ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՚` ՏԵՂԱԿԱՆ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՙԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՚` ՏԵՂԱԿԱՆ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐՈՎ

 

Երեկ ծնունդ առավ եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի թեթեւ ձեռքով սոցիալական ցանցերով տարածվեց ՙյուղը վրեն՚ քաղաքական անեկդոտը.
- Քլինթոն, տեր ես Սաքունցին:
- Տեր եմ, տեր եմ, տեր եմ:
- Սաքունց, հնազանդ ես Քլինթոնին:
- Հնազանդ եմ, հնազանդ եմ, հնազանդ եմ:

Իսկ առիթն այն է, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարը հույժ կարեւորեց իր անձնական ներկայությունը գրանտակերներին մրցանակներ հանձնելու արարողությանը:
ՙ

ՄԵՐ ՇԱՆ ՈՐԴՈՒՆ՚  ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակին ԱՄՆ արդեն նախկին դեսպան Մարի Յովանովիչը բանաձեւել էր, որ ՙքաղաքացիական հասարակությունը՚ ի զորու է ՙսարեր շուռ տալ՚ եւ պարզ նշել, թե ովքեր են հասկացվում որպես ՙքաղաքացիական հասարակություն՚: Խոսքը ոչ թե մեր ժողովրդի մեծամասնության մասին էր, այլ առավելապես գրանտածիծների, որոնք հավաքականորեն կոչվում են ՙոչ կառավարական կազմակերպություններ՚: Ճիշտ է, ՙսարեր շուռ տալու՚ վերաբերյալ կարգախոսը ընտրություններին որդեգրած ՙԺառանգությունը՚ շուռ տալու փոխարեն ճողվածք ստացավ, սակայն դրա մասին` մի փոքր ավելի ուշ:
Իսկ այժմ` այն միջոցառման մասին, որից տիկին Քլինթոնը ժամեր հատկացրեց իր աշխատանքային այցի խիտ ժամանակացույցից. ՙԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, ՙՔաունթերփարթ ինթերնեյշնլ՚ կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին եւ  առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ՚:
Դե, իսկ թիվ 1 մրցանակակիրը եղավ, անշուշտ, բոլոր տեսակի թափթփուկներին պաշտպանող, Հայոց բանակը վարկաբեկող եւ ադրբեջանական ֆիլմերը Հայաստան քարշ տվող Արթուր Սաքունցը, ինչի վերաբերյալ` եւ մեկ մեջբերում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունից. ՙՄիջոցառումը բացեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման` Արթուր Սաքունցին հանձնելով ՙԱզատության պաշտպանի՚ մրցանակը: ՙԱրթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունները՚:
Դե ինչ, պարզ է, որ, տեսնելով, որ քաղաքական դաշտում չեն կարողանում գտնել ՙնարնջագույն՚ հեղաշրջման համար պիտանացու քաղաքական ուժեր ու գործիչներ, յանկիները այժմ հույսները դրել են տարատեսակ թափթփուկների եւ վերջիններիս պաշտպանների վրա` լինեն դրանք պղծակրոն աղանդավորները, գոմիկները, հանրային բարոյականության այլ խարխլողները:Ու այդպիսի ցուցադրական խրախուսումը ի ցույց է հանում այն, որ այսուհետ գրանտային ՙկանաչների՚ հույս կարող են ունենալ միայն նրանք, ովքեր ՙքաջաբար՚ կկտրեն բոլոր կապերը հարազատ ժողովրդի հետ ու կայրեն հետդարձի բոլոր կամուրջները: Թե ինչու Սաքունցի մրցանակում հիշատակվել են ՙսեռական եւ կրոնական փոքրամասնությունները՚, պարզ է, բայց որտեղից հայտնվեցին էթնիկ փոքրամասնությունները... Ախր մեր երկրում երբեւէ չի եղել եւ չկա ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման երեւույթ` որպես այդպիսին, դեռ մի բան էլ ավանդաբար պետությունը օգնում է ազգային փոքրամասնություններին` կազմակերպել սեփական կրթական եւ մշակութային հաստատությունները: Ստացվում է, որ փաստացի հրապարակավ գրանտածիծներին հրահանգ է տրվում` ցանկացած գնով պեղել-գտնել ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեպքեր, իսկ ավելի ստույգ` այդ փոքրամասնությունների միջավայրում հավաքագրել անձանց, որոնք կհամաձայնվեն համապատասխան զրպարտագրեր արտադրել: Դե, պարզ է, հայերի եւ Հայաստանում ապրող այլազգի քաղաքացիների միջեւ որեւէ խնդիրներ չկան, հետեւաբար` առաջադրանք է տրվում անպայման փորձել ստեղծել կամ գոնե մոգոնել այդպիսի խնդիրներ:
Սակայն տեսնենք էլ ովքեր ստացան մրցանակներ: Դե, անկապ ՙբնապահպաններին՚ մի կողմ դնենք, մի կողմ դնենք նաեւ այն կայքէջը, որը քարոզչություն է իրականացնում հիմնականում բլեյանավանյանական ոճով (դե, պարզ է, ինչու դրանք խրախուսվեցին) ու հիշատակենք մի փոքրիկ դրվագ` ՙզինված ուժերի բարեփոխումները խրախուսելու՚ համար Սարդար ազգանունով ոմն մեկը մրցանակ հանձնեց բանակը չսիրելու անձնական պատճառներ ունեցող Ծովինար Նազարյանին: Դե, հիշեցնենք, որ ՙսարդար՚ մահմեդականների մոտ նշանակում է զինվորական իշխանություն իրականացնող:
Այս ամենը պարզ է` ի դեմս Քլինթոնի ամերիկացիք ի ցույց են հանում, որ մինչեւ վերջ սատար են կանգնելու ամենաանընդունելի հակազգային կերպարներին եւ փորձելու են հենվել հիմնականում նրանց վրա: Բայց տարօրինակ է` այդ հավաքույթում ինչ անելիք ուներ այդ խառնաժողովում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որը գնաց մրցանակ ստանալու այն դահլիճում, ուր միաժամանակ մրցանակ էր ստանում Սաքունցը, որին Օսիկյանի անմիջական վերադասը ժամանակին որակել էր ՙչորքոտանի՚: Երեւի թե արդեն ժամանակն է, որ մեր երկրի պաշտոնատար անձինք սովորեն սահմանազատվել այդպիսի կասկածելի միջոցառումներից...

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՓՈՂՈՑՈՒՄ

Ըստ ամենայնի` ամերիկացիները, տեսնելով, որ ԱԺ ընտրություններին չաշխատեց ՀՀԿ-ին մեկուսացնելու եւ մեծամասնություն ստանալու հնարավորությունից զրկելու տարբերակը, այժմ յուրահատուկ ՙմրցույթ՚ են հայտարարել, թե ով պետք է լինի ՙնարնջագույնների՚ միասնական թեկնածուն արդեն նախագահական ընտրություններին: Եվ ակնհայտ դարձավ, որ դա Ամերիկայեն վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը չէ: Սույն` ՙսարերը շուռ տալու՚ ձախողակ փորձի պահին ճողվածք ստացած բեղաթրաշ գործիչը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին չի առաջադրվելու: Եվ, ընդհանրապես, միգուցե խորհրդարան էլ չգա, քանզի իր մանդատ վերցնել-չվերցնելու հարցը դրեց նորընտիր վարչության վրա, ու այդ հարցը քննարկվելու է սեպտեմբերին, իսկ այժմ էլ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար դարձավ բազում կուսակցություններ եւ սկզբունքներ փոխած Ռուբիկ Հակոբյանը: Պարզ է դառնում, որ Րաֆֆուն համարում են ձախողակ ՙխփված՚ խաղաթուղթ, իսկ ՙԺառանգությունը՚ լինելու է ընդամենը օժանդակ մի ուժ: Իսկ թե ում կվերապահվի միասնական թեկնածուի դերը` ցուցադրաբար ՀԱԿ-ը լքած Արամ Զ.-ի±ն, գերհոգնած ծեր ագռավ ԼՏՊ-ի±ն, Րաֆֆու փոքր-ինչ այլ տարատեսակ Օսկանյանի±ն, թե± դեռեւս անհայտ մեկին` դա կերեւա ժամանակի ընթացքում:
Ուշագրավն այն է, որ քանի որ ԱԺ-ի ու կառավարության հարցում ՀՀԿ-ն վստահաբար լուծել է իր խնդիրը, ամերիկացիք հույսը դնում են ոչ թե խորհրդարանական, այլ արտախորհրդարանական ռեսուրսի վրա: Խորհրդարանը դիտարկվում է ընդամենը որպես ամբիոն, որպեսզի այդտեղ խառնակիչ ելույթներ ունենան ԲՀԿ-ի օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւի սակավաթիվ ներկայացուցիչները, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ եւ ՙԱզատ դեմոկրատների՚ լաչառներն ու լաչառուհիները, գումարած` 1-2 դաշնակ: Ամբիոն ձեռք բերելու խնդիրը, կարծես թե, շատ է կարեւորվում, քանզի ՀԱԿ-ը, որի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հրապարակայնացրեց ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը, այժմ էլ աղմուկ-աղաղակով ձգտում է տեր կանգնել եւ Երեւանի ավագանում ՀԱԿ-ի ունեցած մանդատներին, որոնք ժամանակին առհասարակ բանի տեղ չէին դրվել ՀԱԿ-ի կողմից:
Դե, իսկ ինչ ռեսուրսներ ունեն ՙնարնջագույնները՚ փողոցում եւ լրատվական տարածքում: Դա, նախեւառաջ, ՀԱԿ-ի հանրահավաքների մշտական մասնակիցներն են, գումարած դաշնակցական շարքերը (եթե, իհարկե, ՀՅԴ-ում գերիշխող լինեն ՙնարնջագույն՚ տրամադրությունները), իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի շարքերին, ապա այդտեղ գործնականում ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչքանով Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի ԲՀԿ-ի վրա փաթաթել ՙնարնջագույն՚ գործելակերպը: Դե, բնականաբար, մոբիլիզացիայի ենթակա են եւ գրանտածիծների միջոցով պաշտպանության տակ վերցված տարատեսակ ագրեսիվ փոքրամասնությունները:
Ըստ ամենայնի` հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է, որ ԲՀԿ-ի հիմնական քարոզչամիջոցը` հայտնի հեռուստաընկերությունը, արդեն բավականին տեւական ժամանակ է, ինչ որդեգրել է ՙնարնջագույն՚ ուղեգիծ, ու այդտեղ ամբիոն են ստանում արգահատելի փոքրամասնությունները, ծայրահեղ հակառուսական տրամադրություն ունեցող որոշ ամերիկամետներ եւ, իհարկե, ՙնարնջագույն՚ քաղաքական գործիչներ: Դե, ՀՀՇ-ական քարոզչամեքենան կա ու կա, Ռոբերտ Քոչարյանին մշտապես սպասարկող քարոզչամիջոցներն էլ այս պահին շարունակում են ՙնարնջագույն՚ ուղեգիծը, գումարած դրան` ձգտումը ամեն կերպ բորբոքելու ՙհակա՚ տրամադրություններ: Չմոռանանք, բնականաբար, օսկանյանական ՙՍիվիլնեթ՚ առցանց հեռուստաալիքը, որը վաղուց արդեն բլոգերները կնքել են ՙԶիբիլնեթ՚ անունով: Ու, բնականաբար, ռեսուրս է համարվում նաեւ ՙՖեյսբուքը՚, որը այս պահի դրությամբ աչքի է ընկնում ագրեսիվ ՙնարնջագույնների՚ առատությամբ, եւ իզուր չէ, որ համակարգչային առնետների այդ զանգվածին վերջերս սկսել է անհանգստացնել այն հանգամանքը, որ ոստիկանությունը վերջապես քայլեր է անում, որպեսզի հայտնաբերի ՙՖեյսբուքի՚ կեղծ էջերի ստեղծողներին, որոնք դրա միջոցով կիբերհանցագործություններ են կատարել:
Բայց բոլոր դեպքերում ստացվում է, որ ՙնարնջագույնների՚ ունեցած ռեսուրսը էապես կախված է Ռոբերտ Քոչարյանից: Դե, խոսքը նրա ստվերային գործողությունների մասին է, որ ուղղված են ԲՀԿ-ին ամբողջովին ընդդիմադիր գործելակերպի մղելուն, սակայն առայժմ զգացվում է ԲՀԿ-ի մեծամասնության խուլ դժկամությունը եւ ՙընդդիմություն՚ բառից խուսափելու ձգտումը, բայց պարզ չէ, թե ապագայում ինչով կավարտվի այդ ամենը: ՙՏղամարդկության՚ մասին բացառապես իշխանական լծակները ունենալու ժամանակ բարձրաձայնող Քոչարյանը այժմ գործում է բացառապես ստվերում, ու գործելու հիմնական վեկտորն ուղղված է նրան, որպեսզի, ՙնարնջագույններին՚ ամենայն աջակցություն ցուցաբերելով, փորձի ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա, ինչը դիտվում է որպես հնարավորություն 2013-ին իշխանության ներսում ծանրակշիռ լծակներ ձեռք բերելու: Բայց միաժամանակ այդպիսի ստվերային խաղերը բավականին վտանգավոր են պետականության համար, ու իշխանությունը միանգամայն ճիշտ կվարվի, եթե միջոցներ ձեռնարկի այդ խաղերը, դրանց կազմակերպիչներին ու կատարողներին չեզոքացնելու ուղղությամբ: Դա առավել եւս կարեւոր է, քանզի այժմ նույն Վաշինգտոնը Երեւանի վրա ճնշում բանեցնելու համար դիմում է եւ Բաքվի օգնությանը:

ՆԱՏՕ-Ի ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԳԱ, ԲԱՅՑ...

Երբ գագաթնակետին էր հասել կրքերի շիկացումը հայտնի գոմիկանոցի հրկիզման շուրջ, եւ ծակուծուկերից դուրս եկած բազում կամակատարներ աջ ու ձախ ՙֆաշիստ՚ էին որակում ամբողջ ազգին ու պետությանը` թափթփուկների նկատմամբ բացասաբար տրամադրված լինելու համար, պարզվեց, որ կան լվացված ուղեղներով քաղաքական գործիչներ, որոնք հավատում են, որ ՆԱՏՕ-ի օդուժը կարող է գալ Հայաստան:
Այսպես, ՙԺառանգության՚ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ՙՖեյսբուքում՚ պնդում էր, որ եթե մենք ինքներս չլռեցնենք ՙֆաշիստներին՚ (այսինքն` առողջ մտածողություն ունեցող բոլոր ակտիվ երիտասարդներին), դա կանեն ուրիշները եւ Հայաստանի համար շատ ցավալի հետեւանքներով: Թերեւս դա ակնարկ էր, որ ՙքեռի Սեմի՚ գարշապարը չհամբուրելու դեպքում մեր երկնքում կհայտնվեն ՙժողովրդավարություն հաստատող՚ ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները: Դե, ավելորդ է հիշատակել, որ տարածաշրջանի լավագույն հակաօդային պաշտպանությունը եւ իր տարածքում ռուսական ռազմահենակետ ունեցող Հայաստանի պարագայում այդպիսի դատողությունները հոգեբուժարանի պալատի են արժանի, սակայն փաստը մնում է փաստ, որ ռազմական ճնշման փորձ մեր երկրի նկատմամբ առկա է:
Հենց Քլինթոնի այցի օրը Տավուշի մարզի սահմանամերձ գոտում իրականացվեց ադրբեջանական աննախադեպ դիվերսիոն գործողություն, որի կասեցման ժամանակ զոհվեցին երեք եւ վիրավորվեցին վեց հայ զինծառայողներ: Որոշ փորձագետներ պնդում են, որ մեր զինվորների արյունը հենց Քլինթոնի վրա է ծանրանում, մյուսները հիշատակում են դիվերսիաների այն բաղադրիչը, որը կապված է հոգեբանական պատերազմի հետ: Որ այդ հոգեբանական պատերազմին աջակցում են նաեւ մեր ներսի թափթփուկները, ակնհայտ է: Այսպես, այն նույն կերպարները, որ ինտերնետը հեղեղում էին ի պաշտպանություն գոմիկների տարատեսակ զառանցանքներով, այժմ սկսել են խոսել, թե սահմաններում վիճակն այնքան բարձիթողի է, որ մի օր կարող ենք արթնանալ Երեւանի վրա թափվող ռումբերի ձայնից: Դե, պարզ է, թե ինչ ուղղվածություն ունեն վաշինգտոնյան խրախուսմամբ ադրբեջանական ուժգնացող սադրանքները, որ ուղեկցվում են նաեւ երկրի ներսում որոշակի քարոզչությամբ` ՀՀ քաղաքացիներին ջանում են ՙհամոզել՚, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավաստիացումները, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին կպաշտպանի ադրբեջանական ագրեսիայից, չեն գործում, եւ ժամանակն է ձեռք քաշել ռուսների հետ ռազմավարական դաշինքից: Մինչդեռ պարզ է, որ աջակցությունը եւ պաշտպանությունը վերաբերում են այն դեպքին, երբ արդեն առկա է պատերազմը, ինչը այսօրվա դրությամբ չկա: Բայց ակնհայտ է եւ այլ հանգամանք` ժամանակն է, որ ազգային անվտանգության մարմինները զբաղվեն նաեւ երկրի ներսում քայքայիչ թշնամական քարոզչություն ծավալողներով, այդ թվում` եւ համակարգչային ստեղնաշարի անանուն ՙասլաններով՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում