ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16![]()
Ուրեմն ինչու էլեկտրաէներգիայի ծախսի մասնավորապես վերջին տարվա ընթացքում արձանագրված ՙկտրուկ` 43,9 տոկոս՚-ը չի ազդել սակագնի վրա, երբ ՙէլեկտրաէներգիան ընկերության կարեւորագույն ծախսային հոդվածներից մեկն է՚: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանից: Պարզաբանումները, որոնք դժվարանում ենք բավարար համարել, ներկայացնենք առանց էական խմբագրումների:
- Եթե նայենք վարձակալության պայմանագրի տեսանկյունից, ընկերության ֆինանսական կանխատեսումները եւ առաջարկված սակագները 10 տարվա կտրվածքով են: Այսինքն` վարձակալության սկզբից որոշակի ժամանակահատված անց դրված են սակագների նվազման ժամանակացույց եւ այդ նվազեցման հիմքը եղել է այն, որ ընկերությունը նախատեսել է, որ 6-7 տարվա ընթացքում կնվազի էլեկտրաէներգիայի օգտագործումը: Այսինքն, եթե այսօր հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի օգտագործումն այսքան է դարձել, դա արդեն, երբ բազիսային սակագների վրա ճշգրտումներ ենք կիրառում, դրա մեջ իր արտացոլումը տեսել է:
- Բայց մեկ տարի առաջ, այդ ամենով հանդերձ, արդեն ունեինք մոտ 174 դրամ սակագին: Ենթադրաբար` դա պետք է բավարարեր ընկերության բոլոր ծախսերի, այդ թվում` էլեկտրաէներգիայի համար, ինչպես նաեւ` ապահովեր շահութաբերություն: Այս մեկ տարվա ընթացքում գրեթե բան չփոխվեց, եւ էլեկտրաէներգիայի ծախսը նկատելիորեն նվազեց: Դա արդեն իսկ չի± նշանակում, որ այդ խնայած էլեկտրաէներգիայի չափով սակագինը պետք է նվազեր:
- Չէ, եթե դուք անցած տարվա մասին 174 դրամն ասում եք, համոզվա±ծ էիք, որ նրան շահույթ մնում էր:
- Դե, հանձնաժողովն է հաստատել սակագինը: Այսինքն, ուզում եք ասել, որ այդ սակագնով ընկերությունը շահույթ չի± ունեցել:
- Այնքան չի ունեցել...
- Դրա համար, եթե նայենք բազիսային սակագներով...
- Դրանցով պետք է այս պահին ունենայինք 99 դրամ/խմ սակագին, սակայն 174 է:
- Սակայն անցած տարի բազիսային սակագնով 129 դրամ էր եւ պետք է դառնար 99: Իսկ այդ 30 դրամ անկման պատճառն այն կանխատեսումն էր, որ պետք է մասնավորապես էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնի:
- Այսինքն` եթե փաստացի 174 դրամ սակագինը չի փոխվել, դա չի± նշանակում, որ կրճատված էլեկտրաէներգիայի գինը դառնում է ընկերության համար շահույթ:
- 174-ի մասին ես չեմ ասում, դուք եք ասում: 174 դրամը ձեւավորվող սակագին է` ճշգրտման արդյունքում: Ես ասում եմ, որ բազիսային սակագինը 129 դրամից ընկերությունն առաջարկել է 99, եւ դա հենց Ձեր ասած էլեկտրաէներգիայի նվազման արդյունքն է նաեւ: Եթե ընկերությունը 99-ի փոխարեն առաջարկեր, որ բազիսային սակագինը մնար 129 դրամ, այսօր 174 դրամը 204 կլիներ: Պետք է այս ամենին նայել 10 տարվա կտրվածքով:
- Ես ՀՀ շարքային քաղաքացի եմ, ինձ ոչ 10 տարվա կտրվածքն է հետաքրքրում, ոչ բազիսը եւ ոչ էլ նման որեւէ բան: Ինձ համար կարեւոր է իմ փաստացի վճարած գումարը: Ուրեմն, մեկ տարի առաջ վճարում էի 174 դրամ: Ընկերության ծախսերը նկատելիորեն կրճատվել են, բայց էլի վճարում եմ նույն 174 դրամը: Մինչդեռ, իմ տրամաբանությամբ, պետք է այդ էլեկտրաէներգիայի գնի չափով քիչ վճարեի:
- Այդ տրամաբանությունը ճիշտ կլիներ, եթե մեկ տարվա կտրվածքով նայենք: Սակայն հաշվարկները նախատեսված են 10 տարվա համար:
- 10 տարվա համար նախատեսված էր նաեւ ջրակորուստների նվազում:
- Չէ, կորուստների կրճատում նախատեսված չէր:
- Համենայնդեպս` ժամանակին լավ էլ խոստանում էին, ինչը, սակայն, հետո վարձակալության պայմանագրից անհասկանալիորեն դուրս մնաց:
- Կորուստների կրճատումը կամ աճը ոչ մի կերպ չի ազդում սակագնի վրա. դա ընկերության ուղղակի կորուստն է:
- Ինչպե±ս կարող է 80 տոկոսից ավելի կորուստը սակագնի վրա չազդել:
- 80 տոկոս կորուստ տալիս է, սակայն իր բազիսային սակագինը ֆիքսված է:
- Սակայն, առանց այդ կորուստների, սպառողը փաստացի կվճարի բազիսային սակագնով, եւ ոչ թե դրանից մոտ երկու անգամ ավելի:
- Բազիսայինª գումարած ճշգրտումները:
Այն, որ մեր զրուցակցի պատասխաններում վիճելի շատ դրվագներ կան, պարզ է: Հետեւաբար եւ, թեման դեռ կշարունակենք եւ կփորձենք մինչեւ վերջ հասկանալ, թե ինչպե±ս են ձեւավորվում ջրի այսօրինակ գերբարձր սակագները, եւ ինչո±ւ, երբ ժամանակին էլեկտրաէներգիան թանկացավ, չհապաղեցին այդ հիմքով փաստացի սակագները մինչեւ երկինք թռցնել: Իսկ հիմա, երբ վերջին տարիներին այդ նույն էլեկտրաէներգիայի ծախսը 3-4 անգամ նվազել է ¥դեռ կորուստներն ու այդ կարգի այլ բաները մի կողմ թողնենք¤, ոչ մի ազդեցություն շարքային սպառողի վրա չկա:
Այստեղ, թերեւս, մի պահ ընդհատենք մեր զրույցն ու ներկայացնենք որոշ պաշտոնական տվյալներ: Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների` 2011թ.-ին ՙԵրեւան Ջուր՚ ընկերության վճարած ընդհանուր հարկերը կազմել են 1 931 453,63 հազար դրամ, այդ թվումª ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 45 տոկոսի կարգի` 790 833,0 հազար դրամ, իսկ անուղղակի հարկերը (հիմնականում` 20 տոկոս ԱԱՀ-ն, որը ներառված է սակագնում)` 1 016 025,02 հազար դրամ: Իսկ խոշոր հարկատուների հարկային ցուցանիշների անգամ մակերեսային վերլուծությունը միանշանակ վկայում է, որ երբ վճարած հարկերի ծավալում ուղղակի հարկերի մասնաբաժինն այդքան բարձր է` 45 տոկոսի կարգի, ապա տվյալ ընկերությունը, մեղմ ասած, ունի բավարար շահութաբերություն: Այնպես որ, մեր զրուցակցի ասած այն միտքը, թե անցած տարվա մոտ 174 դրամ սակագնով ընկերությունը շահութաբերություն ՙայնքան չի ունեցել՚, մեղմ ասած, տարակուսելի է: Ինչեւէ, շարունակենք զրույցը:

