Երեկ ՙՀայելի՚ ակումբի հյուրն էր ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նախկին պատգամավորը խոսեց երեխաների իրավունքների, դրանց իրացման մասին, նշեց առկա խնդիրները, ուշադրություն դարձնելով ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության կիրառմանը:
Խոսվեց նաեւ երեխաների կրթության իրավունքի մասին, հատկապես հաշմանդամ: Պատգամավորի կարծիքով հաշմանդամ երեխաների կրթության իրավունքը չի իրացվում այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Լրագրողներից մեկի այն հարցին թե Անահիտ Բախշյանը անձամբ ինչ-որ բան ձեռնարկե±լ է երեխաների իրավունքների հետ կապված որեւէ հարց լուծելու, պատգամավորը պատասխանեց,-ՙԵս, ցավոք սրտի, հետաքրքրվել եմ ընդամենը մեկ երեխայով, որի հետ հատուկ դպրոցում շատ վատ բան էր եղել: Ես իմացել եմ այդ մասին, երբ ծնողը արդեն երեխային հանել էր դպրոցից՚: Անահիտ Բախշյանի կարծիքով երիտասարդ սերունդը ոչ անդաստիարակ է, ոչ էլ փչացած: ՙԱմեն ժամանակաշրջան իր պայմաններն է թելադրում հասկանալու երեխային, երեխան իր ժամանակի սպունգն է, ինքը կլանում է այն, ինչ տեսնում է, լսում է: Երբեք երեխային մեղադրել չի կարելի, եթե ինչ-որ թերություն կա երեխայի մեջ, դա մեր մեծերիս թերությունն է: Երեխաների անդաստիարակության պատճառը ոչ միայն ընտանիքն է, այլ նաեւ հասարակությունը, լրագրողները, քաղաքական գործիչները՚: Նախկին պատգամավորը հրաժարվեց պատասխանել քաղաքական որեւէ հարցի, պատճառաբանելով, որ նա այսօր առհասարակ ցանկություն չունի խոսելու քաղաքականությունից: ԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ