ՙՙՙՙՙՄԻ ՔԻՉ ԼԱՎԻՆ` ՄԻ ՔԻՉ ԼԱՎ, ՄԻ ՔԻՉ ՎԱՏԻՆ` ՄԻ ՔԻՉ ՎԱՏ՚

Արխիվ 12-16

ՙՄԻ ՔԻՉ ԼԱՎԻՆ` ՄԻ ՔԻՉ ԼԱՎ,
ՄԻ ՔԻՉ ՎԱՏԻՆ` ՄԻ ՔԻՉ ՎԱՏ՚


Որքան էլ տարօրինակ չէր, երեկ հինգերորդ գումարման ԱԺ-ի նիստին ներկա չէին ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ներկայացուցիչները: Իսկ ահա ընդդիմության շարքերը համալրած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարծես դեռ չի համակերպվել նոր քաղաքական կեցվածքում: Ակնհայտ նկատվում էր կուսակցության տրամադրության ոչ բարձր լինելը, ինչպես նաեւ հենց առաջին նիստին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը արդեն իսկ խոսում էր կուսակցության ներսում շարունակվող խմորումների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ խոսեցինք նորաթուխ ԲՀԿ-ական ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ:
-Արդյո±ք պատրաստ եք Ձեզ համարում ընդդիմադիր ոլորտում հանդես գալու առնչությամբ:
- Մեր կուսակցությունը հանդես է գալու ժողովրդի ձայնից ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում, եւ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ այդ ձեւաչափում տեղավորվող գործունեությամբ հանդերձ, իսկ ես պատրաստ եմ ենթարկվել այդ տրամաբանությանը: Ես եղել եմ այն մարդկանցից, ով դեռեւս ամիսներ առաջ խոսում էր ԲՀԿ-ի` այլընտրանք հանդիսանալու մասին: Այնպես որ մեր կուսակցության այլընտրանք համարվելը ԲՀԿ-ն կցուցաբերի խորհրդարանական գործունեությամբ, օրենսդրական նախագծերում, քվեարկություններում անշուշտ:
- Արդյո±ք կփոխվի որոշակի առումով փոխհարաբերությունները Ձեր նախկին կոալիցիոն գործընկերների հետ:
- Կարծում եմ, որ ամեն բան պետք է տեղի ունենա ցիվիլ եւ մարդկային արժեքներ ունեցող ֆունդամենտի հիմքի վրա, բայց ինչ վերաբերվում է քաղաքական եւ խորհրդարանական գործունեությանը, նույնիսկ եթե լինեն կարծիքների բախումներ, բանավեճեր, տեսակետների հակադրում, այդ թվում նաեւ սուր բնույթի, կարծում եմ, որ դա ուղղակիորեն կբարձրացնի ու կբարելավի խորհրդարանի գործունեության որակը, ինչը ողւղակիորեն բխում է ՀՀ-ի շահերից ու լավ է, լավ, լավ, եթե այդպես լինի: Սակայն այս պահին չենք քննարկում մարդկային հարաբերությունների թեման, որովհետեւ ֆունդամենտը պետք է լինի ցիվիլ գործակցությունը:
- Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ն սեւով ու սպիտակով չի խաղում: Կարելի± է իմանալ, թե ի±նչ գույնով, կամ միգուցե գույներով է խաղալու ԲՀԿ-ն:
- Բնության մեջ կան բավականին մեծ սպեկտրով լայն գունապնակներ, եւ յուրաքանչյուր երանգին համահունչ արձագանք ենք ցուցաբերելու, եւ յուրաքանչյուր մեր գնահատական եւ գործողություն ընդգրկելու է մեր բոլոր այն պատկերացումները, որոնք կլինեն տարբեր, այսինքն լավին` լավ, վատին` վատ, մի քիչ լավին` մի քիչ լավ, մի քիչ վատին` մի քիչ վատ, շատ վատին էլ` համապատասխան:
- Արդյո±ք այն կարծիքները, որոնք Դուք հայտնեցիք, դա համապատասխանում է Ձեր կուսակցության գաղափարներին, թե± սա զուտ Ձեր անձնական կարծիքն է, քանի որ փորձը ցույց է տվել, որ ԲՀԿ-ում արտահայտում են միայն սեփական կարծիքներ:
- Բա տեսնում եք ինչքան լավ է, որ մեզ մոտ ներքին ժողովրդավարությունը պահպանվում է, այդուհանդերձ, այն հարցերը, որի մասին խոսեցինք, դրանք այդքան էլ սուր հարցադրումներ եւ պատասխաններ չէին, հետեւաբար ճշգրտելու խնդիրներ չկային, բայց բոլոր հարցերի շուրջ մենք ունենք միատեսակ մոտեցում: Մենք ոչ թե համաձայնեցնելու խնդիր ունենք, այլ ուղղակի յուրաքանչյուրս էլ միատիպ մոտեցումներ ունենք խմբակցության մեջ:
-Չե±ք կարծում, որ հենց այդ միատիպ մոտեցումները ավելի շատ են գերակշռում ԲՀԿ-ում, քան միասնական գաղափարականը:
- Եթե Դուք ասեք` ինչ նկատի ունեք, ես կպատասխանեմ:
- Կոնկրետ ԱԺ նախագահ ընտրելու հարցում, բոլորդ ցուցաբերում եք Ձե±ր վերաբերմունքը, թե± արդեն կա որոշակիություն` ինչպես կատարել քվեարկությունը:
- Այս պահին պետք է խոսել կուսակցության մեջ եղած առավել քան ժողովրդավարության մասին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում