Այն, որ ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ներկայացուցիչները...

Արխիվ 12-16


Այն, որ ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ներկայացուցիչները չէին եկել ԿԸՀ` պատգամավորական մանդատները ստանալու հանդիսավոր արարողությանը, զարմանալի չէ: Դե, մարդիկ ՙնարնջագույն՚ ընդդիմություն են, տեղ-տեղ բոյկոտ են անում: Բայց զարմանալի էր միանգամայն իշխանական եւ այն էլ` կոալիցիոն ՕԵԿ-ի չգալը: Եվ ահա մամուլում հայտնաբերում ենք զարմանալի տեղեկություն, որ ՕԵԿ-ական բոլոր պատգամավորների մանդատները բերվել են ՕԵԿ գրասենյակ, որպեսզի ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հանդիսավոր ձեւով դրանք ՙշնորհի՚: Դե ինչ, մնում է զարմանալ ու զարմանալ Ֆրանսիա սիրող եւ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հետ հաճախ առնչվող ՕԵԿ առաջնորդի, հիրավի, ՙալաֆրանգի՚ քմահաճույքի վրա:
Իսկ խորհրդարանին հրաժեշտ տված ոչ անհայտ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, հենց որ դարձավ մանդատազուրկ, միանգամից որոշ տեսակետներ շրջեց 180 աստիճանով: Ժամանակին նրան պատգամավորական անձեռնմխելիությունը ոչնչով չէր խանգարում, իսկ հիմա. ՙԵրբեք չի կարող գոհացնել որեւէ մեկին որեւէ կազմ, քանի դեռ պատգամավորների անձեռնմխելիությունը հանված չէ, եւ պատգամավոր են ընտրվում գործարարներ, որոնք քվեարկության օրերին են ԱԺ գնում: Քանի դեռ այդ հարցը Սահմանադրությամբ չի լուծվում, Հայաստանում նորմալ ԱԺ չի ձեւավորվի՚: Դե ինչ, աղվեսի եւ խաղողի պատմության պես բան է ստացվում, եւ զարմանալիորեն Ռաֆիկ Պետրոսյանի համար անձեռնմխելիությունը դարձավ ՙքըխ՚, հենց որ անձամբ ինքը դրանից չունեցավ:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Մանդատը ստանալուն պես` նա հայտարարեց. ՙՄենք կլինենք կառուցողական դաշտում, բայց կլինենք այլընտրանք` գործող իշխանություններին՚: Դե ինչ, երեւի թե հմուտ խոշտանգումներ կպահանջվեն` պարզելու համար, ի վերջո, Օսկանյանը իշխանամե±տ է, թե± ընդդիմադիր: Իսկ ինչ վերաբերում է այլընտրանքին, ապա ինչ` Օսկանյանը ԲՀԿ խմբակցության գործունեությունը այլընտրանքային ծառայության պես մի բա±ն է համարում, նրանք այլընտրանքային իշխանությո±ւն են, այլընտրանքային ընդդիմությո±ւն, թե± (Տիգրան Կարապետիչի ականջը կանչի) այլընտրանքային լրատվական միջոց են, այսինքն` ԱԼՄ:
Սովորաբար, երբ որեւէ մեկը փռշտում է, նրան տեղնուտեղը առողջություն ենք մաղթում: Բայց պարզվում է, որ, օրինակ, Ռուսաստանի պայմաններում փռշտացողին երբեմն, բացի առողջությունից, ամենեւին էլ չի խանգարի որոշ դեպքերում նաեւ... ազատություն մաղթել: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց մոսկովյան Չեբոքսարի շրջանի դատարանը ոմն ակտիվիստ ԴՄԻՏՐԻ ԿԱՐՈՒՅԵՎԻՆ, որը Պուտինի ընդունարանի մոտ միայնակ բողոքի պիկետ էր անցկացնում, դատապարտեց 15 օրյա կալանքի այն բանի համար, որ ակտիվիստը փռշտացել էր Վլադիմիր Պուտինի նկարի վրա: Եվ այդ փռշտալը, ըստ դատարանի, որակվեց մանր խուլիգանություն: Այնպես որ, Ռուսաստան մեկնելիս էլ ավելի առողջ եղեք, որպեսզի հանկարծ փռշտալու անհրաժեշտություն չլինի:
Երեկ ԾԽԱԽՈՏԻ դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Դե, գոյություն ունեն բազում գրանտակեր կազմակերպություններ, որոնք քարոզում են, որ պետք է ծխողների համար ստեղծել անտանելի խտրական պայմաններ, ինչպես, օրինակ, թմրանյութի օրինական վաճառքի երկիր Հոլանդիայում, եւ դուրս են տալիս այլ ախմախություններ ու զարմանալիորեն բողոքում են, որ ստացված գրանտները մի բան էլ քիչ են, ու թույլ չեն տալիս էլ ավելի արդյունավետորեն ամբախ-զամբախ խոսել: Բայց զարմանալիորեն ծխախոտի հարցում մեր երկրում բաց է թողնված ամենակարեւորը` անչափահասներին ծխախոտից հեռու պահելը: Մեր գործող, գրանտակերների կարծիքով` ՙքըխ՚ լինելու աստիճանի օրենքը խստիվ արգելում է ծխախոտի վաճառքը անչափահասներին: Բայց ասացեք, խնդրեմ, գոնե մի դեպք գիտեք, որ խանութի տիրոջը կամ վաճառողին պատժեն երեխային ծխախոտ վաճառելու համար: Թե չէ մեծահասակ ծխողի դեպքում ցանկացած քարոզչություն էլ քիչ է տարբերվում գելի գլխին ավետարան կարդալուց, բայց, չգիտես ինչու, ոչինչ չի արվում անչափահասներին ծխելուց հեռու պահելու համար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում