇՅԱՆԻ ՏԵՂԸ

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո միակ հարց տվողը ԲՀԿ-ի ցուցակով անցած նորաթուխ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էր, ով ցածր ձայնով բարձրացրեց նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորների միմյանց փոխարեն քվեարկելու հարցը, ցանկություն հայտնելով, որ այդ ամենը չկրկնվի նորընտիր Ազգային ժողովում: Արսենյանի այդ ելույթից հետո ԱԺ միջանցքներում պատգամավորները հիշում էին, թե նա ժամանակին, երբ պատգամավոր էր, որքան վատ էր հաճախում ԱԺ-ի նիստերին եւ ով խոսի, այդ հարցի վերաբերյալ, գոնե Արսենյանը պետք է լռի, քանի որ իր նմանների պատճառով է որ հաճախ քվորում չի լինում: Ի դեպ, նույն օրը, աշխատանքային օրվա ավարտին, ԱԺ նիստում, երբ Արսենյանն այլեւս չերեւաց եւ մի պահ առաջացավ քվորումի հարց, այդ պահին պատգամավորներից մեկը հիշեց Անահիտ Բախշյանին, ով նախորդ գումարման ԱԺ-ում մշտապես հաշվում էր, թե քանի պատգամավոր կա դահլիճում, իսկ մեկ այլ պատգամավոր էլ կատակով նշեց, որ ներկայիս ԱԺ-ում Բախշյանի հաշվելու գործը իր վրա է վերցնելու Արսենյանը. ՙՀիմա Արսենյանն է Բախշյանի փոխարեն՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ՀԵՔԻԱԹ-ՀԵՔԻԱԹ ՀՄԱՅԱԿԸ


Մամուլում արդեն եղել է տեղեկություն, որ ՙճշտով՚ մանդատազուրկ դարձած Հմայակ Հովհաննիսյանը փորձում է հանդիպել ՀՀ նախագահի հետ, սակայն ապարդյուն: Իսկ թե ինչպիսի ՙվարկածով՚ նա ցանկություն ունի հիմա էլ փորձել նետվել ՀՀԿ, մեր ունեցած տեղեկություններով` Հմայակ Հովհաննիսյանը մի ամբողջ ՙկոնսպիրատիվ՚ պատմություն է մոգոնել: Պատմությունը հետեւյալն է` իբր ՙմիասնական շտաբ՚ ստեղծելու գործը Հմայակը նախաձեռնել է, որ եթե ՀՀԿ-ի համար ինչ-որ բարդություններ առաջանան, նա այդ ՙմիասնական շտաբը՚ մտադիր էր ծառայեցնել ի շահ ՀՀԿ-ի:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում