ՙՙՙՙՙՙՄԻԱԿ ԵՐԱԶԱՆՔՍ ԿԻՐԹ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ Է՚

Արխիվ 12-16

ՙՄԻԱԿ ԵՐԱԶԱՆՔՍ ԿԻՐԹ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ Է՚


Երեկ տեղի ունեցավ ԱԺ հինգերորդ գումարման առաջին նիստը, որին մասնակցում էին նաեւ նոր ընտրված պատգամավորներ: Նրանց թվում է ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված սիրված երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով կատարեց իր առաջին քայլը խորհրդարանում: Նշենք, որ երգչուհին բավական լուրջ եւ պատրաստակամ ձեւով նստած էր արդեն օրենսդիրի աթոռին, իսկ փոխհարաբերությունները այլոց հետ բավական բարեհամբույր էին ու ջերմ, չնայած որ մի փոքր խորթություն էր նկատվում երգչուհու կողմից զուտ նոր ոլորտում առաջին քայլերը կատարելու տեսակետից:
Հատկանշական էր նաեւ այն, որ սիրված երգչուհու մոտ չնկատվեց իմիջային տարբերություն, եւ վերջինս հագնված էր այնպես, ինչպես միշտ հանդես է գալիս հանրության առաջ: Նա նշեց. ՙՀագուստի առումով որեւէ փոփոխություն չկա ներկա եւ նախկին Շուշանի միջեւ, ես միշտ եմ այս ոճում, եւ սա ինձ հոգեհարազատ է, եւ լավ է, որ այս տարբերակը ես ունեմ իմ զգեստապահարանում, եւ կարող եմ ասել, որ սա օպտիմալ տարբերակն է Ազգային ժողովի կանոններից ոչ հեռու գտնվելու եւ նաեւ չկորցնելու սեփական դեմքը՚:
Առաջին օրը խորհրդարանում գտնվելու տպավորությունների մասին Շ. Պետրոսյանը ասաց, որ բավականին պատասխանատու քայլ է գտնվել այս պատերի ներսում. ՙՇատ պատասխանատու բան է իհարկե, եւ շշմելու զգացողություն է քվեարկությունը, եւ յուրաքանչյուր քվեարկությունով, դու այս երկրի համար մի ինչ-որ ծառայություն ես մատուցում: Ամեն ինչ շատ հուզական է եւ շատ պատասխանատու, քանի որ դեռեւս քսան տարեկան ենք, եւ այս ամենը ձեւավորվել է իմ աչքերի առաջ, եւ երբեք չէի մտածի, որ ես պետք է հայտնվեի այստեղ, երբեք...՚:
Ելույթ ունենալով բազում բեմերում եւ երկրներում, ի±նչ տարբերություն է տեսնում պաշտոնական ամբիոնից ելույթ ունենալու եւ բեմ բարձրանալու միջեւ, եւ որքանո±վ է պատրաստ օրենսդիր ամբիոնից խնդիրներ բարձրացնելու` հարցին նորընտիր պատգամավորը հպարտությամբ պատասխանեց. ՙԵս իմ էությամբ եւ բնությամբ շատ ակտիվ մարդ եմ, իսկ բեմի տարբերությունը հետեւյալն է, որ դահլիճում նստած է հանդիսատես, որը եկել է քեզ լսելու, սիրում եւ գնահատում է քո արվեստը, խոսքը, ասելիքը, հնչյունը, իսկ ԱԺ-ում բնականաբար ավելի բարդ է լինելու, նախ որովհետեւ մենք շատ անհատականություններով վառ արտահայտված ժողովուրդ ենք եւ միշտ չէ, որ կարծիք են կիսում: Ամեն դեպքում, եթե անգամ համակարծիք չենք լինելու, միակ բանը, որ երազում եմ, դա կիրթ Ազգային ժողովն է, որտեղ կարելի է բանավիճել, համաձայնվել կամ չհամաձայնվել, կռիվ տալ, բայց այդ ամենը պետք է լինի բարեկիրթ՚:
Եվ չնայած նրան, որ Շուշանը բավական էմոցիոնալ է, որի վկայությունն է նաեւ նրա երգերը, այնուամենայնիվ, առաջին ՙդասի՚ համար նա սերտել էր հետեւյալը. ՙԱյո, ես էմոցիոնալ մարդ եմ, բայց ինձ ասել են, ու ես արդեն հասկացել եմ, որ պետք է զուսպ լինել, հագուրդ չտալ էմոցիաներին, որի ուղղությամբ արդեն աշխատում եմ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում