ՄԻ ԽԱՌՆՎԵՔ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻ ԱՄԲՈԽԻՆ
Արխիվ 12-16![]()
ՄԻ ԽԱՌՆՎԵՔ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻ ԱՄԲՈԽԻՆ
Երեկ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ՙՔաունթերփարթ ինթերնեյշնլ՚ կազմակերպության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպվել էր համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողություն, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր իբր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
Միջոցառման ընթացքում պարադոքսային կերպով մրցանակ է տրվում փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` որպես Հայաստանի քաղաքացուն ծառայող թափանցիկ եւ հաշվետու ոստիկանության հիմքը դնողներից եւ նույն միջոցառման ժամանակ ՙԱզատության պաշտպանի՚ մրցանակ է ստանում Արթուր Սաքունցը, ում մի առիթով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անվանել էր չորքոտանի: Ի դեպ, Արթուր Սաքունցը հայտնի է մերժելի կրոնական եւ սեռական փոքրամասնություններին պաշտպանող ու աջակցող գաղափարներով, բանակի վարկաբեկումով, ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձով...
Թե ինչպես եւ ինչու Արթուր Օսիկյանը իր պատվից ցածր չհամարեց Սաքունցի հետ նույն ՙարշինով չափվելը՚, փորձեցինք ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ մեկնաբանությունը. ՙԵրեւի պետք է զանգահարեք ԱՄՆ-ի դեսպանատուն: Ձեր հարցը սխալ հասցեով եք ուղղել, ավելի ճիշտ կլինի պատկան մարմիններին դիմեք՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

