ՙՙՙՙՙՙԴԱ ԵՍ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՆԱԲԱՆԵՄ՚,- ԱՍՈՒՄ Է ՀՅԴ ՑՈՒՑԱԿՈՎ ԱՆՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Արխիվ 12-16

ՙԴԱ ԵՍ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՆԱԲԱՆԵՄ՚,- ԱՍՈՒՄ Է ՀՅԴ ՑՈՒՑԱԿՈՎ ԱՆՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Երեկ 5-րդ գումարման Աժ-ը հրավիրեց առաջին նիստը: Մի շարք պատգամավորների համար սա նաեւ օրենսդիր գործունեության առաջին օրն էր: Նրանց շարքում է ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր, ՙԳրանդ Քենդի՚ ընկերության արդեն նախկին տնօրեն Արմեն Բաբայանը: ՙԻրավունքի՚ լրագրողը խնդրեց պատգամավորին պատասխանել մի քանի հարցերի:
-Պարոն Բաբայան, ինչու որոշեցիք առաջադրվել:
- Դուք գիտեք, որ նախորդ գումարման Աժ-ում ՀՅԴ խմբակցությունում ընդգրկված էր ՙԳրանդ Քենդի՚ ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը: Այս անգամ պարոն Վարդանյանը որոշեց չառաջադրվել, քանի որ, որպես խոշոր գործարար, նա ունի բազմաթիվ ծրագրեր` կապված արտադրության ընդլայնման ու նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Բայց հաշվի առնելով, որ Կարեն Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր ուներ նաեւ օրենսդիր դաշտում, որոշվեց, որ ես առաջադրվեմ որպես պատգամավորի թեկնածու եւ, ընտրվելու դեպքում, փորձեմ իրականացնել այդ ծրագրերը:
- Օրենսդրական գործունեության որ ոլորտի մասին է խոսքը եւ որոնք են լինելու Ձեր գործունեության առաջնահերթությունները:
- Ես իմ աշխատանքը պատկերացնում եմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հույս ունեմ, որ երկրի ամենախոշոր արտադրական ընկերության տնօրենի պաշտոնում իմ երկարամյա աշխատանքային փորձը ինձ կօգնի խորհրդարանում աշխատել ի նպաստ տեղական արտադրության եւ հայրենի տնտեսության զարգացման: Սա է լինելու իմ գործունեության առաջնահերթությունը:
- Ինչպես կմեկնաբանեք, որ ՀՅԴ ցուցակի երկու անդամների ինքնաբացարկի արդյունքում Դուք տեղ ստացաք ԱԺ-ում:
- Կարծում եմ, դա ես չպետք է մեկնաբանեմ: Դա եղել է ՀՅԴ կուսակցության որոշումը: Իմ կարծիքով, կուսակցությունն այդ որոշումը կայացրեց` առաջնահերթությունը տալով երկրի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը` նաեւ օրենսդրական դաշտում: Եվ ես ամենայն պատասխանատվությամբ պատրաստ եմ իմ գիտելիքներով ու տարիների կուտակած փորձով միանալ իմ գործընկերներին` մասնավորապես Արծվիկ Մինասյանին, եւ ակտիվորեն մասնակցել տնտեսական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական գործունեությանը:
- Ինչպես եք պատկերացնում Ձեր աշխատանքը ընդդիմադիր խմբակցության կազմում:
- Անկախ այն բանից ընդդիմադիր, թե իշխանական դաշտում, յուրաքանչյուր պատգամավորի գերխնդիրը պետք է լինի աշխատել ի նպաստ երկրի բարօրության ու առաջընթացի եւ պետության ու քաղաքացիների շահերի:
- Որոշել եք, թե որն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:
- Քանի որ այսօր իմ պատգամավորական գործունեության առաջին օրն է, չեմ ուզում ժամանակից առաջ անցնել ու խոսել ապագա ծրագրերի մասին:
Եթե մի փոքր ժամանակ տաք աշխատելու, հավատացնում եմ, որ կգա նաեւ արվածի մասին խոսելու ժամանակը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում