ՙՙԿԱՆՆԻ ԱՅՑԵՔԱՐՏՈՎ ԴՐՍԻՑ ԿԳԱՆՔ ՆԵՐՍ

Արխիվ 12-16


ԿԱՆՆԻ ԱՅՑԵՔԱՐՏՈՎ ԴՐՍԻՑ ԿԳԱՆՔ ՆԵՐՍ

Երեկ ՙԳոլդեն Թուլիփ՚ հյուրանոցում տեղի ունեցավ Կաննի փառատոն մեկնած հայ կինոգործիչների մամլո ասուլիսը:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշեց, որ 2012թ. Կաննի փառատոնի շրջանակներում հայկական պատվիրակությունն ունեցավ բեղմնավոր ձեռքբերումներ: Չորս տարվա անաչառ մասնակցությունը տվեց իր սպասելի արդյունքները. ՙԵթե առաջին տարում փառատոնին ներկայանում էինք մեկ, ապա այսօր` ութ ֆիլմով: Ի դեպ, նույն բյուջեով: Կաննում ունեցած նման ճանաչողությունն ու հետաքրքրվածությունը աննախադեպ  էր: Կաննի շնորհիվ այլ երկրների հետ համագործակցություններ ձեռք բերելը դարձել է դյուրին՚:
Ըստ Գ. Գեւորգյանի, Կաննում մասնակցությունը տալիս է լայն հնարավորություններ հետագայում այս ոլորտում աճելու, զարգանալու համար. ՙԿարծես թե այն դարձել է այցեքարտ: Եթե դու փառատոնում ունես մասնակցություն, ապա ինչ-որ չափով բաց են որոշակի դռներ՚: Կաննի ձեռքբերումների մասին խոսելով` հավելեց. ՙԱյս տարի 4-րդ տարին ենք մասնակցում, բայց առաջին տարվա համեմատ աննախադեպ թռիչք ունենք: Առաջին տարում ոչինչ չունեինք, իսկ հիմա` փառատոներ, այլ երկրների հետ պայմանագրեր, համագործակցություններ: Օրինակ, այսօր Ամեսիում նշում են հայկական անիմացիայի 20-ամյակը: Նման փառատոներում այսօրինակ երեւույթները բացառիկ են՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե արդյոք պետական աջակցությունից զատ, անհատ ձեռներեցները չե±ն փորձում աջակցել հայկական կինոյի առաջխաղացմանը եւ պատմական արժեքների պահպանմանը, պարոն Գեւորգյանը պատասխանեց. ՙՎիճակագրական տվյալներով աշխարհի ցանկացած  երկիր, որը ֆիլմ է նկարահանում, եւ դա կոմերցիոն իմաստով գումար է հետ բերում,  միայն 70 տոկոս գումարը իր երկրից է դուրս բերում: Իսկ Հայաստանում տոկոսային արժեքը զրոյական է: Կարծում եմ, դա է բուն պատճառը, որ գործարարները չեն ինտեգրվում այս գործընթացում՚: Վերջում, պատասխանելով մեր այն հարցին, թե  ինչ ապագա է սպասվում հայկական ֆիլմերին, պարոն Գեւորգյանը հավաստիացրեց. ՙՔանի որ հեռուստաընկերությունները գումար չեն տալիս ֆիլմերը հեռարձակելու համար, մասնավորապես, երբ չկան կինոթատրոններ, կարծում եմ, սա այն դեպքն է, որ դրսից կգանք ներս: Այսինքն` դրսում կունենանք հաջողություններ, հետո ներսում կունենանք ֆինանսական մասնակցություններ՚:

ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում