ԴԵՌ ԿՅԱՆՔ ՉՄՏԱԾ` ԵՐԵԽԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16


ԴԵՌ  ԿՅԱՆՔ ՉՄՏԱԾ` ԵՐԵԽԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս ամիսը ոչ միայն հաղթանակների ամիս է, այլ նաեւ` դպրոցական վերջին զանգի: Խորհրդավոր այդ վերջին զանգի արձագանքների տակ էլ շրջանավարտներն, ըստ էության, ստանալով հասունության վկայականներ, մտնում են կյանք: Որքանո±վ է այսօրվա շրջանավարտը պատրաստ դիմակայելու կյանքի հարվածներին: Որքանո±վ է դպրոցի տված գիտելիքը բավարար կյանքի հորձանուտում այն օգտագործելու եւ կիրառելու համար: Որքանո±վ է շրջանավարտն ինքը պատրաստ կայանալու, մայրանալու, լինելու երկրի զինվորն ու պատրիոտը, այսինքն`վաղվա իր երկրի տերը: Որքանո±վ է ինքը` տվյալ հասարակարգը, պատրաստ ընդունելու  նրան, ով երեկ դեռ երեխա էր, կարոտ մշտական քնքշանքի, հայրական գուրգուրանքի, իսկ վաղը պարտադրելու են խաղի կանոններ, առանց որի ընդունման կօտարվեն, կամ էլ չեն կարող գոյատեւել:
Հանրահայտ փաստ է եւ ապացուցման կարիք չի զգում, որ դպրոցի տվածը  եւ բուհական ընդունելության քննական ծրագիրը տարբերվում են, եւ առանց մասնավոր դասերի անհնարին է դառնում միայն դպրոցական ծրագրով բուհ ընդունվելը: Արժանին մատուցելով դպրոցների մանկավարժական կոլեկտիվի տիտանական աշխատանքներին (մանկավարժությունը պետք է դասել թեպետ պատվաբեր, բայց առողջության համար վնասակար աշխատանքների թվին)` պետք է արձանագրել, որ ՀՀ հիմնական օրենքի` Սահմանադրության 39 հոդվածի ուժով, յուրաքանչյուրին տրված է կրթության իրավունք, ուստի ներպետական բոլոր օրենքներն ու իրավական ակտերը պետք  է  նպաստեն այս իրավանորմն  ավելի քան պարզեցված  ձեւով կյանքի կոչելու  համար: Ավելին, եթե սահմանադրությամբ միջնակարգ կրթությունն անվճար է, ապա  համատարած  դպրոցականների մասնավոր պարապմունքները բուհ ընդունվելու  համար պետք է դիտել ոչ թե երեխայի կամ նրա ծնողի իրավունք, այլ երեխայի ու նրա ծնողի վրա դրված օրենքից դուրս պարտավորություն, քանի որ  առանց դրա հնարավոր չէ բուհ ընդունվելու շեմը հաղթահարել: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի բուհ ընդունվելու ծրագիրն իր ողջ դետալներով լինի ոչ ավելի,  քան դպրոցական ծրագիրը: Ակնհայտ է, որ միակ տեղը, որտեղ գիտականորեն երեխային կրթում ու դաստիարակում են, դպրոցն է: Ցավոք, շատ հարցերի պատասխան չստանալով ոչ տնից, ոչ էլ դպրոցական ծրագրից, երեխան այն վերցնում է փողոցից` բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ավելին, չկա այն լիազոր մարմինը, որը պատրաստ է օրենքի ուժով պաշտպանելու երեխայի շահերն այս անցման փուլում: Դպրոցը, տալով հասունության վկայական, մաղթում է հաջողություն եւ փակում դռները: Բուհը,  թեպետ բաց է անում իր դռները, սակայն պատասխանատու չէ դպրոցից մինչեւ  բուհ ընկած ճանապարհի համար: Արդյունքում դեռ  կյանք չմտած` երեխան տեսնում է մի շարք անհարմարություններ, որոնք օրենքով չեն կարգավորվում, կամ, եթե կարգավորվում են, խախտվում է հավասարության սկզբունքը: Երեխային փորձում է օգնության հասնել ծնողը, որը շատ հաճախ ունակ եւ ընդունակ չլինելով օգտակար լինելու, ինքն է ընկնում երեխայի մոտ անհարմար վիճակի մեջ: Արդյունքում, ընկնելով սթրեսային  վիճակի մեջ, երեխան, կարծում եմ, հանիրավի  առաջին ապտակն է ստանում, բխող բոլոր  ծանր հետեւանքներով:
Հարկավոր է իմանալ.
Պետությունն ամրագրել է յուրաքանչյուրին կրթության  իրավունք տալու պարտավորություն:
Պետությունն այսօր իր քաղաքացու առաջ պարտավորություն է ստանձնել եւ իր սուղ միջոցներից հատկացումներ է կատարում` միջնակարգ  կրթությունը  պետական ուսումնական հաստատություններում անվճար կատարելու համար: Համեմատության կարգով ասեմ, որ ԱՄՆ-ի պես հզոր երկրում կան վայրեր, որտեղ ուղղակի բացակայում են պետական ուսումնական հաստատությունները:
Պետությունն այսօր օրենքի ուժով պատրաստակամություն է հայտնել ֆինանսական եւ այլ աջակցություն ցուցաբերել բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:
Երկրին անհրաժեշտ է ուսյալ սերունդ: Այսօրվա շրջանավարտը վաղվա  երկրի զինվորն ու մայրն է, երկրի տերը:
Բարի գալուստ քեզ, շրջանավարտ: Դու պատկանում ես այն սերնդին, որոնց հայրերին պարտադրվեց պատերազմ, իսկ դու ծնվեցիր մթի ու ցրտի պայմաններում: Քո  հայրերն ու մայրերը պատվով ու հաղթանակով լուծեցին քո ու քո երկրի անվտանգության խնդիրը եւ քեզ են հանձնում ազատ եւ անվտանգ հայրենիք: Դու պարտավոր ես հզորանալ, բարիք արարել քո երկրի համար: Բարին քեզ, բարին աշխարհին:

ԼԵՎՈՆ  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի գլխավոր տնօրեն,
ՀՀ փաստաբանների պալատի անդամ

ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական  գրասենյակը  եւ ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմը սույն թվականի հունիսի մեկից մինչեւ բուհական քննությունների ավարտը հայտարարում են ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր դիմորդների համար անվճար փաստաբանական ծառայություններ, լրատվական աջակցություն, ում իրավունքները կխախտվեն ընդունելության քննությունները հանձնելու ժամանակ: Անվճար ծառայությունն իր մեջ ներառվելու է ոչ միայն դատական պաշտպանությունն ու լրատվության կողմից լուսաբանումը, այլ նաեւ հարկ եղած դեպքում դատական ակտի հարկադիր սպասարկումը` մինչեւ իրավունքի խախտման իսպառ վերացումը:
Հաջորդ թեման (առաջիկա երեքշաբթի)վերաբերելու է կրոնի ազատությանը, դավանափոխությանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում