ԱՇԽԱՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16


ԱՇԽԱՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ



Գործող չեմպիոն ՙՈւլիսը՚ սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց ՙՇիրակի՚ հետ հանդիպումը: ՙԲանանցը՚ սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց ՙԳանձասարին՚, իսկ ՙԻմպուլսը՚ 3:0 հաշվով հաղթեց ՙՓյունիկին՚:
ՙԱրարատ՚-ՙՄիկա՚ խաղից հետո հյուրերի գլխավոր մարզչի պաշտոնակատար ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿԸ մասնավորապես նշեց. ՙԳիտեինք, որ մեզ համար այսօր դժվար է լինելու, քանի որ խաղադաշտն այստեղ այնքան էլ լավ վիճակում չէ եւ ծայրահեղ անհարմար էր այն ֆուտբոլի համար, որը ցուցադրում է իմ թիմը: Իմ ֆուտբոլիստները կարող էին ավելի շատ գոլ խփել, բայց, ամեն դեպքում, ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել` լավ խաղի եւ արդյունքի համար՚: Նա նաեւ նշեց, որ Ալեքսը եւ Աղվանը փորձառու ֆուտբոլիստներ են եւ գործնականում կարող են խաղալ ցանկացած դիրքում: Կարեւոր է նաեւ այն, որ նրանք օգնում են իրենց երիտասարդ խաղընկերներին, եւ դրանով իրենք, որպես թիմ, ավելի ուժեղ են:
Մենք մի քանի հարց ուղղեցինք սլովակ մասնագետին:
- Ի±նչ վիճակում ընդունեցիք թիմը, եւ հիմա ի±նչ վիճակում է: Շատերի կարծիքով` առաջընթացն ակնհայտ է, թիմն ավելի լավ է խաղում, առաջատար է:
- Ամենամեծ խնդիրն այն էր, որ շատ խաղացողներ հեռացան թիմից: Մեր նպատակն էր ստեղծել ագրեսիվ ֆուտբոլ դավանող թիմ, այսինքն` ֆուտբոլիստները պետք է շատ շարժվեն, մամլիչ ոճով գրոհեն մրցակցի վրա, խլեն գնդակը եւ անմիջապես սկսեն հակահարձակումը: Սկսեցինք այդպես խաղալ, ու դեռեւս ստացվում է:
- Վերջին խաղերին դիպուկությամբ աչքի է ընկնում երիտասարդ Ռաֆայել Ղազարյանը, սկսում են կայուն խաղ ցուցադրել Սեմյոն Մուրադյանը, Արեգ Ազատյանը...  
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել փորձառու ֆուտբոլիստներ Աղվան Մկրտչյանին, Արմեն Պետրոսյանին, Գոռ Պողոսյանին, եւ, վերջապես, դարպասապահ Գեւորգ Կասպարովին, ովքեր, այսպես ասած, պահում են թիմը: Ու լավ է, որ ավելացան երիտասարդ խաղացողներ: Ես կարեւորում եմ ֆիզիկական լավ պատրաստվածությունը, շատ շարժումը, եւ խաղացողները հասկացել են, թե ինչ ենք իրենցից ուզում, ու խաղադաշտում անում են այն, ինչ պետք է անեն: Երիտասարդ եզրային խաղացողներ եկան, արագություն ավելացրեցին թիմի խաղին, պայքարում են թիմի համար, եւ այդ ամենը` մեծ տարիքի խաղացողների փորձն ու երիտասարդների արագությունը, շարժումը, տալիս են իրենց արդյունքը: Ռաֆայել Ղազարյանը ամենալավ հեռանկարային խաղացողներից մեկն է: Որոշ ժամանակ առաջ նրա խաղն այնքան էլ չէր ստացվում, բայց մենք նրան խաղալու, ինքնադրսեւորվելու հնարավորություն էինք տալիս, եւ հիմա նրա խաղը ստացվում է, երկու-երեք խաղ արդեն խաղում է այնպես, ինչպես պետք է խաղալ: Երիտասարդներին ժամանակ է հարկավոր ու նաեւ վստահություն...
- Իսկ ի±նչ կասեք լեգեոներների մասին:
- Ինչ վերաբերում է լեգեոներներին, ապա Ալեքսին ես լեգեոներ չեմ համարում, որովհետեւ արդեն հինգ տարի այստեղ է խաղում, կարծես այստեղից է: Բոտի Դեմելը դեռեւս հարյուր տոկոսով պատրաստ չէ... Իմ կարծիքով` ավելի լավ է աշխատել սեփական խաղացողների, երիտասարդների հետ, քան թե հրավիրել լեգեոներների, ովքեր ոչնչով աչքի չեն ընկնում: Չարժե գումար ծախսել նրանց վրա: Ավելի լավ է ծանր աշխատանք տանել երիտասարդների հետ, եւ կես տարի, մեկ տարի հետո արդյունքը կերեւա:
- Ինչպե±ս կգնահատեք Հայաստանի առաջնությունը:
- Հայաստանի առաջնությունում կա հինգ ուժեղ թիմ, կան շատ լեգեոներներ, որոնց ես չէի հրավիրի, եւ, ինչպես նշեցի, ավելի ճիշտ է սեփական խաղացողների հետ աշխատել, իսկ հրավիրելու դեպքում` հրավիրել լավ, ուժեղ լեգեոներների, որոնցից կարելի է սովորել: Ինչպես մեզ մոտ սովորում են Ալեքսից:  
- Հայաստանի հավաքականի խաղին ծանո±թ եք:
- Հայաստանի հավաքականը առաջընթաց է ապրում, հիշենք թեկուզ Սլովակիայի հետ հանդիպումները: Լավ է, որ հավաքականի անդամների մի մասը խաղում է այլ երկրների առաջնություններում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Հոլանդիայում... Կուզեի առանձնացնել Յուրա Մովսիսյանին, Հենրիխ Մխիթարյանին: Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականի լավագույն խաղերը եւ հաջողությունները դեռեւս առջեւում են:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում