ՙՙՙՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԵԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՎԱԶԴՎԻ՚

Արխիվ 12-16


ՙՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԵԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՎԱԶԴՎԻ՚

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ ՙՀայոց Աշխարհ՚ թերթին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ միասեռականների, այսպես կոչված, բազմազանության շքերթին եւ նրանց պահելաձեւին ընդհանրապես.
ՙԱյդ, այսպես կոչված, ՙբազմազանության երթը՚ դիմակ էր, իրենք մոռացել էին մի բառ ավելացնել` սեռական բազմազանություն... Իսկ մեզանում կան հրաշալի թատերական փառատոներ, կինոփառատոներ, որոնք հենց մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներ են: Իմիջիայլոց, այս տարի հնարավոր է` հենց երթով էլ սկսենք մնջախաղի փառատոնը, սկսենք Երեւանից, Հյուսիսային պողոտայից, հուսանք` մեր թատրոնի շենքն էլ արդեն կիսով չափ կառուցված կլինի: Ինչ վերաբերում է բազմազան եւ բազմագույն հասարակական կազմակերպությունների երթին, ապա այն ինտուիցիայի մակարդակում ազդել էր մեր երիտասարդների վրա, որոնք ներքին ըմբոստություն ունեն: Այնպես չէ, որ ինչ-ինչ սեռական բազմազանություն ունեցողներ կարող են իրենց էությունն ու կարծիքը ցուցադրել ու ներկայացնել, իսկ դիմացինն իրավունք չունի ունենալ իր կարծիքը՚:
Ապա Ժ. Դադասյանը շարունակել է. ՙՄենք չենք ուզում դառնալ փոքրամասնություն, մինչդեռ իրենք փոքրամասնություն են, թող դա գիտակցեն: Այո°, այդպիսի բան գոյություն ունի աշխարհում, իմ կարծիքով` դա բոլորովին լավ բան չէ, որովհետեւ առհասարակ սրբում է մշակույթ ասվածը, չես հասկանում, թե ինչի հետ գործ ունես եւ ում հետ: Եվ, ի վերջո, դա չի նշանակում, թե այն, ինչ գոյություն ունի, պետք է դարձնել քարոզչության նյութ` շքերթ, երթ, ինչն ակնհայտ գովազդի ատրիբուտ է: Իրենք կոնկրետ գովազդում են: Բայց ես չեմ ուզում մեզանում համասեռամոլություն գովազդվի: Չեմ ուզում՚:
Նա կողմնակից է իրական եվրոպական արժեհամակարգին, որի շնորհիվ կարող է ծնվել Մոցարտ, Հենդել, Բոտիչելլի, բայց քաղաքացիական հասարակություն կոչված պսեւդոարժեքային համակարգը, ըստ նրա, շատ վնասակար է, ինչի հետեւանքներն արդեն տեսնում ենք:

ԽՈՐՈՎԱԾԻ, ՔԱԲԱԲԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Անցյալ տարի անդրադարձել էինք ԿԵՉԱՌԻՍ վանական համալիրի հարեւանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության խնդրին: Բանից պարզվում է, որ շինարարությունը շարունակվում է, եւ դրա վերաբերյալ հայտարարություն են տարածել երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները.
ՙԿեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել եւ գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ... Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին: Արեւմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում՚:
Ապա երիտասարդ գրողներն անցնում են հարցի բուն էությանը. ՙԵվ այս պատմամշակութային երկու արժեքների միջեւ ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը եւ կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգեւոր եւ բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ, հավանաբար մասամբ գործող, կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ՚: Ահա այսպիսի բաներ, հարգելի բնության, հուշարձանների սիրահարներ: Այնպես որ` կարող եք մոռանալ Կեչառիս վանական համալիր գնալու եւ այնտեղ հանգստանալու, առօրյայից կտրվելու մասին, քանի որ ձեզ այնտեղ էլ կդիմավորեն մայրաքաղաքի ՙօբյեկտներին՚ հատուկ անճաշակ երաժշտությունն ու, իհարկե, խորովածի ու քաբաբի բուրմունքը: Գուցե շուտով էլ կողքին գիշերային ակումբ կբացեն, սաունա...
Երիտասարդ գրողները պահանջում են դադարեցնել շինարարությունը եւ պատկան մարմիններից ակնկալում են հետեւողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման եւ իրագործման հարցում:
Հայտարարությունն ուղղված է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին, Ծաղկաձորի քաղաքապետին:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում