Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունն ունի նոր ղեկավար: Վահան Հովհաննիսյանն իր դիրքերը զիջում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին:
Իսկ թե արդյոք ՀՅԴ Գերագույն մարմնի այսպիսի որոշումը չի նշանակում, որ Վահան Հովհաննիսյանի վերջին հինգ տարիների գործունեությունը համարել է անբավարար, փորձեցինք պարզել ՀՅԴ խմբակցության արդեն նախկին ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. ՙԴա ՀՅԴ-ին հարցրեք, Գերագույն մարմնին հարցրեք` դա± է պատճառը, թե± ոչ: Ինչո±ւ եք ինձ հարցնում: Ես կուսակցական մարդ եմ, ու իմ կուսակցության որոշումներին ենթարկվում եւ չեմ քննարկում՚: Նույն հարցով, երբ դիմեցինք ՀՅԴ ԳՄ անդամ եւ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանին, վերջինս նույնիսկ դեռ հարցը չհնչեցրած բորբոքված ասաց. ՙԽմբակցության հետ կապված հարցով զանգահարեք խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, իսկ եթե քաղաքական հարց է, ապա զանգահարեք Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՚: Մի խոսքով, այսուհետ ՀՅԴ-ն սկսում եւ վերջանում է Արմեն Ռուստամյանով ու ըստ ՀՅԴ-ականների ստացվում է` թող նա էլ պատասխան տա Վահան Հովհաննիսյանը լա±վ է աշխատել, թե± ոչ: Այնպես որ, դեռ երկար պետք է սպասենք, մինչեւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներն ավելի ծանրակշիռ կամ հիմնավորված պատասխան կունենան հարցի վերաբերյալ, բայց որ Ա.Ռուստամյանին` որպես խմբակցության ղեկավարի, այդքան էլ ՙչսիրեց՚ ՀՅԴ-ն` քիչ-քիչ ակնհայտ է դառնում: